Ընդամենը մեկ ու կես տարվա ընթացքում Երևանում իրար հաջորդելով բացվեցին երեք մոլ` առևտրի և ժամանցի մեծ համալիրներ, ուր միատեղված են հայտնի բրենդային հագուստների տաղավարներ, սրճարաններ, կինոսրահ, մանկական խաղահրապարակ և այլ ծառայություններ:
Դրանցից վերջինը Պրոսպեկտ մոլն է, որը զբաղեցնում է նախկին փակ շուկայի տարածքը: Սրան նախորդել էր Երևան մոլի բացումը փետրվարի 20-ին: Իսկ Դալմա գարդեն մոլը Հայաստանում առաջին մոլն է` բացված 2012 թ-ի դեկտեմբերին:
Եվ եթե մինչ այդ «մոլ» բառը երևանցիներից շատերին գրեթե ոչինչ չէր ասում, ապա այսօր այդ օտար բառը կարծես ստացել է հայերեն հնչողություն:
Արդեն կան նաև հայ «շոպոհոլիկներ»: 18-ամյա Մենուհի Նազարյանը, ով իրեն համարում է «շոպոհոլիկ», շաբաթական առնվազն երկու անգամ մոլեր է այցելում: Մենուհին կարծում է, որ նման առևտրի համալիրները հարմար են նրանով, որ տեսականին շատ է, ընտրության հնարավորությունը` մեծ: Եթե հավանում է որևէ իր, գնի վրա ուշադրություն չի դարձնում, իսկ վերջերս սկսել է նախապատվությունը տալ բրենդային հագուստներին, քանի որ, ըստ նրա, դրանց կարերը սիմետրիկ են. որակն անասելի լավ է: Իսկ ահա 19-ամյա Ռուբենը, ով նույնպես շատ է սիրում գնումներ կատարել, կարծում է, որ Երևանին երկու մոլն էլ էր բավական, և ավելին կառուցելը անիմաստ է:

Մոլերի ավելացումը քաղաքում լուրջ մտահոգություն է առաջացրել տոնավաճառների աշխատակիցների շրջանում: Մալաթիա տոնավաճառի վաճառողուհիները կարծում են, որ մոլերի բացումն իրենց հաճախորդների քանակի նվազման պատճառ է դարձել: Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ տաղավարներից շատերը փակվեն:
Տոնավաճառի վաճառողուհիներից Լյուդմիլա Մինասյանը կարծում է, որ մոլերը գրավում են հաճախորդներին իրենց հարմարավետությամբ ու գեղեցիկ տաղավարներով, և թեպետ այնպես է ներկայացվում, որ մոլ հաճախողը շահում է, նա կարծում է, որ գներն այնտեղ բարձր են:
«Մոլերում մեզ աշխատանքի չեն էլ ընդունի, քանի որ մեր տարիքի մարդիկ իրենց չեն հետաքրքրում», – ասում է տոնավաճառի մեկ այլ վաճառողուհի 50-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը:
Տոնավաճառի կանայք կարծում են, որ հսկայական մոլերի առկայությունը քաղաքում ստեղծում է մենաշնորհ և բացասական ազդեցություն ունենում հագուստի ոլորտում փոքր բիզնեսով զբաղվողների համար:
Լուսանկարը` հեղինակի
Աղբյուր` JNews.am