Skip to content

«Հեռու մնացե’ք Թվիթերից». հայ լրագրողի բացահայտումները գերմանական հեղինակավոր խմբագրություններում /ֆոտոսլայդ/

Լրագրողի համար Համբուրգում հայտվելը նույնն է, ինչ մոդելավորողի համար` Փարիզում. չէ որ Համբուրգը եվրոպական մամուլի կարևորագույն քաղաքներից մեկն է: Հենց այստեղ են գտնվում «Շպիգել» ամսագրի խմբագրությունը, «Gruner+Jahr» հրատարակչատան գլխավոր գրասենյակը, որը աշխարհի 30 երկրներում հրատարակում է ավելի քան 500 ամսագրեր ու թերթեր, այդ թվում «Stern», «GEO», «National Geographic», «NG Traveller», «Elle» և «Cosmopolitаn»:

Մինչ 2009 թ-ին վրա հասած ֆինանսական ճգնաժամը Գերմանիայի մեդիա շուկայում լուրջ աճ էր նկատվում: Մինչդեռ այսօր ակնհայտորեն «խաղադրույք» է արվում առցանց մեդիայի վրա: Հույսը, որ տպագիր մամուլը կվերադառնա իր նախկին մակարդակին, գնալով մարում է:

Յուրաքանչյուր իրեն հարգող խմբագրություն զարգացնում է իր պարբերականի առցանց տարբերակը, մշակում են բջջային լրատվություն հեռախոսների և պլանշետային համակարգիչների համար` համարելով, որ այն մոտ ապագայում ավելի շատ եկամուտ է բերելու, քան տպագիր տարբերակը:

Այնուամենայնիվ, գերմանական առցանց տարբերակների հանրաճանաչությանը նպաստեց դրանց ավանդական տարբերակների հեղինակությունը, որը վաստակել էին թվային դարաշրջանից առաջ:

Եվ մինչ օրս էլ Գերմանիայում լրագրողների համար ավելի լուրջ և պատկառելի է համարվում հանդիսանալ տպագիր մամուլի աշխատակից, քան առցանց մամուլի: Միևնույն ժամանակ գերմանացի խմբագիրները համարում են, որ առցանց մամուլը նույնպես պետք է բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորի:

«Լրագրությունը չի մահանում և այն ճգնաժամի մեջ չէ: Ճգնաժամ ապրում է հրատարակչական բիզնեսը: Իսկ այսօր անհրաժեշտ է ժամանակ և համբերություն, որպեսզի համացանցում նախքան որևէ բան գրելը ծանրութեթև արվի ասելիքը»,- նախազգուշացնում է «Շտերն» ամսագրի խմբագիր և առաջատար լրագրող Կատյա Գլոգերը և ավելացնում.

«Հեռու մնացե’ք Թվիթերից»:

«Կարևորը` պետք է իմանալ, թե ինչպես մատուցել նյութը: Ես չեմ կարծում, որ առցանց տարբերակում նյութերը պետք է կարճ լինեն. հաճախ մեր մանրակրկիտ հոդվածների դիտումներն ավելի շատ են լինում, քան կարճ լուրերինը»,- ասում է «Financial Тimes Deutchland»-ի առցանց տարբերակի խմբագիր Յոախիմ Դրեյքլուֆթը:

«Financial Тimes Deutchland»-ը առաջիններից է առցանց լրագրության ոլորտում: Թերթի կայքը ստեղծվել է 1999թ-ին: «Մենք այն ստեղծեցինք մի պարզ պատճառով, որպեսզի համացանցում ունենանք մեր էջը»,- ասում է Դրեյքլուֆթը: Հինգ տարի առաջ խմբագրությունը ենթարկվեց խոշոր փոփոխությունների: Կայքն այժմ աշխատացնում է առանձին խմբագրակազմ, սակայն տպագիր թերթի յուրաքանչյուր բաժնից երկուական «դեսպան» համագործակցում են կայքի հետ:

[[wysiwyg_imageupload:131:]]Ըստ Դրեյքլուֆթի` կայքի խմբագրության ստեղծումը մեծ փոփոխություններ է պահանջում կազմակերպությունում և, առաջին հերթին, աշխատակիցների մտածողության մեջ: «Առցանց տարբերակը եկամուտ է բերում, սակայն այն չի բավականացնում տպագիր տարբերակի ֆինանսական վնասները հոգալու համար: Մեր շահույթը գովազդն է, այնուամենայնիվ, մենք աստիճանաբար շարժվում ենք դեպի վճարովի բովանդակությունը: Ներկայումս տեղադրվող հոդվածներն անվճար են: Տպագիր տարբերակը ապահովում է կայքի բովանդակության միայն 20%-ը»,- ասում է նա:

Իսկ աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի` «Շպիգել»-ի խմբագրությունում կարծում են, որ համացանցում վճարովի բովանդակություն առաջարկելը հիմարություն է: «Եթե ունես գովազդ, այցելուների կայուն հոսք, ապա ինչու կորցնել նրանց»:

«Շպիգել»-ի հիմնադիրը միշտ ցանկություն է ունեցել ամսագրին զուգահեռ թողարկել նաև օրաթերթ, սակայն դա նրան, ավաղ, չի հաջողվել: «Շպիգել»-ի ցանկությունը մասնակի իրականացավ` համացանցում պարբերական ստեղծելով, որը գործարկվեց դեռևս 1996թ-ին, սակայն առաջին անգամ պահանջարկը կտրուկ ավելացավ 2001թ-ի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո:

«Մեր պատմության ընթացքում ֆինանսական կորուստներ հաճախ ենք ունեցել, գովազդատու ենք կորցրել, քանի որ շատ ենք հրապարակավ քննադատել: Մեզ համար ամենից կարևորը անկախ լինելն է, և չկա մի կազմակերպություն, մի կառավարություն, որ կարողանա ազդել մեզ վրա»,- ասում է ամսագրի գլխավոր խմբագիր Գեորգ Մասկոլոն:

Հրատարակության անկախության գաղտնիքներից մեկը բաժնետոմսերի հավասարաչափ բաշխումն է: Այսպես, բաժնետոմսերի 50%-ը պատկանում է «Շպիգել»-ի աշխատակիցներին, 25%-ը` «Gruner+Jahr» հրատարակչատանը (հանդիսանում է «Բերտելսման» կոնցեռնի մաս) և 25%-ը` ամսագրի հիմնադրի ընտանիքին:

Ներկայումս Գերմանիայի առցանց մեդիայի 2 հիմնական դերակատարներն են «Բիլդ»-ը (տաբլոիդ) և հեղինակավոր «Շպիգել»-ը: «Շպիգել»-ի առցանց խմբագրությունում աշխատում է 150 մարդ ողջ աշխարհում: Արդյունքն ավելի քան ակնհայտ է. օրեկան կայքն ունենում է 10 միլիոն անհատ այցելու: Կայքում ամենաթանկ գովազդի օրեկան ցուցադրումն արժե 60 000 եվրո:

«Ինտերնետում գովազդային շուկան աճում է, տպագիր մամուլում այլևս աճ չկա: Սակայն, ըստ ինձ, այն այդքան էլ շուտ չի վերանա, որքան որ խոսվում է դրա մասին այսօր»,- կարծում է Գեորգ Մասկոլոն: 

Լուսանկարները` Գայանե Միրզոյանի

Գայանե Միրզոյանը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ մեդիա փորձագետն է, ով մասնակցում է «Լրագրությունը թվային աշխարհում» մեկամյա ծրագրին` կազմակերպված «Լրագրության Միջազգային Ակադեմիայի» կողմից:

Աղբյուր` JNews.am