Skip to content

Հանուն նորաձևության. վիրահատվե՞լ, թե ոչ

39-ամյա Ռիմմա Մալյանին դուր չէր գալիս իր քթի ձևը և օրերից մի օր նա որոշեց դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը:

«Ուզում էի ավելի նուրբ դիմագծեր ունենալ և ավելի գեղեցիկ լինել»,- նշում է Ռիմման:

Քթի հաջող վիրահատությունից հետո որոշեց նաև շրթունքների ուրվագծերի ուղղում իրականացնել` կրկին վիրահատության միջոցով, դրանք ավելի ընդգծելու համար:

Ռիմման ասում է, որ իր համար պլաստիկ վիրահատությունների շարքն ավարտված է, քանի որ գոհ է իր ներկայիս տեսքից: Վիրահատությունների արդյունքներից էլ է գոհ. սպասելիքներն արդարացել են, իսկ ինքնագնահատականը` բարձրացել:

Համաձայն վիճակագրության` Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը քթի վիրահատությունն է, և քիչ չեն կանայք, ովքեր պատրաստ են վիրահատվել` պարզապես նորաձևությանը տուրք տալով:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վիրաբույժ Էդուարդ Ավագյանն ասում է, որ պլաստիկ վիրահատությանը պատրաստ կանայք հիմնականում գալիս են կողմնորոշված, թե որ աստղի քթի ձևից են ցանկանում ունենալ: «Օրինակ, ուզում են մոդել Կլաուդիա Շիֆերի քթի ձևից, բայց եթե նրա քթի ձևը համահունչ չէ վիրահատվողի դիմագծերին, ապա մենք փորձում ենք հակառակը համոզել»,- ասում է Ավագյանը:

Ըստ պլաստիկ վիրաբույժների` այն քաղաքացիները, ովքեր չունեն քթի հետվնասվածքային դեֆորմացիա և պարզապես ուզում են վիրահատության միջոցով փոխել քթի ձևը, նախ պետք է համոզիչ հիմնավոր պատճառներ ներկայացնեն դրա համար:

«Մենք էլ մեր հերթին ենք փորձում համոզել, որ եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա, հետ կանգնեն նման որոշումից և անտեղի չվիրահատվեն ու չծախսեն իրենց միջոցները»,- ասում է Ավագյանը:

Վիրահատությունից հետո լուրջ բարդություններ հիմնականում չեն լինում, սակայն հետվիրահատական վերականգնողական փուլը, օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված, ոմանց մոտ կարող է տևել մինչև մեկ տարի:

Պլաստիկ վիրահատության արժեքը սկսվում է 400 000 դրամից:

Սակայն ո՛չ գինը, ո՛չ էլ հետվիրահատական փուլի ժամկետները պատճառ չեն հանդիսանում, որպեսզի կանայք հրաժարվեն նման քայլից: Նրանք, հավանաբար, առաջնորդվում են «գեղեցկությունը զոհեր է պահանջում» ասացվածքով:

Միայն Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում ամսական միջինը 10 հոգի ենթարկվում է պլաստիկ վիրահատության. նրանց մեծ մասը 20-ից 45 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներ են:

Ռիմման կարծում է, որ պլաստիկ վիրահատությունը բացարձակ նորմալ երևույթ է, և եթե մարդը զգում է, որ դա իրեն անհրաժեշտ է թե՛ արտաքինի, թե՛ ներքին ինքնավստահության համար, ապա պետք է գնա այդ քայլին.

«Ինքս հասկանում եմ, որ վիրահատությունը մնում է վիրահատություն. դա մազ կտրել չէ, որ որոշ ժամանակ հետո մազերդ վերականգնվեն: Իհարկե, ներքին անհամարձակություն լինում է երբեմն, բայց բավարար արդյունքի դեպքում ամեն ինչ ընկնում է տեղը»,- ասում է Ռիմման: 

Աղբյուր` JNews.am