Skip to content

«Apple»-ի համահիմնադիր Վոզնյակն արժանացավ Հայաստանի նախագահի մրցանակին, իսկ հայ գիքերը` լեգենդի հետ հանդիպմանը

11.11.11 տարեթիվը, որին շունչները պահած սպասում էին աշխարհի շատ երկրներում, Հայաստանի համար նշանավորվեց առաջին անձնական համակարգչի լեգենդար հեղինակի և «Apple» ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ հանդիպմամբ: Վոզնյակն արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի ամենամյա մրցանակին: Այսպիսի մրցանակ հանձնվում է երկրորդ անգամ. նախորդ տարի այն տրվել է «Intel» կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթին:

Երևան կատարած երկօրյա այցի ընթացքում Վոզնյակը հանդիպել է ՀՀ նախագահի և վարչապետի, ինչպես նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

«Աշխատանքը պետք է հաճույք պատճառի, ինչով էլ որ զբաղվես», – այս պարզ արտահայտությունը կարող է դառնալ նոյեմբերի 11-ին Երևանում տեխնոլոգիաների ոլորտի հսկաներից մեկի և հայ երիտասարդների միջև տեղի ունեցած հանդիպման կարգախոսը: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի լեփ-լեցուն դահլիճի թե’ ուսանողներին և թե’ տեխնոլոգիայի ոլորտում արդեն կայացած մասնագետներին հետաքրքրում էր հանրահայտ «Apple» ընկերության պատմությունը, Վոզնյակի կենսափորձը, ինչպես նաև անվանակից Սթիվ Ջոբսի հետ նրա համագործակցությունը:

Երկու Սթիվերը փոխել են տեխնոլոգիայի ոլորտի հանդեպ ձևավորված երբեմնի` առօրյա կյանքի հետ կապ չունեցող, նեղ մասնագիտական և խորհրդավոր համարվող վերաբերմունքը: Ընկերության խորհրդանիշն ինքը` խնձորը (Apple), ըստ Ջոբսի և Վոզնյակի, պետք է ասոցացվեր կենցաղային կյանքի հետ:

Ամեն ինչ սկսվում է երազանքից: Դեռևս դպրոցահասակ տարիքում Վոզնյակը պատկերացրել է, թե ինչպիսին պետք է լինի իր անձնական համակարգիչը, որն ի տարբերություն իր ժամանակների հսկա համակարգիչների, հարմար կլիներ և’ խաղալու, և’ աշխատելու համար: Եվ համադասարանցի Ջոբսի հետ նրանց հաջողվել է իրականացնել այդ երազանքը: «Ես հորինում էի խաղալիքներ, իսկ Սթիվը վաճառում էր դրանք»,- ասում է Վոզնյակը:

Իսկ ինչպիսի՞ն կլինեն ապագայի «խաղալիքները»: Վոզնյակը կարծում է, որ դրանք ավելի ու ավելի որակյալ, մարդուն հարմարվող կդառնան: Չէ՞ որ այսօր արդեն համակարգիչները կարողանում են ճանաչել ու հասկանալ մարդկային խոսքը: Իսկ շատ շուտով ավտոմեքենաները ևս կկարողանան ինքնուրույն գնալ ավտոլվացարան, իսկ խոհանոցում տնային տնտեսուհու փոխարեն կաշխատեն ռոբոտները…

Հրաժեշտ տալով` Սթիվ Վոզնյակը խոստացավ կրկին այցելել Հայաստան, – «Երկու օրը շատ քիչ է Հայաստանի համար: Հայաստանն իմ մի մասը դարձավ»: Սակայն Վոզնյակին չհաջողվեց շուտ հեռանալ. ստորագրության հերթի էին կանգնած «խնձորով» լեփթոփերի, iPhonе-ների, iPod-ների ու iPad-ների տասնյակ տերեր, իսկ «շղթայից» ճողոպրելիս Վոզնյակին շրջապատեցին կենդանի լեգենդի հետ լուսանկարվել ցանկացողները:

Աղբյուր` JNews.am