Skip to content

Ադրբեջանում սկսվել է ակտիվիստի և լրագրողի վրա հարձակված անձանց դատը

Բաքվում ընթանում է ամերիկացի լրագրողի և բրիտանացի մարդու իրավունքների պաշտպանի վրա չորս ամիս առաջ հարձակում գործած անձանց դատավարությունը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ամերիկացի լրագրող Ամանդա Էրիկսոնը և բրիտանացի ակտիվիստ Սելիա Դևիսը պնդում են, որ հունիսի 15-ին Բաքվի Ազգային դրամատիկական թատրոնի մոտակայքում նրանց վրա հարձակում են գործել:

20-22 տարեկան չորս անձնավորություն՝ Ադիլ Թագիզադեն, Ռոման Հասանովը, Վուսալ Քուրբանովը և Նազիմ Հուսեյնովը, մեղադրվում են խուլիգանության և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է երեքից յոթ տարի ազատազրկում:

Բոլոր չորս մեղադրյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում: Նրանք ժխտում են այն փաստը, որ հարձակվել են կանանց վրա կամ վիրավորական խոսքեր են ասել նրանց հասցեին, ինչպես նաև պնդում են, որ հարբած չեն եղել: Նրանց խոսքերով՝ նրանք փորձում էին օգնել երկու կնոջ, ովքեր հարբածի տպավորություն էին թողնում:

«Նրանք խմած էին, երբ ես մոտեցա նրանցից մեկին և հարցրեցի, թե ինչով կարող եմ օգնել», – ասում է Թագիզադեն: «Նրանք վախեցան և սկսեցին գոռալ: Մենք հասկացանք, որ նրանք օտարերկացիներ են: Հետո Նազիմը տվեց նրանց իր բջջային հեռախոսը, որ զանգահարեն ոստիկանություն, բայց այդ կինը նետեց հեռախոսը գետնին և կոտրեց այն: Մենք նրանց չենք ծեծել… նրանք պարզապես փախան»:

Մարդու իրավունքների պաշտպան Դևիսը պնդում է, որ մեղադրյալները ստում են. «Նրանք մեզ հետապնդում էին և բարձր ծիծաղում: Նրանք մոտեցան մեզ, նրանցից մեկը վերցրեց մեր պայուսակները և նետեց գետնին: Մենք չէինք հասկանում, թե ինչ են ասում նրանք: Նրանք մեզ տապալեցին գետնին»:

Երբ փաստաբաններից մեկը հարցրել է, թե պատասխանողներից որ մեկն է գցել նրան գետնին, նա ասել է, որ հնարավորություն չի ունեցել նայելու այդ անձանց դեմքերին, քանի որ նրանց ծեծում էին: Նա նաև ասել է, որ Էրիկսոնի հետ մինչ այդ գարեջուր են խմել, բայց հարբած չէին:

Դևիսը դատարանին հայտնել է, որ թարգմանիչը իր ցուցմունքները սխալ է թարգմանում: Դատը տեղափոխվել է հոկտեմբերի 13:

Էրիկսոնը և Դևիսը Բաքվում դասընթացներ էին վարում տեղական լրագրողների և հասարակական ակտիվիստների համար:

Էրիկսոնը գրում է «The Washington Post»-ի և «The New York Times»-ի համար: Այժմ նա գտնվում է ԱՄՆ-ում:

Աղբյուր: RFE/RL