Skip to content

Մոծակ. չի տզզում, չի կծում, երեխաներին էլ շատ է սիրում

Հայկական ինտերնետ աշխարհում կա մի մոծակ, որը չի տզզում, չի կծում և օգտակար է թե’ մանուկների, թե’ նրանց ծնողների համար: Mocak.am կայքը, որն արդեն մեկ տարի հայ մանուկներին մատուցում է սիրված հեքիաթներ, երգեր ու խաղեր, հնարավորություն է տալիս  փոքրիկներին նաև սեփական հեքիաթներով և պատմություններով հանդես գալու:

Կայքի հեղինակը 25-ամյա Հրաչ Շահվերդյանն է, ով այսպիսի կայք պատրաստելով` անակնկալ մատուցեց ընկերուհուն՝ Անահիտ Ալեքսանյանին, ով սիրում է հեքիաթներ գրել մանուկների համար, և այս կայքն էլ այդ հեքիաթների հանգրվանը դարձավ:

Թեև կայքը պատրաստվեց Անահիտի համար, բայց այն սիրեցին նաև հազարավոր մանուկներ: Հրաչն ասում է, որ Mocak.am-ը 0-ից 111 տարեկան երեխաների համար է: Բացի հեքիաթներից, մանկական երգերից և խաղերից այստեղ հնարավոր է գտնել նաև օգտակար խորհուրդներ, հանելուկներ և այլն:

Կայքում հնարավոր է նաև տպագրել երեխաների գրած հեքիաթները, եթե դրանք խմբագրի կողմից հավանության արժանանան:

Իսկ վերջերս «Մոծակ»-ը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպել էր հեքիաթի մրցույթ, որին ներկայացված շուրջ 250 հեքիաթներից ընտրվեցին 20 լավագույնները, և դրանց փոքրիկ հեղինակները մրցանակներ ստացան: Այդ 20 հեքիաթները տպագրվել են մեկ գրքույկում և անվճար բաժանվել են երեխաներին:

Հրաչ Շահվերդյանը նշեց, որ կայքում տեղադրվող նյութերն ընտրվում են մեծ զգուշությամբ, իսկ հարկ եղած դեպքում դիմում են նաև հոգեբանի օգնությանը:

Կայքի հեղինակը համոզված է, որ «Մոծակ»-ը պատճառ չի հանդիսանա, որպեսզի երեխաները թույլատրվածից շատ ժամանակ անցկացնեն համակարգչի առջև:

«Երեխաներն այսպես թե այնպես շատ են զբաղվում համակարգչով, իսկ հաճախ մուտք են գործում մեծերի համար նախատեսված կայքեր»,- ասում է Հրաչը:

Նա համոզված է, որ Mocak.am-ում երեխաները օգտակարը համատեղում են հաճելիի հետ:

Հրաչը ծնողներին հորդորում է, որ ավելի ուշադիր և հետևողական լինեն երեխաների համակարգչային գիտելիքների զարգացման հարցում, իսկ երեխաներին էլ մաղթում ուրախ մանկություն` Mocak.am-ի հետ: 

Հոդվածի հեղինակ Մարինե Բուլղադարյանը սովորում է Երևանի պետական լեզվաբանական համալսարանում

Աղբյուր` JNews.am