Skip to content

Պարսկական արահետ – 2. Իրանում հայկական ռադիոն ամենահներից է

Իրանի ազգային ռադիոհեռուստահեռարձակող ընկերության (IRIB) տարածք այցելելիս ես ստիպված էի կրել իսկական հիջաբ և ոչ թե պարզապես գլխաշոր, ինչպես անում էի մնացած վայրեր գնալիս, իսկ վերարկուիս տակից կրում էի նաև ռուփուշ (մինչև ծունկը հասնող խալաթանման զգեստ):

IRIB-ի (Islamic Republic of Iran Broadcasting) տարածքում է գտնվում Իրանի միակ հայկական ռադիո խմբագրությունը, որի աշխատակազմի հետ էլ գնում էի հանդիպման:

Ընդհանրապես Իրանի պետական հաստատություններում շատ խիստ են վերաբերվում “dress code”-ին: Ու թեև այստեղ գալու համար կարծես ամեն բան ճիշտ էի արել, միևնույն է, իմ մուտքն անխոչընդոտ չանցավ:

IRIB-ի կենտրոնական ընդունարանի երկու կին աշխատողները ստուգում էին կին այցելուների և աշխատակիցների հագուկապը: Իմ այցելության ժամանակ նրանցից մեկը Ղուրան էր կարդում, մյուսն էլ սկսեց զբաղվել ինձնով: Վերջինիս դուր չեկավ այն, որ իմ տաբատը նեղ էր և ոչ թե երկարաճիտ կոշիկներիս վրա էր, այլ տակը: Նրանք արդեն մտադրված էին ինձ ներս չթողնել, սակայն երբ իմացան, որ արտասահմանցի եմ, առավել ևս հայ, որոշեցին թույլատրել: Զուր չեն ասում, որ Իրանում հայերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա:

Չմոռանամ ասել, ոչ ինձ ուղեկցող հայկական խմբագրությունում աշխատող լրագրողը նախապես խորհուրդ էր տվել ավտոմեքենայի մեջ թողնել պայուսակումս առկա ողջ շպարման միջոցները` ստուգման ժամանակ լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար:

IRIB-ը միավորում է Իրանի շուրջ 11 ռադիոկայաններ («Իրան», «Թեհրան», «Ֆարհագ», «Ջավան», «Մարզական», «Ղուրան և Մարեֆ», «Առողջապահություն», «Փայամ», «Երկխոսություն և Բիզնես»), ինչպես նաև ունի արտասահմանյան թողարկումների ծառայություն, որը 30 լեզուներով հաղորդումներ և նորություններ է թողարկում աշխարհի տարբեր երկրների համար: IRIB-ն իր մեջ է ներառում նաև 8 ազգային հեռուստաալիքներ, (Channel 1` պետական հեռուստաալիք, Channel 2` կրթական և գիտական ալիք, Channel 3` երիտասարդական, Channel 4` ինտելեկտուալ և կրթված մարդկանց համար, Channel 5` հեռարձակվում է միայն Թեհրանում, The news channel` լրատվական ալիք և Ղուրանի ու իսլամական կրթության, ուսուցման ալիք, չորս միջազգային և 30 մարզային հեռուստաալիքներ: «Սիմա Ֆիլմ» փրոդաքշնը, էլեկտրոնային և տպագիր մամուլի մի շարք ընկերություններ, երաժշտության և երգերի կենտրոնը ևս Իրանի ազգային ռադիոհեռուստահեռարձակող ընկերության կազմում են:

IRIB-ի տարածքում առկա շենքերը և կայանված տասնյակ մեքենաները հուշում են, թե ինչ հսկա աշխատակազմ ունի այս ընկերությունը: Տարածքում կա նաև մզկիթ` հատուկ IRIB-ի աշխատակիցների համար:

Հայկական ռադիո խմբագրությունը մեկն է IRIB-ում առկա 30 օտարալեզու ռադիոժամերի խմբագրություններից, որոնք կենտրոնացած են այստեղ գտնվող շենքերից մեկում: Բացի հայկական խմբագրությունից այստեղ կան նաև ադրբեջաներեն, անգլերեն, արաբերեն, չինարեն, ճապոներեն, քրդերեն, իտալերեն, ալբաներեն, ռուսերեն և այլ լեզուներով խմբագրություններ, որոնք թեև գործում և աշխատում են իրենց ազգային լեզուներով, սակայն ունեն միանման ձեռագիր և միևնույն նպատակը. այն է’ Իրանի իսլամական հանրապետության քաղաքականության միասնական տարածումը ներքին և արտաքին ունկնդրի համար:

Եվ այսպես, անցնելով ամենադժվար` “dress code”-ի քննությունը, ես ուղևորվեցի դեպի օտարալեզու ռադիոթողարկումների շենք, որի 3-րդ հարկում գտնվում է հայկական ռադիոժամերի խմբագրությունը:

Խմբագրությունը ունի շուրջ 65 տարվա պատմություն և լրատվական գործունեության բնագավառում աշխատող ամենահին ռադիոներից է:

