Skip to content

Ժամանակավոր եթերազրկում. «ԳԱԼԱ»-ն աշտարակից ապամոնտաժեց սարքավորումները (լրացված)

Հոկտեմբերի 25-ին, Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն, Գյումրու քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակից ապամոնտաժվեցին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը պատկանող սարքավորումները:

Դրանք տեղափոխվեցին Գյումրու կենտրոնական հեռուստաաշտարակ, որը պատկանում է ՀՀ տրասպորտի և կապի նախարարությանը կից Հայաստանի հեռուստատեսային և ռադիո հաղորդիչ ցանց ՓԲԸ-ին: Ապամոնտաժման պահից սկսած «ԳԱԼԱ»-ի հեռուստաեթերը դադարեցվեց, սակայն հեռուստաընկերության տնօրինությունը հայտնում է, որ այն կվերականգնվի մի քանի ժամվա ընթացքում, եթե մոնտաժային աշխատանքների ժամանակ լրացուցիչ դժվարություններ չառաջանան:

«Երկու ամիս առաջ ԴԱՀԿ-ից (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն) նամակ ստացանք, հետաքրքրվում էին` ինչ փուլում է ապամոնտաժման պրոցեսը: Պատասխանել ենք, որ կան տեխնիկական խնդիրներ, որպեսզի մեր ազդանշանը հասցնենք մյուս հեռուստաաշտարակ, իսկ համապատասխան մասնագետներ գտնելու համար մեզ ժամանակ էր անհրաժեշտ»,- ասում է «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը:

Ապամոնտաժման օրը ևս «ԳԱԼԱ»-ն ԴԱՀԿ-ից նամակ ստացավ, սակայն ալևս չպատասխանեց, քանի որ ապամոնտաժման աշխատանքներն ավարտված էին:

Առայժմ պարզ չէ, թե սարքավորումները Գյումրիի կենտրոնական հեռուստաաշտարակ տեղափոխելու արդյունքում ինչպիսին կլինի «ԳԱԼԱ»-ի հեռուստաեթերի որակը:

«Հնարավոր է` մի տեղ լավանա եթերը,  մյուս տեղում վատանա, դա կախված է  հեռուստաաշտարակի  դիրքից, հիմա ոչինչ չեմ կարող ասել, մինչև չփորձարկվի, չենք տեսնի»,- ասում է Վահան Խաչատրյանը:

Հին հեռուստաաշտարակը դարձել էր վեճի առարկա «ԳԱԼԱ»-ի և Գյումրու քաղաքապետարանի միջև, երբ վերջինս 2007թ-ին սեփականաշնորհեց այն և որոշ ժամանակ անց պահանջեց ազատել հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ»-ին պատկանող սարքավորումներից: Իսկ կենտրոնական հեռուստաաշտարակից հեռուստաընկերությունը օգտվելու է պայմանագրային հիմունքներով` ամսական վճարելով 180 հազար դրամ:

«Զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի որ չգիտեմ` մյուս հեռուստաընկերությունները ինչքան են վճարում հեռուստաաշտարակից օգտվելու համար, ավելի ճիշտ գիտեմ, բայց չեմ ուզում խորանալ էդ թեմայի մեջ, որովհետև իմ հեռուստաընկերությունը ի վիճակի է պահանջված գումարը վճարել»,- ասում է Խաչատրյանը:

Հոկտեմբերի 26-ին ԳԱԼԱ հեռուստաընկերության հեռարձակումը վերականգնվել է:

Աղբյուր` JNews.am