Skip to content

Տեսողական խնդիրներ ունեցողները բավարար կրթություն չեն ստանում

Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում տեսողական խնդիրներ ունեցող երեխաները կարող են հանրակրթական դասերից բացի նաեւ նկարչության, պարի, դաշնամուրի, երգի, ասմունքի դասերի մասնակցել։ Այս դպրոցում է սովորում նաև 7-ամյա Հռիփսիմեն, ով նկարչության դասին որոշել էր գրատախտակին երգ նկարել, բայց ինչպե՞ս է նկարելու այն, դեռ չգիտի։ Մի քանի վայրկյան մտածելուց հետո հարցի պատասխանը գտավ։

«Հեսա արեւը կնկարեմ, ինքն ա երգում»,– ասում է նա։

Քանի որ փոքրիկը շատ լավ է երգում, մայրիկը որոշել է նրան նաեւ երգի խմբակ տանել։

Դպրոցը, որտեղ սովորում է Հռիփսիմեն, Հայաստանում միակն է, որտեղ կրթություն են ստանում տեսողական խնդիրներ ունեցող երեխաները։

«Մեկ այլ դպրոց էլ գործում է մեծահասակների համար, որը երեկոյան է: Ավելի դժվար է մարզերում բնակվողների համար»,– ասում է Հայաստանի կույրերի միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանը և ավելացնում, որ կույրերի միավորմանը անդամակցում են 18 տարին լրացած քաղաքացիներ, ովքեր ունեն տեսողության խնդիր և կրթության ոչ բավարար մակարդակ:

Միակ դպրոցի մասին ծնողներն իրենք պետք է տեղեկանան եւ երեխաներին այստեղ բերեն։ Նրանք նշում են, որ շատերի համար դպրոցն իրենց բնակավայրերից հեռու է, բայց այլընտրանք չկա:

Թիվ 14 դպրոցը նաեւ գիշերօթիկ է, որը հնարավորություն է տալիս մարզերի երեխաներին այստեղ ապրել եւ տուն գնալ հանգստյան կամ տոն օրերին։

Դպրոցի տնօրեն Ալիկ Ահարոնյանը նշում է, որ երեխաներն այստեղ լավ են սովորում եւ ստանում են գերազանց գնահատականներ, սակայն տեսողական խնդիրներ ունեցողների համար Հայաստանում կրթությունը, ըստ նրա, գերազանց չի կազմակերպվում։ «Դպրոցում երեխաներն օգտվում են համակարգիչներից: Բարերարների շնորհիվ այսօր ապահովված ենք նաև դասագրքերով, իսկ հատուկ տետրերը տրամադրում է Կրթության նախարարությունը’ տարեկան 2000 օրինակ, որը բավականեցնում է»,- ասում է Ահարոնյանը:

Դպրոցում երեխաները սովորում են նույն հանրակրթական ծրագրով: Համեմատելով այլ երկրների նմանատիպ դպրոցների հետ’ առկա հնարավորություններն այստեղ այդքան էլ ոգևորիչ չեն: Դպրոցում կա ընդամենը մեկ բրալյան գրամեքենա, որի արժեքն 500-700 դոլար է և ձեռք է բերվել բարերարների շնորհիվ: Ինչպես տնօրենն է ասում’ այն արդեն փոխելու ժամանակն է։

[[wysiwyg_imageupload:155:]]Քանի որ պետության տրամադրած միջոցները բավարար չեն լինում, դպրոցն ապավինում է նաեւ բարերարների աջակցությանը։ Դպրոցում առկա էլեկտրոնային գրադարանը, որը միակն է Անդրկովկասում, ստեղծվել է Չեխիայի դեսպանության հովանավորության շնորհիվ: Իսկ այս տարի «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան»–ի ֆինանսական աջակցությամբ դպրոցը համալրվեց բրայլյան 170 օրինակ գրքով’ մաթեմատիկայի, ռուսաց լեզվի, անգլերենի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի եւ այբբենարանի։ Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 25,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ էր։ Նոր դասագրքերով կսովորեն դպրոցի 89 աշակերտներ։

