Skip to content

Ամիսը չբոլորած` 3 դատական հայց «Ժողովուրդ»-ի դեմ

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 17-ին ստացավ այս ամսվա մեջ դատական հայցի վերաբերյալ թվով արդեն 3-րդ ծանուցումը: Դատական երեք գործերն էլ բացվել են վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: «Ժողովուրդ»-ից պահանջվող ընդհանուր գումարը այս երեք հայցերից կազմում է 5 միլիոն 248 հազար ՀՀ դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը, որի տպաքանակը կազմում է 3500 օրինակ, լույս է տեսնում 2011 թ. փետրվարի 1-ից: Իսկ հունիսից նաև գործում է օրաթերթի առցանց տարբերակը` Armlur.am հասցեով:

Առաջին դատական հայցը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը` օրաթերթից պահանջելով  2,2 մլն դրամ:

Մարզպետը դատարան է դիմել «Ժողովուրդ» օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Մարզպետը կաշառք է վերցրել» վերնագրով նյութում Գեղարքունիքի  մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի պնդումը հրապարակելու համար:

Ըստ Թորոսյանի` մարզպետը իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել` նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար:

Ինչպես «ՋեյՆյուզին» հայտնեց օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, այս դատական գործով նախնական դատալսումը դեռ նշանակված չէ, սակայն դատարանը ոստիկանությանը հրահանգ է տվել, որի արդյունքում Նվեր Պողոսյանի գործը քննվում է ոստիկանության կողմից:

Հաջորդ դատական հայցը ներկայացրել է քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը, ով վիրավորվել է այն հրապարակումից, որի մեջ «Ժողովուրդ» թերթը մեջբերումներ էր կատարել խմբագրությանը հասցեագրված մի նամակից, որտեղ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանին և պետի ներկայիս տեղակալ Աշոտ Մարկոսյանին մեղադրանքներ էին ուղղվել:

Վիրավորանք համարվում են մասնավորապես հետևյալ նախադասությունները. «Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք», «7 տարի ղեկավարելով վարչությունը` իր տեղակալ, «գիտնական», կաշառակեր Աշոտ Մարկոսյանի հետ միասին ուղղակի շահեցին պետական ունեցվածքի մի զգալի չափաքանակ»:

Ըստ 1in.am լրատվական կայքի` Գուրգեն Աղաջանյանը նշել է, որ հոդվածում իր անունից տարածված տեղեկատվությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև դրա հետևանքով արատավորվել է իր պատիվն ու արժանապատվութունը:

Աղաջանյանը պահանջում է 804 հազար դրամի չափով փոխհատուցում:

«Թերթի խմբագրությունը պարտավոր չէ ստուգել ցանկացած նամակի հասցեատիրոջը: Եթե Հայաստանում յուրաքանչյուր Գուրգեն Աղաջանյան պահանջի հերքել, ինչ կլինի թերթի վիճակը»,- ասում է օրաթերթի խմբագիրը:

Հոկտեմբերի 24-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Գուրգեն Աղաջանյանի` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի հայցի քննության նախնական դատական նիստը:

Կարինե Կիրակոսյանի և Աշոտ Մարկոսյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 8-ը:

Իր երրորդ դատական հայցը օրաթերթը ստացավ հոկտեմբերի 17-ին: Ինչպես հայտնում է Lragir.am-ը, հոկտեմբերի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել ՀՀ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի:

Հայցը վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթի սեպտեմբերի 9-ի համարում տպագրված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» հոդվածին, որտեղ ներկայացվել էր  ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Բենիկ Հարությունյանը, ում հետ համատեղ բիզնես են ունեցել, չի վերադարձնում իր կողմից ներդրված 218 հազար ԱՄՆ դոլարը:

«Ժողովուրդ»-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նույն հրապարակման մեջ իրենք ներկայացրել են Բենիկ Հարությունյանի և իր փաստաբան Մհեր Սիմոնյանի հերքումներն ու պատասխան մեղադրանքները, ինչպես նաև` նրանց տրամադրած բոլոր փաստական տվյալները: 

Այնուամենայնիվ, որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին ու արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցում, Բենիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ից պահանջում է 2 միլիոն դրամ և ևս 244,000 դրամ` փաստաբանական և դատական ծախսերի համար:

Այս դատական նիստը նշանակված է նոյեմբերի 15-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը կարծում է, որ 3 դատական գործերում էլ անհնար է պարտվել.

«Մենք պահպանել ենք էթիկայի բոլոր կանոնները, տեղադրել ենք 2 կողմերի կարծիքներն ու մեկնաբանությունները, ոչ մի կողմի չենք վիրավորել: Եթե չլինի նախագահական հրահանգ, ապա ոչինչ էլ չի լինի»,- ասում է օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:

Թովմասյանը նշեց, որ այս երեք դատական գործերից որևէ մեկում պարտվելու դեպքում իրենք դիմելու են բողոքարկման բոլոր ատյաններին:

Աղբյուր` JNews.am