Skip to content

Տարվա լավագույն հասարակական կազմակերպությունը

«Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխության ժամանակ տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, և որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, կազմակերպության ղեկավար Սուրեն Դեհերյանին շնորհվեց «Ոսկե բանալի» և վկայական:

Ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ), անց է կացվում սեպտեմբերի 28-ին’ տեղեկատվության ազատության միջազգային օրը: Այս տարվանը հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխությունն էր: Ամեն տարի անկախ ժյուրին ընտրում է պետական, հասարակական և լրտվական կամակերպությունների, որոնք գործունեության ընթացքում լավագույնս օգտագործում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:

««Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությունը բավականին մեծ դեր ունի մարդկանց տեղեկացվածության բարձրացման, յուրաքանչյուր քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իր իրավունքի իրազեկման գործում: ՀԿ-ն շատ լուրջ աշխատանք է տարել նաեւ հաշմանդամների՝ մասնավորապես լսողության խնդիր ունեցողների շրջանում, իրազեկելով նրանց տեղեկացված լինելու, տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքի մասին»,- ասում է ԻԱԿ-ի տնօրեն Շուշան Դոյդոյանը:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ից բացի «Ոսկե բանալի» շնորհվեց առողջապահության նախարարությանը, տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին’ www.mta.gov.am – ին, «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստատեսությանը եւ լրագրող ու մեկնաբան Աննա Իսրայելյանին’ ( www.aravot.am և Ազատություն ռ/կ):

«Լրատվամիջոցի ազատությունը միայն ազատություն չէ, այն պատասխանատվություն է հասարակության առջև, պետության առջև, եւ մենք շարունակելու ենք անել ամեն հնարավորը, որպեսզի լրատվամիջոցների միջոցով կարողանանք նաև լուծում տալ հասարակության խնդիրներին»,- ասում է «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը: 

[[wysiwyg_imageupload:151:height=199,width=304]]ԻԱԿ-ի հատուկ մրցանակ շնորհվեց Արտաքին գործերի նախարարությանը` Բաց կառավարությունների ընկերակցության միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար, ինչպես նաև ԲԿԸ-ում պետության համապարփակ գործողությունների ծրագիրը մշակելու և ներկայացնելու համար:

«ՀԿ-ների դերը առանցքային եմ գնահատում, որովհետև կառավարությունը երբեք չի բացելու իր մոտ առկա տեղեկատվությունը, եթե ՀԿ-ները, լրագրողները իրենց չանհանգստացնեն»,- ասում է ԻԱԿ-ի տնօրեն Շուշան Դոյդոյանը և ավելացնում, որ Հայաստանում վերջին շրջանում շատ են ակտիվացել քաղաքացիական տարբեր խմբեր՝ լրագրողներ, քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ, որոնք սկսել են անընդհատ անհանգստացնել պետական մարմիններին` տեղեկատվություն պահանջելով:

Մրցանակաբաշխության պատմության ընթացքում այս տարի առաջին անգամ ժյուրին չշնորհեց ժանգոտ կողպեք, որը տրվում էր ամենափակ և գաղտնի պետական մարմնին:

«Սա շատ լավ ցուցանիշ է, սա խոսում է այն առաջընթացի մասին, որն իրականանում է Հայաստանում: Բոլոր լրատվամիջոցները և հատկապես քաղաքացիական ակտիվիստները անհանգստացնում են կառավարությանը, և այդ անհանգստության արդյունքն է նաև, որ այսօր մենք չունենք ժանգոտ կողպեքի մրցանակակիր: Եթե եկող տարի նույն պատկերը կրկնվի, ապա մենք կարող ենք ասել, որ իսկապես կա առաջընթաց տեղեկատվության ազատության ոլորտում»,- նշում է Դոյդոյանը: 

Լուսանկարների հեղինակ` Իննա Մխիթարյան

Աղբյուր` JNews.am