Skip to content

Մեկնաբանության զոհը. «Հրապարակ» թերթի դեմ հերթական հայցը քննարկման արտահերթ թեմա

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ուսումնասիրության համաձայն` նախորդ տարի «Զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացումից հետո լրագրողների և լրատվամիջոցների (հիմնականում օրաթերթերի) դեմ 29 դատական հայց է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի և զրպարտության մեղադրանքով:

Այս ամիս գրանցվեց նաև 30-րդ հայցը: Սակայն սա, ի տարբերություն նախորդների, փորձագետները համարեցին աննախադեպ, քանի որ առաջին անգամ լրատվական ընկերության դեմ ներկայացված հայցի պատճառ է դարձել ոչ թե հոդվածի բովանդակությունը, այլ հոդվածի տակ ընթերցողների կողմից արված մեկնաբանությունները:

Հայցը ներկայացվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանի կողմից: Վերջինս համոզված է, որ հոդվածում ընթերցողների կողմից արված մեկնաբանությունների համար ևս պատասխանատվություն պետք է կրի թերթի խմբագրությունը:

Հայցադիմումի պատճառ դարձած վեց մեկնաբանություններից հասցված բարոյական վնասը փաստաբան Գրիգորյանը գնահատել է 18 մլն դրամ: Հենց այսքան էլ նա պահանջում է «Հրապարակ»-ից իր բարոյական վնասը փոխհատուցելու համար: Մեկնաբանությունները, որոնք զայրացրել են Գրիգորյանին, եղել են օգոստոսի 10-ին «Հրապարակ»-ի էլեկտրոնային տարբերակում հրապարակված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածի տակ:

Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ «Հրապարակ»-ի նման թերթը, ելնելով ժողովրդավարական հասարակության չափանիշներից, չպետք է գործի. «Եթե իրեն ընդամենը նյութ է պետք, որի շուրջ սկանդալ ստեղծի և ոչ թե լրատվական գործունեություն իրականացնի, ուրեմն ավելի լավ է այդ լրատվամիջոցը չգործի, քան գործի և շարունակի ցեխ շպրտել նրանց վրա, ովքեր մտքներով անցնում են»:

Բացի ֆինանսական փոխհատուցումից, հայցատուն պահանջել է նաև արգելանք դնել օրաթերթի դրամական միջոցների և գույքի, ինչպես նաև իր մասին տեղեկություններ տարածելու իրավունքի վրա:

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը ՋեյՆյուզին փոխանցեց, որ դատարանը նախ կալանք է դրել դրամական հաշիվների վրա, անուհետև փոխել է որոշումը և կալանք դրել օրաթերթի գույքի վրա` ընդունելով այն փաստարկները, որ դրամական հաշիվների վրա եղած արգելանքը խոչընդոտում է խմբագրության գործունեությանը:

«Յուրաքանչյուր հոդված ընթերցելիս խմբագրի աշխատանքի փոխարեն փորձում եմ հասկանալ, թե ինչ դատական հայց է թաքնված դրա ետևում»,- ասում է «Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը` ավելացնելով` «հերթական անգամ խոչընդոտվում է խմբագրության աշխատանքը»:

Սա թվով վեցերորդ դատական հայցն էր «Հրապարակ»-ի խմբագրւթյան դեմ: Դրանցից չորսն այս պահին դեռ ընթացքի մեջ են: Միայն ֆինանսական մասով հայցատուները «Հրապարակ»-ից պահանջում են ընդհանուր առմամբ 26 մլն դրամ:

Փաստաբան Արթուր Գրիգորյանի պահանջած 18 մլն դրամից բացի, 6մլն դրամ է պահանջում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ևս 2 մլն դրամ` «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նոյեմբրի 11-ին հղած նամակում մտահոգություն է հայտնել հայաստանյան լրատվամիջոցների դեմ հայցերի աճող թվի վերաբերյալ: «Ես ողջունեցի զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը 2010 թվականի մայիսին` շեշտելով, որ դա նշանակալի քայլ էր ԶԼՄ-ների աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ցավոք, դրանից հետո զրպարտության և վիրավորանքի հոդվածներով շուրջ 30 քաղաքացիական գործեր են հարուցվել թերթերի դեմ», – գրված է Միյատովիչի նամակում:

ԵԱՀԿ պաշտոնյան ընդգծում է, որ այս հայցերում ներկայացվող փոխհատուցման չափը պետք է համարժեք լինի հասցված իրական վնասին ու չհանգեցնի լրատվամիջոցների փակմանը, ինչը, Դունյա Միյատովիչի գնահատմամբ` բերում է մամուլի ազատության սահմանափակմանը: 

Աղբյուր` JNews.am