Skip to content

Ռադիոյի հավատարիմ ունկնդիրները

Դժվար է պատկերացնել մի վարորդի, ում մեքենայից ռադիոյի ձայն չհնչի: Նույնը կարելի է ասել պահակների, կոշկակարների, վարսահարդարների, մետրոյի աշխատակիցների մասին: Այս մարդիկ են ռադիոյի հիմնական ու հավատարիմ լսարանը, ովքեր առանց ռադիոյի չեն պատկերացնում իրենց աշխատանքային օրերից որևէ մեկը:

Չնայած այն կարծիքին, որ հեռուստացույցի ու համացանցի հայտվնելու հետ մեկտեղ ռադիոն մոռացության է մատնվել, ու այս միջոցները ամբողջությամբ փոխարինում են ռադիոյին, այս մասնագիտության տեր մարդիկ ապացուցում են հակառակը՝ պնդելով, որ ռադիոն եղել է, կա ու կլինի նրանց տեղեկատվության հիմնական աղբյուրը ու հաճելի երաժշտություն լսելու միջոցներից մեկը:

Ռադիոյի հիմնական ունկնդիրներից մեկն էլ Արթուր Հակոբյանն է, ով արդեն չորս տարի է տաքսի է վարում և ամեն օր վայելում է ռադիոյի ձայնը: «Հենց առավոտը մեքենայի  շարժիչը գործի եմ գցում, հաջորդ քայլը անմիջապես ռադիոյի կոճակը միացնելն է լինում»,- ասում  է վարորդը:

Արթուրը պատմում է, որ իր նման տաքսու վարորդները առավոտից երեկո աշխատելուց հետո տանը հեռուստացույց դիտելու ոչ ժամանակ, ոչ էլ տրամարդություն են ունենում: Նրանց բոլորի համար միակ տեղեկատվության աղբյուրը ռադիոն է հանդիսանում:

«Ինձ հետ միասին ուղևորներն էլ են լսում, նրանց նույնպես շատ հաճելի է վայելել ռադիոյով հնչող երաժշտությունը: Նախ ես հարցնում եմ, թե արդյոք դեմ չեն, որ ռադիոն միացած լինի, և շատ քիչ դեպքեր եմ հիշում, որ ուղևորները դեմ լինեն և պահանջեն, որ անջատեմ»,- պատմում է Արթուրը:

Այս տաքսու վարորդը  հիմնականում երաժշտություն է լսում իր սիրած ռադիոակայաններով՝ Երևան FM կամ Հայ FM:  Կարծում է, որ  ռադիո լսելու ամենահաճելի ժամանակը երեկոյան 8–ից հետո է, երբ Երևան FM-ով հնչում է միայն բարձրակարգ երաժշտություն: Օրվա ընթացքում լուրերին էլ «Ազատություն» ռադիոկայանով է հետևում:

Իսկ Միշա պապիկը, ով աշխատում  է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես պահակ, իր ամբողջ կյանքում «առողջարար ինֆորմացիան» ու դասական երաժշտությունը  վայելել  է ռադիոյի միջոցով: Նա իր աշխատանքի վայրում հեռուստացույց էլ ունի, բայց նախընտրում է ռադիոն և ասում է, որ երբեք չի դավաճանի իր «ընկերոջը»:

«Հեռուստացույցը, ասես, կրծքի երեխա լինի. չի թողնում հեռանաս իր մոտից, անընդհատ ուզում է ուշադրության կենտրունում լինել, իսկ ռադիոն՝ դա արդեն հասունացած, զարգացած երեխա է: Ռադիոն թույլ է տալիս մեծ ու հասուն երեխայի նման հա՛մ գործ անես, հա՛մ էլ հետը խոսես, կիսվես: Սա ավելի օգտակար է առողջության համար, քան հեռուստացույցը. ճառագայթ չկա, լարվածություն էլ չկա»,- ասում է Միշա պապին:

Նա նույպես կարծում է, որ ռադիոն երբեք չի անհետանա մեր կյանքից, ու ոչ մի ուրիշ բան չի կարող փոխարինել նրան: «Ռադիոն կմնա, կծերանա բայց չի մահանա: Ռադիոն կծերանա, եթե անհետաքրքիր ծրագիր մատուցի: Այսօրվա ռադիոն դեռ հետաքրքիր է ու ապրում է մեզ հետ»,- նշեց Միշա պապին:

[[wysiwyg_imageupload:173:]]Ռադիոյի սիրահարներից է նաև կոշկակար Արթուրը, ով իր կյանքը չի պատկերացնում առանց ռադիո. «Առանց ռադիոյի մարդն, ասես, անապատում լինի»: Յուրաքանչյուր առավոտ Արթուրը գնում է աշխատանքի, անմիջապես սեղմում է ռադիոյի կոճակը, ու մինչև աշխատանքային օրվա ավարտը ռադիոյի ձայնը անդադար հնչում է իր կրպակում: «Ռադիոն շատ է օգնում ինձ, ասենք, եթե լավ երաժշտություն է, տրամադրությունս բարձրանում է, իսկ ռադիոյով հիմնականում լավ երաժշտություն է հնչում»,- ասում է Արթուրը:

Նա, ինչպես բոլոր ռադիոունկնդիրները, հիմնականում սիրում է երաժշտություն վայելել, հաճախ լուրեր էլ է լսում, բայց դե լուրերին չի հավատում, ասում է միայն «Ազատություն» ռադիակայանով կարող է լսել ճշմարտությունը:

Արթուրն ասում է, որ աշխատանքի վայրում ո՛չ հեռուստացույցի կարիք ունի, ո՛չ էլ համակարգչի ու պարզաբանում. «Իմ գործի բնույթն է այդպիսին, չեմ կարող հեռուստացույց դիտել աշխատելու ընթացքում, քանի որ չեմ կարող շեղվել ու նայել հեռուստացույցին. միայն ռադիո լսելը լրիվ բավարարում է»:

Լուսանկարները` հեղինակի

Աղբյուր` JNews.am