Skip to content

Գորիսի «Զանգեզուր» թերթի խմբագրությունը ձգտում է ունենալ առցանց տարբերակ

«Թերթերի առաջ հիմա բազմաթիվ խնդիրներ են ծառացած, որոնք աստիճանաբար տանում են սնանկացման, բայց` ոչ վերացման»,- կարծում է Գորիսի «Զանգեզուր» թերթի խմբագիր Գրետա Գրիգորյանը:

Նա ասում է` քանի դեռ թերթն ունի իրեն հավատարիմ ընթերցող, այն կպահպանվի: «Թերթ կարդալու ավանդույթն այսօր էլ շարունակվում է: Իսկ «Զանգեզուր»-ը հիմնականում ընթերցում են մտավորականները, ենթամարզային անցուդարձով հետաքրքրվողներն ու մտահոգվողները», – ասում է թերթի խմբագիրը:

«Զանգեզուր» հասարակական-քաղաքական լրագիրը 77 տարվա պատմություն ունի: Այն լույս է տեսնում 1934թ-ից: Բացի «Զանգեզուրից», Գորիսում հրապարակվում է նաև «Բան ու Գործ» հասարակական քաղաքական խորհրդատվական թերթը:

Գրիգորյանը «Զանգեզուր»-ի խմբագիրն է արդեն 10 տարի, իսկ մինչ այդ երկար տարիներ թղթակցել է այլ թերթերի: Եթե խորհրդային տարիներին թերթի տպաքանակը 4000 էր, ապա այսօր այն հրատարակվում է 1000 օրինակով: Ինչպես նշում է թերթի խմբագիրը` խորհրդային տարիներին իրադարձություններն այնքան շատ էին, որ հազիվ էին հասցնում լուսաբանել: «Մշակութային կյանքն էր չափազանց աշխույժ, իրադարձություններով լի: Հիմա քաղաքում առիթից առիթ է միջոցառում կազմակերպվում»,- ասում է Գրիգորյանը:

Այսօր թերթի լրագրողները հիմնականում անդրադառնում են Գորիս քաղաքի և շրջանի 24 համայնքների հիմնախնդիրներին:

«Մենք փորձում ենք հանրապետական նորություններին չանդրադառնալ, քանի որ ամիսը երկու անգամ լույս ընծայվող թերթի համար դա անիմաստ է, ուստի ներկայացնում ենք հանրային հետաքրքրություններից բխող թեմաներ»,- ասում է Գրիգորյանը:

Սյունիքի մարզում տպարան չկա, ինչը լուրջ խոչընդոտ է թերթերի զարգացման համար և՛ ֆինանսական ծախսերի, և՛ օպերատիվությունը պահպանելու առումով: Տարիներ շարունակ տպագիր լրատվամիջոցները բարձրաձայնում են այդ մասին, սակայն խնդիրը մնում է չլուծված: Խմբագրության հիմնական եկամտի աղբյուրը բաժանորդագրությունն է: Տարեկան բաժանորդավճարը կազմում է 4000 դրամ:

«Լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ ամեն անգամ Երևանում թերթը տպելու համար: Մարզային թերթերը սնվում են մարզի երակից, իսկ ենթամարզայինները’ մազանոթներից: Սակայն մենք անում ենք հնարավոր ամեն ինչ թերթը պահելու համար, դա նաև պատվի հարց է: Ամիսներով աշխատավարձ չստանանք, միևնույն է թերթը պիտի ընթերցողին հասնի »,- ասում է տիկին Գրետան:

Գրետա Գրիգորյանը կարծում է, որ առցանց լրատվամիջոցներն առայժմ մրցակից չեն իրենց թերթի համար: Ըստ նրա` հնարավորություններն ու աշխատանքները տարբեր են:

«Մենք երբեք չենք փորձում մրցակցության մեջ մտնել: Օպերատիվ լինելու առումով ինտերնետն այսօր լուրջ հնարավորություն է ընձեռում, սակայն դրա համար թերթը պիտի տնտեսապես հզոր լինի, ունենա մարդկային ռեսուրսներ»,- ասում է թերթի խմբագիրը:

«Զանգեզուր»-ն այժմ 5 աշխատող ունի: Խմբագրի խոսքերով` կան երիտասարդներ, ովքեր կամավոր սկզբունքով գրում են թերթի համար: Հիմա մտածում են նաև կայք ունենալու մասին:

«Տեղեկատվական դաշտում տեղի ունեցող թոհուբոհն աստիճանաբար կմարի, քանի որ այդ ոլորտում առկա ազատությունը տանում է ծայրահեղության: Երբեմն այնպիսի կայքեր եմ բացում, որ ուղղակի անհարմար եմ զգում կարդալ: Լրագրողի գրչին հատուկ մասնագիտական բոլոր պահանջմունքներն իսպառ բացակայում են, չեն պահպանվում էթիկայի տարրական կանոնները, ով ինչ ուզում գրում է` առանց իմաստի: Ցանկացած աշխատանք պետք է ունենա բովանդակություն` հիմնված ճշգրիտ փաստերի վրա»,- ասում է Գրետա Գրիգորյանը: 

Աղբյուր` JNews.am