Գիտնական Բրայլը ստեղծեց այն համակարգը, որով սովորում են թույլ տեսնող եւ չտեսնող աշակերտները, իսկ Նիկողայոս Տիգրանյանը ավելացրեց հայկական տառերը։ Եվ քանի որ բրայլյան տառերը բոլոր լեզուներով գրեթե նույնն են, երեխաները օտար լեզուներ էլ են հեշտությամբ սովորում։

«Յուրաքանչյուր տառ ունի իր համապատասխան կետը։ Տառերը եւ թվերը տեղավորվում են վեց կետերից բաղկացած վանդակներում։ Օրինակ Ա տառը գտնվում է առաջին կետում, Բ տառը առաջին եւ երկրորդ կետերում, եւ երեխաներն այդ ամենը կարդում են շոշափելիքի միջոցով։ Ոչ մի տարբերություն չկա։ Սովորելն արդեն կախված է երեխայի ընդունակություններից, եւ միանշանակ կարող եմ ասել, որ նրանք ավելի լավ են սովորում, քան տեսնողները, եւ խնդիրներ չեն ունենում»,-ասում է ուսուցչուհի Մարիաննա Գալստյանը։

Դպրոցի գրադարանում ոչ բրայլյան գրքերը բրայլյան հաստափոր գրքերի կողքին են։

«Օրինակ, եթե ռուսաց լեզվի դասագիրքը վերածում ենք բրայլյանի այն վերածվում է 4-5 կտորից բաղկացած մեծ գրքերի, քանի որ բրայլյան տառերը սովորական տառերից մի քանի անգամ մեծ են։ Դա է պատճառը, որ տպագրությունը շատ թանկ արժե, եւ մի քանի տարի է’ մենք այն չէինք կարողանում իրականացնել»,– ասում է դպրոցի տնօրեն Ահարոնյանը։

Զաքար Ավանեսյանը նոր գրքերով սովորելու հնարավորություն այլեւս չի ունենա։ Նա շուտով ավարտելու է դպրոցը եւ որոշել է իրավաբան դառնալ։ Կարծում է, որ բուհում շատ խնդիրներ չի ունենա, քանի որ լավ հիշողություն ունի եւ օրենքներ շատ է սիրում։ Բուհում Զաքարը ձայնագրիչի օգնությանը կդիմի, քանի որ բարձրագույն ուսումնական հաստատություններում բրայլյան դասագրքեր գրեթե չկան։ Առանց համապատասխան գրականության սովորելը շատ դժվար է, եւ նա շատ ուրախ է դպրոցի աշակերտների համար։

«Ծնողները ստիպված չեն լինի իրենց երեխաների համար կարդալ։ Բրայլյան գրքերով սովորելն ավելի հեշտ կլինի իրենց համար, և այլևս չեն դժվարանա, որովհետեւ փոքր են, վերջիվերջո չեն կարող այդքան աշխատել»,– ասում է Զաքարը։

Կույրերի կրթությունը Հայաստանում կազմակերպվում է այնպես, ինչպես ցանկացած քաղաքացու կրթություն՝ գումարած այն պայմանները, որոնք անհրաժեշտ են տեսողական խնդիր ունեցողների համար: «Հետագա կրթությունն արդեն հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքով է կարգավորվում: Կույրերը, որպես կանոն, առաջին կարգի հաշմանդամություն ունեն և եթե հաղթահարում են վճարովիի շեմը, ընդունվում եւ սովորում են անվճար համակարգում»,– ասում է Կրթության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը։

Կրթության նախարարության ներկայացուցիչը չգիտի, սակայն, թե ինչու է պակասել տեսողական խնդիրներ ունեցող աշակերտների թիվը։ Այս տարի Նիկողայոս Տիգրանյանի անվան դպրոցում առաջին դասարանցիները ութն են, եւ ինչպես դպրոցի տնօրեն Ալիկ Ահարոնյանն է նշում’ նրանց թիվը գնալով պակասում է։ Ըստ նրա խնդիրը այն չէ, որ հանրապետությունում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը նվազել է, պարզապես քիչ չեն դեպքերը, երբ ծնողները մեկուսացնում են իրենց երեխաներին հասարակությունից հաշմանդամության պատճառով’ թողնելով նրանց առանց կրթության և աշխատանքի։ 

Ռուզան Գիշյանը սովորում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցում

Լուսանկարները` հեղինակի

Աղբյուր` JNews.am