Հայկական ռադիոժամի գլխավոր խմբագիրը Տիգրան Պողոսյանն է, ով խմբագրության ամենատարեց աշխատակիցն է և այստեղ աշխատում է շուրջ 30 տարի: Ինչպես նա է ասում, ռադիոյում սկսել է աշխատել Իրանի իսլամական հեղափոխությունից մի քանի տարի անց:

«Ավելի քան 5 տարի է թոշակի եմ անցել, բայց ինձ նորից հրավիրեցին խմբագրություն աշխատանքի»,- ասում է պարոն Տիգրանը:

[[wysiwyg_imageupload:141:]]Խմբագրությունն ունի 12 աշխատակից, որոնցից միայն երկուսն են ազգությամբ պարսիկ: Օրվա լրատվությունը ապահովում է հայաստանյան թղթակից Ժորժ Աբրահամյանը, ով այս խմբագրության երկու լրագրողներից մեկն է: Մյուսը’ Կարինե Դավթյանն է Թեհրանից: Մնացած բոլոր աշխատակիցները թարգմանիչներ և հաղորդավարներ են:

Աշխատանքային օրն այստեղ սկսվում է վաղ առավոտյան: Ալվինա Բաղդասարյանը, ով զբաղվում է հայկական կայքերի նորությունների լրաքաղով, խմբագրություն է գալիս հիմնականում առավոտյան վեցին: Նախ, ինչպես ինքն է ասում, «պտտվում է» հայկական կայք-էջերում և Հայաստանին վերաբերող հետաքրքիր լուրերից ընտրաքաղ է անում իրենց հայկական ռադիոյի Armenian.irib.ir ինտերնետ տարբերակի համար: Իսկ առավոտյան ութին արդեն սեփական լրատվությունն ուղիղ եթերի միջոցով հաղորդում է Հայաստանի ունկնդրին: «Եթեր եմ տալիս լուրեր, քաղաքական մեկնաբանություն, օրվա թերթերի ծանոթություն»,- ասում է Ալվինան:

Հայերեն ռադիոժամը ամեն օր եթերում լինում է 2 ժամ կարճ ալիքների հաճախականությամբ, որոնք հնարավորություն ունի լսելու նաև Հայաստանի ունկնդիրը և 30 րոպե` FM 99.5 մեգահերց հաճախականությամբ, որը հասանելի է միայն Թեհրանում:

Ըստ խմբագիր Տիգրան Պողոսյանի, հայերեն ռադիոժամի եթեր տրվող նյութերի մոտ 90%-ը թարգմանություններ են պարսկերենից: Նա նշում է, որ զուտ քաղաքական նյութերը գրվում և խմբագրվում են պարսկերենով, իսկ հայերեն ռադիոժամը դրանք միայն թարգմանում է: Ըստ նրա, բոլոր ծրագրերը մշակվում և պատրաստվում են հատուկ աշխատանքային խմբերի կողմից.

«Մի խումբը մեկնաբանություններ է պատրաստում օրվա հարցերի հետ կապված, մյուս խումբը օրվա լրատվությամբ է զբաղվում: Բոլոր բաժինների նյութերը` հայերեն, անգլերեն, գերմաներեն, թե մեկ այլ, նախ գրվում է պարսկերենով և հետո թարգմանվում տվյալ խմբագրության լեզվով»,- նշում է խմբագիրը:

Լուսաբանման կենտրոնում են այն իրադարձությունները, որոնք առնչվում են ներքին զարգացումներին, օրինակ` ընտրություններ, նոր օրենքի ընդունում, հարևան երկրների հետ հարաբերություններ, համաժողովներ, գիտաժողովներ, պարբերաբար լինում են նաև Իրանի խորհրդարանի հայ պատգամավորների հետ հարցազրույցներ:

Հայկական խմբագրության պատրաստած սեփական նյութերը օրվա լրահոսում կազմում եմ միայն մի փոքր հատվածը:

Պողոսյանը, լինելով խմբագրության ամենատարեց աշխատողը, ասում է, որ այժմ մասնագիտական գործունեություն ծավալելու առումով ամեն ինչ շատ ավելի հեշտ է:

«Մեզ չեն նեղացնում, դեռ ընդհակառակը` ավելի է լավացել: Տեխնոլոգիայի զարգացման հետ համընթաց մեզ արագ հաղորդակցվելու հնարավորություններ են ընձեռվում: Հիմա բավականին հուսալի պայմաններ կան, մենք չունենք հատուկ դժվարություններ խոսքի ազատության հետ կապված: Բաներ կան, որ երբեմն պետք է հարցնենք’ կարելի՞ է, թե չէ` կապված արտաքին և ներքին քաղաքականության հետ»,- ասում է նա` հավելելով, որ արդեն յուրացված են այն սահմանները, որոնց շրջանակներում խոսվում կամ բարձրացվում են հարցերը:

Խմբագրի կողմից. Լրագրող Նվարդ Հովհաննիսյանն այս հարցազրույցն իրականացրել է իր մասնագիտական երկշաբաթյա վերապատրաստման ընթացքում, որն անցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունում: Իրանում հայկական լրատվամիջոցների և առհասարակ այս երկրում լրագրողների մասնագիտական գործունեության վերաբերյալ Նվարդի պատրաստած այլ նյութերին ծանոթացեք այստեղ և այստեղ:

Աղբյուր` JNews.am

Tags: