Skip to content

Պտտելով մանկության հուշերի անիվը

Անցել են այն ժամանակները, երբ երևանյան բակերում մեկ էլ լսվում էր տղաների ղժբժոցը, ու գետնին պտույտներ գործող հոլը` մեկ ոտքի տակ ընկնելով, մեկ ետ քաշվելով, շրջանակում էր մանկության հիշողությունների անիվը: Այդ ժամանակ բոլոր տղաները հոլ ունեին, որովհետև դա սեփական ճարպկությունն ու հնարամտությունը ցույց տալու հիանալի ձև էր:

Այսօր երեխաներն իրենց ճարպկությունն ու հնարամտությունը ցուցադրում են համակարգչային և բջջային խաղերի միջոցով:

Վարպետ Միսակ Իսկանդարյանը Երևանում այն եզակի մարդկանցից է, ով պատրաստում է հոլեր` հավատալով դրանց վերածննդին:

«Այն ժամանակ մեր բակում բոլորն անհամբեր հոլ խաղալու սեզոնին էին սպասում, – պատմում է Միսակը,- սովորաբար դա լինում էր գարնան վերջին և ամռան սկզբին: Բավական էր` ինչ-որ մեկը առաջինը նետեր իր հոլը, և բոլորը` հինգ-վեց տարեկանից մինչև վաթսուն տարեկան միանում էին նրան»:

Հոլի հնությունը չափվում է փայտամշակման հաստոցի` չարխի տարիքով: Հոլը հիմնականում պատրաստվում է հաճարենու և բոխու փայտից, որը պետք է լինի չոր և հնարավորինս համասեռ: Հոլ պտտեցնելն ի սկզբանե համարվել է ռազմական խաղ` տարածված ասիական շատ երկրներում: Բայց կան հոլի պտտման որոշ հնարքներ և խաղի կանոններ, որոնք հատուկ են մեր երկրին:

[[wysiwyg_imageupload:170:]]Նախ և առաջ պետք էր որոշել թելի երկարությունը, որը հիմնականում կախված էր խաղացողի հասակից: Ձեռքն ուղղահայաց պարզելու դեպքում մատից մինչև գետինն ընկած հեռավորությունն էլ որոշում էր թելի երկարության չափը: Դեռ տաս սանտիմետր էլ հարկավոր էր, որպեսզի թելն ավարտվեր մինչև հոլի` գետնին հասնելը: Այն պետք էր նետել թեք ու հեռու:

Հոլ խաղացողների մեջ տարածված էր հոլի պտտման մի քանի ձև` «վերտոլյոտ», «աղջկավարի», «տղավարի» և «ղայթանքաշ»: «Աղջկավարիի» դեպքում հոլը պետք էր նետել ուղղահայաց դիրքով և թելը քաշել: Այս տարբերակը ամենահեշտն է, ու Միսակը հոլ պտտեցնել չիմացողներին միշտ խորհուրդ է տալիս «աղջկավարիից» սկսել: «Տղայավարին» ավելի բարդ է, երբ պարանի` ղայթանի երկարությունից կախված հաշվում էին` ինչ ուղղությամբ  նետել հոլը: Իսկ «ղայթանքաշը» հոլը նետելու և պարանը անմիջապես հետ քաշելու ձևն է:

Հոլերի չափերն էլ նշանակություն ունեն: Փոքր երեխաներին խորհուրդ է տրվում ավելի փոքր հոլ պտտեցնել: «Բայց այն կանոններով, որոնցով մենք էինք խաղում, այսօր արդեն ոչ ոք չի խաղում: Հիմա երեխաները հոլը միայն պտտեցնել կարողանալու դեպքում էլ են ուրախանում», – ասում է Միսակը:

Նա հոլ սկսել է պատրաստել ութ-ինը տարի առաջ: Սկզբում դրանք մի քանիսն էին, հետո շատացան ու ավելի գեղեցկացան: «Փոքր ժամանակ ընկերներով մանիկյուր էինք գողանում ծնողներից ու փորձում էինք հոլերի վրա ինչ-որ պատկերներ նկարել, բայց լավ չէր ստացվում: Ու ստիպված ամբողջն էինք ներկում ու այդպես էլ խաղում»:

Տարիներ անց, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում ստացած հմտություններն ու դիզայներական տաղանդը համադրելով, Միսակը սկսեց հոլերը ձևավորել նուրբ հայկական կարպետի զարդանախշերով, ժայռապատկերներով, մանր ծաղիկներով: Բայց ցավով նշում է, որ վերնիսաժի շուկայում ամենաշատ պահանջարկ ուենցողները ամենապարզ զարդարանքով հոլերն են` եռագույնով ներկվածները:

[[wysiwyg_imageupload:172:]]Միսակն ունի չորս-հինգ հոլից բաղկացած իր փոքրիկ հավաքածուն: «Ընկերներիցս շատերի մոտ հոլերը նկարազարդելու հետաքրքիր մտքեր են առաջանում: Ես էլ պահում եմ դրանք ինձ մոտ: Ամենասիրածներիցս մեկի վրա ընկերս Արարատն է պատկերել` երկաթագիր տառերով»:

Վերնիսաժում հոլերի կողքով անցնողները հաճախ չեն կարողանում չարտահայտել իրենց կարծիքը` «բա գիտես` էս հոլը պետք է էսպես լիներ, թելը ավելի երկար պետք է լիներ»: Միսակը ժպիտով է վերաբերվում նրանց քննադատական միջամտություններին. «Հոլը մանկուց եկած բան է, ամեն մեկն իր հոլն է ունեցել, խաղալու իր սիրած ձևը, այդ պատճառով շատերի մոտ արթնանում են նոստալգիկ հիշողություններ»:

Պատանի հասակից հոլ պտտեցնող Միսակն ուրիշ բակային խաղեր էլ գիտի` չլիկ-դաստան, ղայիշը կամ լախտին: Հոլեր պատրաստելը Միսակի ամենանվիրական ցանկություններից մեկին հասնելու ծրագրի մի մասն է միայն: Նա նպատակ ունի Հայկական բակային խաղերի ասոցիացա հիմնել. միգուցե երեխաները նորից բակ դուրս գան ու սկսեն իրենց ուրախ ղժբժոցը:

Լուսանկրաը` հեղինակի

Աղբյուրը` JNews.am