Skip to content

Գրիչը կնոջը, խոսքը` տղամարդուն. Հայաստանում լրագրողների մեծ մասը կանայք են, հոդվածները` տղամարդկանց մասին

«ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտություն, որի շրջանակներում ուսումնասիրվել են հայկական  6 լրատվամիջոցների 450 թողարկումներ` 30 000 հրապարակմամբ:

Հետազոտության արդյունքները ներկայացվեցին «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի շրջանակներում:

Արդյունքները ներկայացնող բանախոսները նշեցին, որ ուսումնասիրվել են «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Ազգ» օրաթերթերում և News.am,  «Ա1+» և «Պանորամա» լրատվական կայքերում մարտի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում առկա բոլոր այն նյութերը, որտեղ կա կնոջ կերպարը, հիշատակվում է կնոջը վերաբերող փաստ կամ իրադարձություն, կա կնոջ կողմից արված մեկնաբանություն և հարցազրույց:

Հետազոտողները փորձել են պարզել կնոջ կերպարի և դերի ներկայացումը հայաստանյան ԶԼՄ-ներում: Արդյունքում, ըստ նրանց, ցավալի պատկեր է հայտնաբերվել. հետազոտվող 29 000 նյութից ընդամենը 20-22 հոդվածներում էր ներկայացված կնոջ կերպարը:

Ըստ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանի` նույնիսկ կանանց միամսյակի ընթացքում լրագրողները չեն դիմել կանանց` նրանց բացահայտելու համար:

«Պարզվում է, որ այն կանայք, ովքեր հայտնվում են որևէ նյութում, լրագրողների նախաձեռնության արդյունքում չէ որ հայտնվում են, այլ այդ կանայք են ակտիվանում և տեղեկատվություն տալիս, իսկ լրագրողներն էլ լուսաբանում են»,- ասում է Հովնաթանյանը:

Ընդհանուր առմամբ հայկական մամուլում կնոջ կերպարը ներկայացվում է հետևյալ ժանրերում` տեղեկատվություն/լուր` 65 տոկոս, հոդվածներ` 33 տոկոս և հարցազրույցներ` 2 տոկոս:

Գենդերային անհավասարությունն ավելի պարզ է արտահայտված էլեկտրոնային մամուլում, որտեղ տղամարդկանց լուսանկարների թիվը 6 անգամ ավելի է քան կանանցը, իսկ փորձագիտական կարծիքների դեպքում տղամարդկանց արված մեկնաբանությունները ավելի են` 8:1-ի հարաբերությամբ:

Թեև Հայաստանում կին լրագրողները գերազանցում են տղամարդկանց (հրապարակումների հեղինակների 73 տոկոսը կանայք են), տղամարդիկ կազմում են նյութերի «հերոսների» 86 տոկոսը: Փորձագետները կարծում են, որ այսպիսով ԶԼՄ-ները նպաստում են գենդերային կարծրատիպերի ամրապնդմանը և այն ընկալմանը, թե կանայք չեն կարող լավ ղեկավար լինել, որոշումներ կայացնել  և հասարակական-քաղաքական ակտիվություն ցուցաբերել:

Փորձագետ Լիլիթ Զաքարյանը, ով նաև Համալսարանական կրթության կանանց ասոցիացիայի փոխնախագահն է, ցանկանում է լրագրողների ուշադրությունը հրավիրել ԵԽ-ում տեղ գտած հատուկ հանձնարարականի վրա` ԶԼՄ-ներում կնոջ կերպարի մասին:

«Այն կոչ է անում լրագրողներին` որքան հնարավոր է շատ անդրադառնալ ուժեղ կանանց կերպարներին, փորձել լուսաբանել, բացահայտել, որ կինը կարող է մեծ բարձունքների, հաջողությունների հասնել»,- ասում է Զաքարյանը:

Սույն հետազոտության իրականացմանը աջակցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:

Աղբյուր` JNews.am