Skip to content

Իռլանդական մամուլը Իռլանդիա-Հայաստան խաղի մասին

Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայանալիք Իռլանդիա-Հայաստան խաղը վճռորոշ է ինչպես Հայաստանի հավաքականի, այնպես էլ Իռլանդիայի ազգային թիմի համար, քանի որ հանդիպման արդյունքից է կախված, թե որ երկիրը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրո 2012-ի եզրափակիչ փուլին:

Գրեթե բոլոր իռլանդական պարբերականներն իրենց պարտքն են համարում անդրադառնալ Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայանալիք վաղվա խաղին: Գլխավոր թեման իռլանդացիների առաջատար հարձակվող և ավագ Ռոբի Քինի հնարավոր բացակայությունն է, քանի որ նա ուրբաթ օրը` հոկտեմբերի 7-ին, Անդորրա-Իռլանդիա (0-2) հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել:

Մասնավորապես իռլանդական Rte.ie կայքը գրում է. «Եվրո 2012-ի ընտրական փուլի Հայաստանի հետ հանդիպմանը իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին ստիպված է նախապատրաստվել առանց իր թիմի գլխավոր ռմբարկու Ռոբի Քինի: Անդորրայի նկատմամբ տարած հաղթանակից հետո «Լոս Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստը գանգատվել է մկանային ցավերից, իսկ բուժզննման արդյունքում պարզվել է, որ նա վնասվածք ունի: Տրապատոնիի խոսքերով՝ Քինի մասնակցությունը Հայաստանի հետ հանդիպմանը կասկածի տակ է»:

Ուժեղ հարձակվողի բացակայությունն, անշուշտ, մեր հավաքականին միայն ձեռնտու է: Սակայն պետք չէ մոռանալ, որ իռլանդացի ֆուտբոլիստների գերակշռող մեծամասնությունը խաղում են անգլիական ակումբների հիմնական կազմերում և բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում:

Իռլանդական մամուլը նաև ուսումնասիրել է մեր ազգային հավաքականի թույլ և ուժեղ կողմերը:

Independent.ie գրում է. «Իռլանդիան հավանաբար ստիպված կլինի դիմակայել գերհագեցած և տեխնիկապես հզոր հայկական կիսապաշտպանությանը: Խփած 21 գոլերով Հայաստանն անկասկած հարձակվողական մեծ ուժ է ներկայացնում: Պաշտպանությունում, սակայն, նրանք թույլ տեղեր ունեն: Ուրբաթ օրը Մակեդոնիային 4-1 հաշվով ջախջախելու ժամանակ անկյունայինի խաղարկումից անտեղի գոլ ընդունեցին, իսկ անցյալ տարվա սեպտեմբերին Երևանում Իռլանդիան իր միակ հաղթական գոլը խփեց` գնդակը տուգանային հրապարակ կախելու արդյունքում: Նրանց մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ անհանգստանում է իր խաղացողների ֆիզիկական պատրաստվածության համար»:

Իռլանդիայի հավաքականի բազմափորձ դարպասապահ Շեյ Գիվենը նույնպես հայտնել է իր կարծիքը առաջիկա հանդիպման վերաբերյալ:

«Նրանք երկու խաղում խփել են ութ գնդակ, ինչը նշանակում է, որ Հայաստանի խաղացողները գերազանց մարզավիճակում են: Երեքշաբթի օրը մեզ մեծ փորձություն է սպասվում: Մեզ ոչ-ոքի արդյունքն էլ է ձեռնտու, սակայն չենք ուզում խաղալ ոչ-ոքիի համար, քանի որ վերջին րոպեներին ամենինչ կարող է պատահել», – գրված է Herald.ie կայքում:

Ոչ-ոքի արդյունքին անդրադարձել է նաև Independent.ie ինտերնետ պարբերականը՝ գրելով. «Տրապատոնիի պահպանողականությունն ակնառու է: Վերջին երեք տարիներին Իռլանդիան բավականին ակտիվ է սկսում իր հանդիպումները՝ բացելով հաշիվը առաջին 15 րոպեների ընթացքում: Խնդիրը այդ ակտիվությունը պահպանելն է, քանի որ խաղի ընթացքում ֆուտբոլիստները զիջում են գնդակը հակառակորդին՝ փորձելով պահպանել հաղթական հաշիվը և գոլ չընդունել սեփական դարպասը: Այս մարտավարությունն էլ սովորաբար հանգեցնում է ոչ-ոքիի»:

«Ակնհայտորեն Հայաստանը փորձելու է հաղթել: Նրանք ունեն այդ հնարավորությունը», – ասել է իռլանդացիների գլխավոր մարզիչ Տրապատոնին: «Մենք էլ ենք խաղալու հաղթանակի համար, սակայն վերջիվերջո կբավարարվենք նաև ոչ-ոքիով»:

Անշուշտ Իռլանդիայի մամուլը անհանգստացած և անվստահ է խոսում խաղի արդյունքների վերաբերյալ: Եվ թեպետ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի ավարտ կունենա այդ խաղը, սակայն, Հայաստանի հավաքականն իր ունեցած նվաճումներով արդեն գրավել է եվրոպական ֆուտբոլային հանրության ուշադրությունը: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ հանդիպումը սպասարկելու է աշխարհի լավագույն մրցավարներից մեկը՝ իսպանացի Իտուրալդե Գոնսալեզը: 

Աղբյուր: JNews.am