Skip to content

Obama World Blog. Վեց խորհուրդ հաջողված բլոգ ունենալու համար

Շատ լրագրողներ ցանկանում են ունենալ սեփական բլոգ, բայց կա երկու մտահոգող պատճառ. նախ, դա կարող է ժամանակատար լինել, երկրորդ, արդյո՞ք այդ ողջ աշխատանքի արդյունքը գոհացուցիչ կլինի:

Լրագրող Ջորդի Պերես Կոլոմեն թվային լրագրության ասպարեզում ունեցած իր ծառայությունների համար պարգևատրվել է «Խոսե Մանուել Պորկետի» անվան մրցանակով: Ժյուրին որոշել է, որ նրա բլոգը՝ «Օբամայի աշխարհը» (“Obama World”), միջազգային քաղաքականության վերլուծության համար դարձել է «կարևորագույն տեղեկատու»:

Ահա Պերես Կելեմեի մի քանի խորհուրդները՝ բլոգ բացելու վերաբերյալ.

Փորձ ձեռք բերե՛ք: Պերես Կոլոմեն ասում է, որ նա իր բլոգը բացել է «անհրաժեշտությունից դրդված», երբ կորցրել է իր աշխատանքը: «Աշխատանքդ կորցնելը օգնում է քեզ փնտրել այլընտրանքային ձևեր: Քո աշխատանքները հրապարակելու համար կարիք չկա թույլտվություն հարցնել կամ ունենալ սեփական լրատվական կազմակերպությունը: Այնուամենայնիվ, այս ասպարեզում ինչ որ չափով փորձ ունենալը օգտակար է»:

Ինչ-որ նոր բան մտածե՛ք: «Խելամիտ չէ մտածել, թե լրագրության մեջ հաջողության կհասնես, եթե անես այն, ինչ արդեն արվել է (ավանդական մեդիայի կողմից): Ինտերնետի առավելությունն այն է, որ մտածելու և մտածածդ իրագործելու միջև եղած հեռավորությունը շատ կարճ է: Թերությունն էլ այն է, որ այստեղ մրցակցությունն ավելի մեծ է: Եթե ուզում եք, որ ձեր պլանն աշխատի, արե՛ք մի բան, որը չի արվել, կամ սխալ է արվել, լավ քննարկե՛ք այն և սկսե՛ք նրանից, ինչ կցանկանայիք կարդալ կամ տեսնել»,- ասում է նա:

Այլընտրանքային ֆինանասավորում փնտրե՛ք: Պերես Կոլոմեն ֆինանսավորման միջոցների մի քանի օրինակ բերեց, որոնք նա արդեն օգտագործում է, կամ պատրաստվում է օգտագործել: «Բլոգը ներդրում է: Այսօր միակ տարբերակն է փորձել այն, ինչ հասանելի է: Ես Paypal կոճակ եմ տեղադրել իմ կայքում, և այն իմ ճանապարհորդություններիս մի մասի համար վճարում է: Ես տեղադրել եմ էլեկտրոնային գրքեր և վաճառում եմ դրանք: Շուտով կփորձեմ տեղադրել նաև հոդվածներ՝ էլեկտրոնային գրքերի տեսքով»:

Ստեղծե՛ք ձեր բրենդը: «Բլոգը լրագրողի համար ինքն իր վրա ուշադրություն դարձնելու և իր անունը հանրահայտ դարձնելու միջոց է, որը կարող է անուղղակի եկամուտների աղբյուր հանդիսանալ»,- ասում է Պերես Կոլոմեն: Նա հիմա լրագրություն է դասավանդում, նրան կանչում են դասախոսություններ կարդալու կամ մեկնաբաներլու այս կամ այն իրադարձությունը: Եվ, բացի այդ, նա շահել է 3000 եվրո արժողությամբ մրցանակ:

Փորձե՛ք մուլտիմեդիան և սոցիալական ցանցերը: «Երբեք մի՛ կասկածեք, թե ինչքան շատ բան կարող է «պատմել» մի նկարը կամ տեսանյութը»: Պերես Կոլոմեն ասում է, որ ինքը այդքան էլ հաջողակ լուսանկարիչ չէ, բայց միշտ իր հետ ֆոտոխցիկ է վերցնում: Նա գրանցված է Twitter-ում, բայց պատրաստվում է մնացած սոցիլական ցանցերից էլ օգտվել:

Ուշադրություն դարձրե՛ք թաքնված աշխատանքին: Բլոգը պահանջում է նաև մի ամբողջ աշխատանք, որը չի երևում, բայց ազդեցություն է ունենում վերջնական տեսքի վրա, որը լրագրողի համար կարող է ոչ այնքան հեշտ լինել: Սա ներառում է ձևավորումը, ծրագրավորումը և գովազդը:

Աղբյուրը` IJNet

Հեղինակ` Վալենտինա Ջիմենեզ

Թարգմանությունը` Սաթինե Ապրեսյան, JNews.am