Skip to content

Ավարտական վկայականը` Օքսֆորդ ընդունվելու երաշխիք

18-ամյա Շուշան Տոնեյանը այն եզակի հաջողակներից է, ով առանց լրացուցիչ քննությունների ընդունվել է աշխարհի առաջատար համալսարաններից մեկը՝ Օքսֆորդի համալսարանը:

Օքսֆորդի համալսարանը Շուշանին ընտրել է` հիմնվելով այն փաստի վրա, որ նա «Քվանտ» վարժարանում սովորելու ընթացքում հաջողությամբ անցել է Միջազգային բակալավրիատի (ՄԲ) «Դիպլոմա» ծրագիրը: Միջազգային բակալավրիատը (անգլ.` International Baccalaureate, IB) միջազգային կրթական հիմնադրամ է, որն ունի չորս կրթական ծրագրեր 3-ից 19 տարեկանների համար և իր մեջ ընդգրկում է 146 երկրի մոտ 3700 դպրոց: Հայաստանն այս ծրագրին միացել է 2011 թ-ին, իսկ «Քվանտ» վարժարանն առաջինն էր, որ դարձավ ՄԲ կազմակերպության անդամ:

Շուշանը կենսաբանության միջազգային օլիմպիադայի մեդալակիր է և ներկայումս Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանող: Գերազանց առաջադիմության շնորհիվ սովորում է անվճար հիմունքներով, բայց խոստովանում, որ անհամբեր սպասում է մեկնելուն: Օքսֆորդում ուսումը կսկսվի այս տարվա հոկտեմբերից:

18-ամյա աղջկան իր «անգլիական հեքիաթից» մեկ բան է բաժանում՝ ուսման ֆինանսավորման խնդիրը: Ուսման և կեցության վարձը մոտավորապես կազմում է 37000 Ֆունտ ստերլինգ: Շուշանը հավատում է, որ դա լուծելի խնդիր է, քանի որ «Դիպլոմա» ծրագրի վկայականը նրան հնարավորություն է տալիս կրթաթոշակ ստանալու ակնկալիքով դիմել կրթական հիմնադրամներին: Մայիսին դիմելու է նաև «Լույս» հիմնադրամին:

Ջեյնյուզի թղթակցի հետ զրույցում Շուշանը հաճույքով կիսվեց Օքսֆորդ ընդունվելու իր հաջողության գաղտնիքներով և պատմեց ապագայի հետ կապված ծրագրերի մասին:

Երբ իմացար, որ ընդունվել ես Օքսֆորդ, ի՞նչ զգացիր և առաջինը ո՞ւմ հայտնեցիր այդ լուրը:

– Քանի որ պատասխանը ասելու հստակ օր չկար, ես շատ պատահական իմացա այդ մասին, երբ հերթական անգամ ստուգում էի էլ.հասցես: Առաջինը ծնողներիս զանգեցի: Նրանք նույնպես շատ էին սպասում (ժպտում է): Այդ պահին երջանկություն էի զգում, նաև ապահովություն` ապագա ծրագրերս իրականացնելու համար:

Օքսֆորդի ընդունելության երկրորդ փուլն առցանց հարցազրույցն էր: Դիմորդների շրջանում կարծիք կա, որ հարցազրույցին տարօրինակ և շփոթեցնող հարցեր են տալիս: Արդյո՞ք դա ճիշտ է, և ինչպիսի՞ հարցեր տվեցին քեզ:

Կարծիքն անկասկած ճիշտ է, բայց ոչ բրիտանական բուհերի համար: Հարցազրույցի ժամանակ կենսաբանության տարբեր բաժինների մասին չափազանց հետաքրքիր հարցերի եմ պատասխանել: Թեմայից շեղվող միայն մի հարց տվեցին՝ ինչո՞ւ եմ ուզում սովորել Օքսֆորդում:

– Եվ ինչո՞ւ ես ուզում սովորել Օքսֆորդում:

– Փոքր ժամանակվանից երազել եմ Անգլիայում սովորելու մասին: Վաղուց եկել եմ այն եզրակացության, որ ուսումս պետք է շարունակեմ արտերկրում: Իսկ Օքսֆորդն ընտրեցի` հիմնվելով բուհի համբավի, դասախոսական կազմի բարձր պրոֆեսիոնալիզմի վրա:

Դիմորդների մեծամասնությանը անհանգստացնում է արտասահմանյան բուհերում սովորելու ուսման վարձի խնդիրը: Ինչպե՞ս ես պատրաստվում ֆինանսավորում հայայթել:

– Արդեն դիմել եմ Օքսֆորդ` նաև կրթաթոշակ ստանալու հարցով, պատրասվում եմ դիմել նաև այլ կազմակերպությունների, որոնք աջակցում են հայ ուսանողներին: Առանց կրթաթոշակի այնտեղ մեկնել հնարավոր չէ: Անհամբեր սպասում եմ ֆինանսական խնդրի լուծմանը:

Դու միջազգային օլիմպիադայի մեդալակիր ես և կարողացար ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններից մեկը: Հետաքրքիր է՞րն ես համարում կյանքիդ ամենամեծ ձեռքբերումը:

– Հիանալի ընկերներս, ովքեր միշտ եղել են կողքիս նշված արդյունքներին հասնելու ճանապարհին:

– Արտասահմանում ուսումը ավարտելուց հետո կվերադառնա՞ս արդյոք Հայաստան և, առհասարակ, ապագադ ո՞ր երկրի հետ ես կապում:

– Այժմ ապագաս կապում եմ միայն Հայաստանի հետ: Համապատասխան որակավորումները ստանալուց հետո կարծում եմ ինձ այնտեղ պահող ոչինչ չի լինի, ու կվերադառնամ:

Աղբյուր` JNews.am