Skip to content

Սիրիահայերին վերաբերող խնդրի հանդեպ հետաքրքրությունը նվազել է Հայաստանում

Սիրիահայության խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաև հայ արվեստագետներին աջակցելու ծրագրերով Հայաստան է ժամանել Միջին Արևելքի հայության մասին պատմող Azad-hye.net կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրաչ Քալսահակյանը: Նա Երևանում հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ՝ ներկայացնելով իր ծրագրերը, ինչպես նաև համագործակցության առաջարկ անելով ներկա գործընկերներին:

Քալսահակյանը ծնունդով Սիրիայից է, սակայն այժմ բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Նա շարունակում է աջակցել սիրիահայությանը: Ըստ նրա, սիրիահայերին վերաբերող խնդրի հանդեպ հետաքրքրությունը նվազել է Հայաստանում, որի մասին նա պատրաստվում է քննարկել Սփյուռքի նախարարությունում կայանալիք հանդիպման ժամանակ:

«Նախ նպատակ ունենք սիրիահայությանը վերաբերող տեղեկատվությունը ճիշտ հունի մեջ դնել Հայաստանում, որպեսզի հայ լրագրողները միայն չօգտվեն միջազգային աղբյուրներից: Հատկապես այն, ինչ վերաբերում է հայերին: Այսինքն, դեպքերի մասին իմանաք հայերի միջոցով, քանի որ այն ավելի արժանահավատ կլինի», – նշում է Քալսահակյանը՝ հավելելով, որ միջազգային մամուլը այնքան էլ լայն ու մանրամասն տեղեկատվություն չի տալիս Սիրիայում հայերի մասին:

Հրաչ Քալսահակյանը կարևորում է նաև սիրիահայությանը օժանդակելու հարցը: «Խոսքը թե՛ Սիրիայում բնակվող, և թե՛ Հայաստան եկած սիրիահայերի մասին է: Մեր պարտականությունն է ստեղծել հավասարակշռություն, որպեսզի ոչ մի կողմը անտեսված չլինի: Գիտենք, որ սիրիահայերը նյութական օժանդակության կարիք ունեն, և ցանկանում ենք այդ օժանդակությունը հստակ ու թափանցիկ ձևով իրականացնել»:

Azad-hye.net լրատվական կայքը ստեղծվել է 10 տարի առաջ` նպատակ ունենալով ներկայացնելու Միջին Արևելքի երկրներում ապրող շուրջ 400 հազարանոց հայկական համայնքի կյանքը և ամրապնդելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Ըստ Քալսահակյանի կայքը տարեկան ունենում է մոտ մեկ միլիոն այցելու: Այն ունի անգլերեն և հայերեն էջեր:

«Ցանկություն կա՝ Հայաստանում գործող բոլոր լրագրողները ծանոթանան սփյուռքի նոր երեսին և գիտենան, որ սփյուռքը մի տեսակ չէ: Իսկ գործընկերությունը շատ դռներ կարող է բացել. ձեր առջև՝ դեպի աշխարհ և դրսի հայության համար՝ Հայաստանում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քալսահակյանը: Քալսահակյանը նաև ARMENIANS OF ALEPPO «ՀԱԼԷՊԱՀԱՅԵՐ» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնողն է, որն ունի ավելի քան 8000 անդամ:

Խոսելով վերջերս մամուլում տարածում գտած Սիրիայում դավանափոխ հայերի ու կրոնափոխության հողի վրա մահվան երկու միջադեպերի մասին` Քալսահակյանը նշեց, որ նա չի կիսում այն մտավախությունը, թե դավանափոխության խնդիր կա Սիրիայում:

«Մայրս Հալեպում է ապրում», – ասում է Քալսահակյանը և ավելացնում, – «հայ գաղութը պատանդ վիճակի մեջ է, այդ պատանդ վիճակի մեջ պահողներն իրենց շահերն ունեն, ծրագրերը, և ես կարծում եմ, եթե մենք` լրագրողներս, ցանկանում ենք լավ աշխատանք տանել, այդ իրողությունը ճիշտ սահմաններու մեջ պետք է տեսնել, որպեսզի մեկին ծառայած չըլլանք այդ հարցով»:

Ըստ նրա, սպանության պատճառների մասին հստակ տեղեկություններ չկան, և դժվար է ասել՝ դա եղել է կրոնական հողի վրա, թե՝ ոչ: «Ականատես չկա», – նշում է նա` հավելելով, որ այն նաև կարող է համայնքը վախի մեջ պահելու փորձ լինել:

Հրաչ Քալսահակյանը խոսեց նաև հայ նկարիչներին ուղղված նախագծի մասին, որը պատրաստվում են իրականացնել «Խոսքի և մամուլի ազատության» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի միջոցով, որը ստեղծվել է «Ազատ հայ» կայքի հիման վրա: «Մենք ցանկանում ենք հայ նկարիչների գործերը տեղադրել համացանցում, լրագրողների օգնությամբ նրանց մասին փոքրիկ տեղեկատվություն տրամադրել, մարկետինգ անել: Կարծում եմ և՛ այդ արվեստագետները կօգտվեն, և՛ հայ մշակույթը ճանաչելի կդարձնենք աշխարհում», – ասում է Քալսահակյանը:

Հեղինակ` Լիլիթ Քոչինյան

Լուսանկարը` Azad-hye.net կայքից

Աղբյուր` JNews.am