Skip to content

Արվեստագետ Մելսի համար ծննդավայրի համն ուրիշ է

Փայտագործ Մելս Եղիազարյանի ձեռքերում սովորական փայտի կտորը կարծես դառնում է պոեզիա, երաժշտություն` ստեղծագործություն, որ յուրահատուկ լիցքեր է հաղորդում:

«Ավելի քաղցր բան չկա, քան ծառի ճյուղի հետ խոսելը: Ինքը լսում է քեզ ու սկսում աճել ու բերք տալ»,– ասում է Եղիազարյանը, ով ապրում է ստեղծագործողի լիարժեք կյանքով: Ասում է՝ մեկ ժամ անգամ անգործ չի կարող մնալ: «Այսօր էլ աշխատում եմ, ձեռքով փայտից տարբեր իրեր եմ պատրաստում»:

67-ամյա վարպետը սիրում է փայտի հետ աշխատել, սիրում է նաև փայտի հոտը: «Երբ մի տձև փայտի կտորին օրերի, ժամերի ընթացքում շունչ ես տալիս` դարձնելով գեղեցիկ իր, դրանից ավելի մեծ երջանկություն չկա,- ասում է նա և ավելացնում,- մարդը ստեղծագործելու համար պետք է լավ հոգեվիճակ ունենա, իսկ հայրենի հողս ու տունս տալիս են ինձ այդ հոգեվիճակը»:

Ավելի երիտասարդ տարիքում Եղիազարյանն աշխատել է Հայաստանի Գրողների միությունում՝ որպես նկարիչ: Իսկ շուրջ տասը տարի ապրել է ԱՄՆ-ում և աշխատել Enkeboll ձևավորման և կահույքի ընկերությունում՝ որպես գլխավոր դիզայներ: Նրա աշխատանքները պահվում են նաև Lipton Collection-ում և ներառված են փայտի փորագրման արվեստի յուրօրինակ “The Cutting Edge Wood Art” գրքում:

«Երբ ԱՄՆ-ի քաղաքացի դառնալուն ընդամենը երկու ամիս էր մնացել, վերադարձա Հայաստան, չնայած մեծ հռչակ ունենալուն`վերադարձա, որովհետև էլ չէի դիմանում,– ասում է վարպետը: – Ինձ պետք չէր Ամերիկայի քաղաքացիությունը, որովհետև գիտեի՝ ինչ էլ լիներ, վերադառնալու էի Հայաստան: Իմ ձեռքերով պատրաստած Արմավիրի տան մի քանի հարյուր մետր հողի վրա շատ երջանիկ եմ զգում, որովհետև ծննդավայրն ուրիշ համ ունի: Քո հողին կպած լինելն ու ազատությունը վայելելը անսահման երջանկություն է»:

Մելս Եղիազարյանի կյանքում մեծ նշանակություն ունի նաև երաժշտությունը. երբ բարկացած է լինում, սկսում է դաշնամուր նվագել ու երգել և, չնայած մենակ ապրելուն, երբեք մենություն չի զգում. «Ես ինձ պարապ չեմ թողնում, որ մենություն զգամ: Ես արարում եմ, ստեղծում, իսկ արարման հոգեվիճակը ամենաբարձր զգացողությունն է. ոչինչ չի կարող համեմատվել ստղծագործական ընթացքի հետ: Ես երջանիկ եմ, որ անում եմ մի աշխատանք, որն ինձ դուր է գալիս, նաև երջանիկ եմ, որ չորս աղջիկներս էլ, որ ապրում են ԱՄՆ-ում, ունեն իրենց սիրած աշխատանքը»:

Վարպետի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.naregatsi.org/Mels/photo2/index.htm

Աղբյուր` JNews.am