Skip to content

Ադրենալինն ու ազատության շունչը աերոշուտով թռչելիս

Շաբաթ առավոտյան Նոր Հաճնի թռիչքային հրապարակում էի՝ աերոշուտով թռչելու համար: Միայն այդ մտքից ամբողջ գիշեր անհանգիստ էի, ինչպես դպրոցականներն են լինում էքսկուրսիա գնալուց առաջ:

Չնայած անձրևին՝ տրամադրությունս բարձր էր, ոգևորվածությունս՝ անասելի: Կազմակերպիչների պրոֆեսիոնալիզմն ու հոգատարությունն էլ վստահություն էր ներշնչում և ցրում ամեն տեսակ վախերը:

Աերոշուտով թռիչքներն իրականացնում է նորաստեղծ “Funland” էքստրեմալ սպորտի ակումբը։ Էքստրիմի սիրահարները չեն կարող անտարբեր մնալ նման առաջարկից։ Ես էլ նրանցից մեկն ինձ համարելով, սոցիալական ցանցում նկատելով “Funland” ակումբի նորաստեղծ էջն ու առաջարկվող ծառայությունը, որոշեցի փորձել:

Անձրևն արդեն դադարել էր և կատարվեց առաջին թռիչքը: Սկզբնական թռիչքը ցուցադրականն էր առաջին անգամ թռչողների համար, որպեսզի տեսանելի լիներ օդաչուի պատրաստվածությունն ու սարքի ապահովությունը:

– Նստիր՛, թռիչքի քո հերթն է,- ասաց օդաչուն:

Սա լսելով ակամայից զգացի ադրենալինի հոսքը: Նստեցի և ամրակապվելուց հետո լսվեց “От Винта!” արտահայտությունը, որը ազդանշան է թռիչքուղին ազատելու և թռիչքը մեկնարկելու: Ընդամենը 5 վայրկյան և մենք օդում էինք: Կարծես առաջին անգամ օդ բարձրացած թռչուն լինես: Աննկարագրելի զգացողություն, որը ամբողջությամբ կլանում է քեզ և զգում ես ազատության շունչը: Գտնվելով թռչնի թռիչքի բարձրության վրա, ուզում ես գոռալ, բայց օդի հոսանքը թույլ չի տալիս, դեմքիդ զգում ես սառը քամի, իսկ սիրտդ արագ բաբախում է:

Առավելագույնը, որ կարող ես անել`բացել թևերդ, լայն ժպտալ և վայելել պահը… Միակ մարդը, ում հետ այդ պահին կարող ես կիսվել զգացողություններովդ, օդաչուն է, ում հետ շփվում ես ժեստերով կամ դեմքիդ հիացական հայացքով:

Թռիչքը տևեց 15 րոպե, բայց կարծես մի ամբողջ հավերժություն օդում լինեի:

Բարեհաջող թռիչք, բարեհաջող վայրէջք:

Մարտի 29-ին իրականացավ իմ երազանքներից մեկը` թռիչք պարաշյուտով, որը, տվյալ դեպքում, փոխարինվեց աերոշուտով: Զգացողություններ, որոնք տպավորվում են և ամբողջ կյանքում քեզ հետ մնում:

JNews.am