Skip to content

Համացանցի կառավարում և մամուլի բազմակարծություն. ԵԱՀԿ տարածաշրջանային մեդիա համաժողով Թբիլիսիում

Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիում մեկնարկեց Հարավկովկասյան 8-րդ տարեկան մեդիա համաժողովը: Երկօրյա միջոցառմանը կքննարկվեն համացանցի կառավարմանը և մեդիա բազմակարծությանը առընչվող հարցեր: Համաժողովը բացեց Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Համաժողովին մասնակցում են շուրջ 70 լրագրողներ, ԶԼՄ հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, պատգամավորներ, կառավարության անդամներ ու գիտնականներ Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից, ինչպես նաև միջազգային փորձագետներ:

Մասնակիցները կքննարկեն ԵԱՀԿ տարածաշրջանում, մասնավորապես, Հարավային Կովկասում համացանցի դերը բազմակարծության խթանման հարցում, կվերլուծեն միջազգային չափանիշերն ու պրակտիկան և Հարավային Կովկասում մամուլի ազատության ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Միջազգային ու տեղական փորձագետները կխոսեն համացանցի կառավարման ոլորտի իրենց փորձառության մասին: Կներկայացվի նաև Հարավային Կովկասում լրատվամիջոցների իրավական վիճակը համացանցում խոսքի ազատության մասին ԵԱՀԿ զեկույցից:

Աղբյուր` JNews.am