Skip to content

Վանում երկրաշարժից զոհվել է երկու թուրք լրագրող

Շաբաթ օրը Թուրքիայի արտակարգ իրավիճակների պատասխանատուները հայտարարել են, որ  38 մարդ զոհվել և 26-ը փրկվել են չորեքշաբթի օրը Արևելյան Թուրքիայում տեղի ունեցած 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից:

Շաբաթ օրը Թուրքիայի արտակարգ իրավիճակների պատասխանատուները հայտարարել են, որ  38 մարդ զոհվել և 26-ը փրկվել են չորեքշաբթի օրը Արևելյան Թուրքիայում տեղի ունեցած 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է երկրաշարժից ավիրված տարածաշրջան, որտեղ չորեքշաբթի օրը տեղի ունեցած մահացու ցնցումների հետևանքով աճել է զոհերի թիվը: Զոհերի
թվում են նաև «Դոհան» տեղեկատվական գործակալության երկու թուրք լրագրողներ` Սեբահաթին Յիլմազն ու Ջեմ Էմիրը:

Երկու լրագրողներն էլ լուսաբանում էին անցյալ ամիս Վանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետևանքները, որն առնվազն 604 մարդու կյանք խլեց:

Նրանք մնացել էին հինգհարկանի Բայրամ հյուրանոցի փլատակների տակ:

Աղբյուր` CNN