Skip to content

Վրացական մամուլը դիմում է նախագահին

«Նախագահ Սահակաշվիլի, մի սպանեք մամուլին»: Այս գրությունը կարելի է տեսնել դեկտեմբերի 19-ին լույս տեսած գրեթե բոլոր թերթերի առաջին էջերին: «KvirisPalitra», «Rezonansi», «Asaval-Dasavali», «Versia<

«Նախագահ Սահակաշվիլի, մի սպանեք մամուլին»: Այս գրությունը կարելի է տեսնել դեկտեմբերի 19-ին լույս տեսած գրեթե բոլոր թերթերի առաջին էջերին: «KvirisPalitra», «Rezonansi», «Asaval-Dasavali», «Versia», «AkhaliTaoba», «Kronika» թերթերը նախագահին դիմել են վրացերեն և անգլերեն լեզուներով: Այս համատեղ ակցիայով նրանք բողոքարկել են Թբիլիսիի փողոցներից թերթի կրպակների ապամոնտաժման դեմ: Լրագրողները կրպակների հանումը բնորոշել են որպես տպագիր մամուլի դեմ գործադրվող ճնշում և պահանջել դադարեցնել այն:

«Սա անամոթություն է: Այս իրավիճակի պատճառը քաղաքական ճգնաժամն է, որի առջև կանգնած է կառավարությունը: Նման ագրեսիվ հարձակում անկախ ԶԼՄ-ների դեմ երբեք չի իրականացվել, և այն ուղղակիորեն կապված է առաջիկա ընտրությունների հետ», – ասում է «Rezonansi» թերթի խմբագիր Լաշա Թուգուշին «KvirisPalitra»-ին տված հարցազրույցում: Հոդվածի հեղինակը պնդում է, որ կրպակների ապամոնտաժում նախատեսվում է նաև երկրի այլ քաղաքներում ու շրջաններում»:

«1000 կրպակ» ծրագրի շրջանակներում անցկացվող կրպակների տարածքի հաջորդ աճուրդը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 28-ին և հունվարի 4-ին: Նոյեմբերի 26-ից սկսած` Վերահսկողության ծառայությունը Թբիլիսիում ապամոնտաժել է մամուլի իրացման ավելի քան 40 կրպակ: Հանված կրպակները ձեռք են բերել «Planeta Forte», «Matsne» և «Elva Service» ընկերությունները, որոնք, ըստ «Rezonansi» թերթի տվյալների գտնվում են սնանկացման եզրին: 

Աղբյուր` Media.ge