Skip to content

Ձեռագործ զարդերի զարգացող բիզնեսը սոցցանցերով

Մեր օրերում շատերը ձգտում են յուրահատուկ ոճ և տարբերվող արտաքին ունենալ, որի մաս է կազմում նաև զարդը: Վերջին շրջանում հատկապես տարածում է գտել ձեռագործ զարդերի կիրառությունը: Նման զարդերի պակաս կարծես թե չկա այսօր. ընտրությունը մեծ է, առաջարկը` նույնպես: Դրան են նպաստում նաև սոցիալական ցանցերը, որոնց միջոցով զարդեր պատրաստողներն ազատ տարածում են ձեռագործ աշխատանքները` համախմբելով պոտենցիալ գնորդներին: Վերջիններս կարող են իրենց նախընտրած զարդը պատվիրել օնլայն:

Այս տիպի բիզնեսով զբաղվողներն արդեն փաստում են, որ համացանցը միայն նպաստել է այս բիզնեսի ակտիվացմանը: Ոմանք համարում են, որ հասել են մեծ հաջողությունների, իսկ մի քանիսն էլ արդեն սեփական բրենդային խանութներ են բացել:

Սոնա Պապյանը զարդերի և ձևավոր պարագաների պատրաստման մասնագետ է: Նրա «SonSation» ֆեյսբուքյան էջն ունի շուրջ 19 հազար հավանող: Արդեն երկու տարի է՝ հենց այս էջի միջոցով է ներկայացնում իր ստեղծագործությունները: Նախորդ տարի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում նաև բացել է իր խանութը:

[[wysiwyg_imageupload:186:]]«Սկզբում հոբի էր, հետո դարձավ աշխատանք, քանի որ այն արդեն գումար էր բերում,– ասում է Սոնան: –Ուզում ես անընդհատ նոր տեսականի ավելացնել, աստիճանաբար խորանում ես դրա մեջ, ու այն արդեն դառնում է աշխատանք»:

Սոնան պատմում է, որ այս բիզնեսը սկսել էր ընկերուհու հետ` համալսարանն ավարտելուց անմիջապես հետո: Ընկերուհու անունը ևս Սոնա է, դրա համար էլ բրենդի անվանումը երկուսի սրտով էր: Բայց ընկերուհի Սոնան վերջերս հայտնեց, որ այլևս չի ցանկանում այս գործով զբաղվել: Եվ հիմա Սոնան մենակ է փորձում հասցնել բոլոր պատվերները:

«Հեշտ չէր խանութ բացել, բայց կարիքը զգում էինք, որովհետև ֆեյսբուքյան էջով աշխատելը այդքան էլ հարմար չէր: Իհարկե, ոչ ոքի ո՛չ վարձի փող ես տալիս, ո՛չ էլ հարկ ես վճարում, բայց անհրաժեշտ էր՝ ինչ-որ տարածք ունենայինք, որ մարդիկ գային, տեսականիի հետ ծանոթանային, իրենց աչքով տեսնեին մեր աշխատանքները  ու հավանելու դեպքում անմիջապես գնեին»,- պատմում է Սոնան:

Ըստ նրա՝ սոցցանցով բիզնես անելու դժվարություններից մեկն  այն է, որ ամեն անգամ պատվիրատուին պետք է որևէ տեղ հանդիպել և կատարել առ ու վաճառքը: «Եվ չնայած նրան, որ այժմ խանութը կա, այնուամենայնիվ, մեր հաճախորդների գրեթե 90 տոկոսը մեր մասին իմանում է համացանցի շնորհիվ, ու եթե համացանցը չլիներ, նրանք մեր խանութի կողքով կանցնեին ու նույնիսկ չէին իմանա, որ այստեղ մեր խանութն է»,– ասում է Սոնան:

