Skip to content

Հայկական մամուլը` կնոջ կերպարանքով

«Լուրը պետք է լինի գեղեցիկ կնոջ շրջազգեստի նման. այնքան երկար, որ ամփոփի ամենը, բայց այնքան կարճ, որ հետաքրքիր լինի»: Միգուցե հենց այս խորամանկությունն իմանալով է, որ այսօր Հայաստանի լրատվական դաշտում կին լրագրողներն ավելի շատ են: Տղամարդկանց հավասար, «թույլ սեռի» ներկայացուցիչներին կարելի է հանդիպել նաև ԶԼՄ-ների ղեկավար պաշտոններում` իբրև խմբագիրներ, տնօրեններ կամ տեխնիկական բաժնի աշխատակիցներ:

Մոտավորապես նույն իրավիճակն է նաև բուհերի լրագրության ֆակուլտետներում: Երևանի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության կենտրոնում սովորողները մեծամասամբ աղջիկներ են: Այս բաժինը ամեն տարի ունենում է շուրջ 50 շրջանավարտ որոնցից միայն մեկն է տղա:

Կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանն ասում է, որ իր տեղեկությամբ մյուս բուհերում ևս լրագրության բաժիններում աղջիկների թիվը գերազանցում է տղա ուսանողների թվին:

«Իմ կարծիքով տղաները չեն ընտրում լրագրությունը` մտածելով, որ այն քիչ վարձատրվող մասնագիտություն է», – ասում է Հովհաննիսյանը և ավելացնում, – «հայկական ընտանիքներում հիմնական գումար վաստակողը համարվում է տղամարդը, իսկ կնոջ աշխատավարձը ավելի շատ համարվում է հավելյալ եկամտի աղբյուր»:

Հովհաննիսյանն ասում է, որ պարադոկսը կայանում է նրանում, որ լրագրությունը համարվում է վտանգավոր մասնագիտություն, բայց վարձատրությունը քիչ է, և կանայք են հիմնականում աշխատում:

Վտանգավոր մասնագիտության վերաբերյալ իր տեսակետը հայտնեց նաև լրագրող Սոնա Հարությունյանը, ով ասում է, որ կան պաշտոնյաներ կամ հանրային դեմքեր, որոնք լրագրողին ընկալում են որպես թշնամի և հակառակորդ:

«Նրանց համար լրագրողը կին է, թե տղամարդ, քիչ նշանակություն ունի, և երբ իրենց ուղղված հարցը դուր չի գալիս, նրանք չզսպելով իրենց` հաճախ օգտագործում են առօրյա հայհոյախառը ոճը»,- ասում է Սոնան:

Սոնա Հարությունյանն արդեն չորս տարի է, ինչ աշխատում է «Հրապարակ» օրաթերթում, որը հայտնի է իր աղմկահարույց լուրերով: Օրաթերթի խմբագիրը կին է, և խմբագրությունում էլ գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները:

Սոնան ասում է, որ եղել են դեպքեր, որ խմբագրությանը սպառնացել են, կամ իրենց աշխատակիցները բռնության են ենթարկվել: Իսկ Սոնայի աշխատանքային չորս տարիների ընթացքում նրա հոդվածների հետ կապված երեք դատական հայց է ներկայացվել օրաթերթի դեմ:

Ի տարբերություն «Հրապարակի» խմբագրության, գենդերային հավասարությունը փորձում են ապահովել «Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունում, որտեղ վարձատրությունը համեմատաբար ավելի բարձր է, քան այլ ԶԼՄ-ներում: Այստեղ հաշվի են առնում, որ լրագրությունը դժվար աշխատանք է համարվում, և որոշ նյութերի լուսաբանման համար նախապատվությունը տալիս են տղամարդ լրագրողներին:

«Մեզ մոտ կան մասնագետներ, ովքեր լրագրության ֆակուլտետներում չեն էլ սովորել», – ասում է «Ազատություն» ռադիոկայանի մուլտիմեդիա բաժնի ավագ լրագրող Կարինե Սիմոնյանը: «Փորձը ցույց է տալիս, որ լավ տնտեսագետները, լավ իրավաբանները, լավ քիմիկները կարող են դառնալ շատ լավ լրագրողներ` լուսաբանելով իրենց ծանոթ ոլորտները»:

Լրատվական դաշտում ստեղծված այս պատկերի մասին այլ կարծիք ունի «Երկիր Մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը: Նրա կարծիքով մասնագիտացումը սեռով չի պայմանավորվում: «Ցավոք, ոչ կին, ոչ էլ տղամարդ լրագրողները շատ չեն Հայաստանում։ Իրական լրագրողներն են քիչ»: 

Աղբյուր` JNews.am