Skip to content

ԽԱՊԿ-ի և ԵՄԱ-ի հայտարարությունը լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ

Փետրվարի 4-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Երևանի մամուլի ակումբը հայտարարություն են տարածել նախորդ օրը` փետրվարի 3-ին, «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ:

Լրագրողական ՀԿ-ները իրենց վրդովմունքը հայտնելով լրագրողի կալանավորման վերաբերյալ, մասնավորապես նշում են. «Կալանավորման առիթ հանդիսացած միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանության և «Հայկական ժամանակի» տարածած տեղեկությունների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ կալանքի, որպես խափանման միջոցի, ընտրությունը զուրկ է բավարար օրինական հիմնավորումից»:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ համոզիչ չեն կալանավորման անհրաժեշտության վերաբերյալ ոստիկանության հիմնավորումները. ավելի քան տասն օր Հայկ Գևորգյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել այն պարագայում, երբ նա շարունակել է իր մասնագիտական գործունեությունը և մուտք գործել տարբեր պետական ատյաններ, այդ թվում նաեւ՝ կառավարության շենք: Ավելին՝ այդ օրերին նա շփումներ է ունեցել ոստիկանության քննիչի հետ՝ օրինական պահանջ ներկայացնելով ճշտելու, թե ինչ կարգավիճակում են իրեն կանչում հարցաքննության: Լրագրողն այս մասին հստակեցում այդպես էլ չի ստացել: Մինչդեռ ոստիկանությունն իր պարզաբանումներում պնդում է՝ իբր պատշաճ կերպով ծանուցել է Հայկ Գևորգյանին:

«Տպավորություն է առաջանում, որ միտումնավոր նախապայմաններ էին ստեղծվում՝ լրագրողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով», – ասված է հայտարարության մեջ:

«Եթե համադրենք կալանավորման փաստը և հունվար, փետրվար ամիսներին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին Հայկ Գևորգյանի մի շարք քննադատական հրապարակումները, ապա բավակաչափ հավանական են դիտվում «Հայկական ժամանակի» այն ենթադրությունները, որ խափանման միջոցի ընտրությունը պայմանավորված է լրագրողի մասնագիտական գործունեությամբ»:

Հայտարարության վերջում ԽԱՊԿ-ն և ԵՄԱ-ն պահանջում են անհապաղ փոխել Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրած խափանման միջոցը, ազատ արձակել նրան և ապահովել տեղի ունեցած միջադեպի անաչառ, թափանցիկ հետաքննություն: ՀԿ-ները երկրի քաղաքական իշխանությանը կոչ են անում արդյունավետ քայլեր ձեռնարկելու՝ լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ անհիմն հետապնդումները, մեղադրանքները և ճնշումները բացառելու նպատակով:

Աղբյուր` ԽԱՊԿ-ի և ԵՄԱ-ի պաշտոնական հաղորդագրություն