[[wysiwyg_imageupload:188:]]Անուշ Սահակյանը նույնպես պատրաստում է ձեռքի աշխատանքներ ու ներկայացնում է «Pollo» բրենդը: Անուշի յուրահատուկ ոճի զարդերը շատերն են հավանում, ու նրա հավատարիմ հաճախորդները հիմնականում երիտասարդ աղջիկներ են և կանայք: Անուշը համալսարան ընդունվելուց հետո սկսել է պատրաստել  բնական քարերից աքսեսուարներ, գործվածքով զարդեր ու այժմ  նաև զգեստներ: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց ներկայիս աշխատանքն ավելի հոգեհարազատ է իրեն, և բուհն ավարտելուց հետո որոշել է ամբողջությամբ նվիրվել այս գործին:

Անուշի աշխատանքները հնարավոր է տեսնել նույն խանութում, որտեղ ներկայացված են նաև նրա ծնողների և եղբոր աշխատանքները: Թեպետ խանութն արդեն ութերորդ տարին է ինչ գործում է, բայց Անուշն այստեղ թարմություն մտցրեց մի քանի տարի առաջ` իր բրենդով գրավելով խանութի անկյուններից մեկը: Համացանցում նույնպես էջ ունի, և ասում է, որ պատվիրատուներ ունի ոչ միայն Հայաստանից: «Արտասահմանում շատ են սիրում այսպիսի զարդեր: Եղել են դեպքեր, երբ սոցցանցով տեսել են մեր աշխատանքը և Հայաստան ժամանելիս անպայման ցանկացել են գալ, տեսնել, թե ինչպես ենք պատրաստում այն ու տեղում գնել դրանք»,– ասում է Անուշը:

Ըստ նրա՝ այլ երկրներից պատվերներ ընդունելու հնարավորություն նույնպես կա. իրենց աշխատանքները նաև ներկայացված են Վրաստանի մայրաքաղաքի երկու խանութներում: 

Իսկ Լուսինեն  ունի իր յուրահատուկ ոճը և պատրաստում է փայտե ու արծաթե զարդեր՝ ներկայացնելով աշխատանքները «Փչակ» անունով ֆեյսբուքյան էջում: «Փչակը» ստեղծել են երեք ընկերուհիներով մոտ երեք տարի առաջ, բայց հիմա նա մենակ է փորձում այն զարգացնել: Լուսինեն սոցցանցում ներկայանում է Green Fish անունով՝ հաճախ տեղադրելով իր գործերը հենց «Փչակում»: Նա իր աշխատանքները հնարավորություն ունի ցուցադրելու հիմնականում համացանցի միջոցով:

Լուսինեն նաև ցուցահանդես-վաճառքների է մասնակցել, մի քանի աշխատանքներ էլ ներկայացված են տարբեր խանութներում: Սակայն դրանց արդյունքից այնքան էլ գոհ չէ, քանի որ միջնորդների դեպքում գինն ավելանում է, հաճախորդները՝ պակասում, իսկ ցուցահանդեսների ժամանակ վաճառք գրեթե չի լինում: Դրա համար էլ գերադասում է իր բիզնեսը շարունակել համացանցի միջոցով, որտեղ հաճախորդը միշտ ակտիվ է և առավել շնորհակալ:

«Ինձ համար շատ հետաքրքիր է հանդիպել այն մարդուն, ով հավանել է իմ աշխատանքը և ցանկացել է գնել այն. հաճելի է այդ մարդկանց հանդիպել ու փոխանցել գործդ»,- ասում է Լուսինեն: Նա խոստովանում է, որ սա ավելի շատ հոբբի է նրա համար և աշխատանքերը պատրաստում է սիրով` առանց վաճառելու մտադրության: «Արվեստը կորում է, երբ հատուկ փողի համար ես պատրաստում: Հաճախ, որ մտածում եմ պիտի գումարի համար անեմ, նույն հաճույքով չեմ պատրաստում: Փորձում եմ ամեն անգամ նոր բաներ պատրաստել և յուրաքանչյուրից մեկական նմուշ», -ասում է Լուսինեն:

Նկարները՝ հեղինակի

Աղբյուր՝ JNews.am