Skip to content

Բրիտանացի մեդիա փորձագետ. «Սարսափելի ոչինչ չկա, երբ լրագրողը որոշում է մտնել քաղաքականություն»

Ո՞րն է ամենակարևոր հարցը, որ կտայիք պատգամավորության թեկնածու կին քաղաքական գործչին: Բրիտանացի մեդիա փորձագետ Կիթ Հայեսի այս հարցին հայ լրագրողներն ունեն իրենց տարբերակները: Կիթ Հայեսը նկատում է, բոլորն էլ կիրառելի և ընդունելի են և հիշեցնում է, առաջին հարցից է կախված, թե ինչպես կընթանա ողջ հարզազրույցը:

Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստան էր այցելել բրիտանացի մեդիա փորձագետ Կիթ Հայեսը: «Նա/Նե» 5-րդ հոբելյանական մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքների շրջանակում Կիթ Հայեսը թեյի սեղանի շուրջ հանդիպել էր հայ լրագրողների հետ’ նրանց ներկայացնելու գենդերային քաղաքականության ու ընտրություններում կանանց ներգրավվածության հարցերի լուսաբանման Մեծ Բրիտանիայի փորձը:

«Իրական հավասարությունը գալիս է այն ժամանակ, երբ ընթերցողը պատմությունը կարդալիս չի տարբերակի այն կնոջ, թե տղամարդու մասին է: Կին թեկնածուները կարևոր նշանակություն ունեն, քանի որ գալիս են կոտրելու կարծրատիպերը, սակայն մարդիկ պարտավոր չեն նրանց ընտրել միայն այն պատճառով. որ կին են, այլ թե ինչ գաղափարներ ու ծրագրեր ունեն, ինչպիսին են նրանք տեսնում երկրի ապագան: Զերծ մնացեք կարծարտիպերի ազդեցությունից»,- խորհուրդ է տալիս Կիթ Հայեսը:

Լրագրության ոլորտում ավելի քան 35 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետը հուշում է, անկախ սեռից թեկնածուի մասին գրելիս, հարկավոր է գրել նրա գաղափարների և աշխատանքի հանդեպ պատասխանատվության ու լրջության մասին և դրանք ներկայացնել ընթերցողին: Կիթ Հայեսը նաև պատմեց հարցազրույց վարելիս իր կիրառած հնարքների մասին: «Կարող եք հարցազրույցի ընթացքում խոսել որևէ անկարևոր հարցի շուրջ ու այնուհետև հարցազրույց տվողին շոկի ենթարկել անսպասելի հարցով: Եվ ես խորհուրդ կտայի մեկ նյութում անդրադառնալ մեկ հարցի»,-ասաց Կիթ Հայեսը հանդիպման ընթացքում:

Լրագրողներն անդրադարձան այն հարցին, թե ինչպես լուսաբանել նախկինում լրագրող և այժմ պատգամավորության թեկնածուի աշխատանքն այն պարագայում, երբ նրանք քո գործընկերներն ու երբեմն նաև մտերիմ ընկերները: «Նախ սարսափելի ոչինչ չկա, երբ լրագրողը որոշում է մտնել քաղաքականություն: Լրագրողները պատգամավորներ են դառնում ինչպես Հայաստանի նման փոքր, այնպես էլ մեծ երկրներում: Միացյալ Թագավորությունում էլ ենք այդ հարցին բախվում: Լավ լրագրողը նրանց աշխատանքը լուսաբանում է ոչ թե որպես նախկին գործընկերոջ, այլ` թեկնածուի: Հարկավոր է չվախենալ նրանց ցուցաբերած մտերմիկ վերաբերմունքից և տալ դժվարին հարցեր»,-ասաց Կիթ Հայեսը:

Հեղինակ` Արևիկ Բադալյան

Աղբյուր` Բրիտանական խորհուրդ