Վերջերս լուրեր տարածվեցին, թե Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան չափից շատ սելֆիներ անելը դասել է հոգեկան խանգարումների շարքին: Սակայն կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ դա ապատեղեկատվություն է, իսկ լուրը տարածող կայքը` ոչ վստահելի:
Սելֆիներն այն ինքնալուսանկարներն են, որոնք, սովորաբար, հեռախոսով են արվում: Դրանք մեծ տարածում ստացան առջևի տեսախցիկով սմարթֆոնների աճին զուգահեռ: Սակայն, ինչպես նշվել էր տվյալ կայքում` «սելֆիների խանգարումը» հիվանդություն է, որի ժամանակ մեծ ցանկություն է առաջանում ինքնանկարվելու և սոցցանցերում դրանք տարածելու:
Համաձայն Psychcentral.com կայքի՝ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան չէր կարող նմանատիպ հայտարարությամբ հանդես գալ, քանի որ նման որոշում կայացնելուց առաջ նրանք բազմաթիվ խորհուրդներ են հրավիրում, և, սովորաբար, նման ախտորոշումներ տալիս են 10-20 տարին մեկ:
Ըստ Ասանժի` ապագայում վերահսկողություն կսահմանվի ԴՆԹ–ի միջոցով

«Մոտ ապագայում կառավարությունները կվերահսկեն մարդու կյանքի յուրաքանչյուր ասպեկտ»,–ասում է ՎիքիԼիքս կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը (առաջին նկար)։ «Մենք մի իրադարձության ականատես կլինենք, որին Շվեդիան ծանոթ է տասնամյակից ավել: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք կունենա իր համարը. յուրաքանչյուրի ԴՆԹ-ն կվերցվի հենց ծնվելու պահին, այն կծածկագրվի կամ կամրացվի նրանց անձը հաստատող փաստաթղթերի, հարկային տեղեկագրերի և վարկային զեկույցների մեջ»:
Այս ամենի մասին Ասանժը վիդեոկապով հայտնել է Նյու Յորքում անցկացվող ամենամյա «Անձնական ժողովրդավարության ֆորումի» ընթացքում, որտեղ քննարկել են, թե ինչպես է համացանցը փոխել քաղաքականությունը, կառավարումը ու իրավապաշտպանությունը:
Ինչպես նշում է Rt.com-ը՝ այս տարվա մարտին Ասանժը կանխատեսել էր տխուր ապագա նոր սերնդի համար՝ ասելով, որ «մենք մտնում ենք մի նոր տոտալիտար աշխարհ». NSA-ը և GCHQ-ն շուտով կկարողանան լրտեսել ամբողջ աշխարհը, քանի որ նրանց հնարավորությունները կրկնապատկվում են գրեթե յուրաքանչյուր 18 ամիսը մեկ:
Իրանցի դատավորը Ցուկերբերգին դատարան է կանչում
Իրանցի մի դատավոր Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին դատարան է կանչում՝ պատասխանելու Ֆեյսբուքին պատկանող Whatsapp և Instagram ծրագրերի գաղտնիությանը վերաբերող իր բողոքներին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ Իրանում դատավորի որոշման հիման վրա վերը նշված երկու ծրագրերն արգելափակվել են:
Իրանն ԱՄՆ-ի հետ դատապարտյալների հանձնման մասին պայմանագիր չունի, հետևաբար Ցուկերբերգի՝ իրանական դատարանում հայտնվելը շատ քիչ հավանականություն ունի: Սակայն դա Իրանին հետ չպահեց Ֆեյսբուք սոցցանցի անունն արատավորելուց. նույնիսկ մի իրանական կայք Ցուկերբերգին անվանեց սիոնիստ՝ պահանջելով «նրանից կամ Ֆեյսբուքի մեկ այլ ներկայացուցչից գալ դատարան՝ պատասխան տալու կամ վնասները փոխհատուցելու համար»:
Ի դեպ, Իրանում Ֆեյսբուքը, ինչպես նաև Թվիթերը և Յութուբը, արդեն իսկ արգելափակված են` չնայած որոշ օգտատերեր կարողանում են այլընտրանքային եղանակներով օգտվել այդ կայքերից:
Չինաստանը պատրաստվում է վերացնել հաղորդագրություն ուղարկելու ծրագրերը
Չինաստանի իշխանությունները նախաձեռնել են արգելել հաղորդագրություն ուղարկելու ծառայությունները` պնդելով, որ դրանք հանդիսանում են «հանրության շահերին լուրջ վտանգ ներկայացնող անօրինական տեղեկատվության փոխանցման միջոցներ»:
Որպես հիմնավորում` իշխանությունները նշում են նախորդ ամիս Չինաստանում տեղի ունեցած ահաբեկչության օրինակը, որին զոհ դարձան 31 անձ: Նշվում է, որ ահաբեկչության գործով ձերբակալված կասկածյալները պայթուցիկի պատրաստման գիտելիքները ստացել են տեքստային հաղորդագրությունների և չաթ-ծառայությունների միջոցով:
Թուրք օգտատերն ազատազրկվել է՝ Ալլահի անունից թվիթների համար
Թվիթերում Ալլահի անունից գրառումներ կատարելու համար Թուրքիայի մի քաղաքացու դատապարտել են 15 ամսվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը՝ դատապարտվածը ազգությամբ թուրք ուսուցիչ է Մուշ քաղաքից, ով մեղավոր է ճանաչվել կրոնական արժեքները ոտնահարելու համար: Դատապարտված ուսուցիչը Թվիթերում ներկայացել է @CenabiAllah մականունով, իսկ անվան տեղում նշված է եղել` Allah:
Ինչպես նշում է AFP-ն՝ անցած տարվա հունիսին, երբ երկրում անկարգություններ էին տիրում, հեղինակը Թվիթերում գրել է. «Երկնքում շատ հանգիստ է, քանի որ ոստիկանություն չկա»: Մեղադրյալը դատի ժամանակ ասել է, թե իր հաշիվը կոտրել են, սակայն դատավորը այս հայտարարությունը համարել է պատժից խուսափելու փորձ:
Նմանատիպ դեպք գրանցվել է նաև 2013թ., երբ թուրքական դատարանը 10 ամսով դատապարտեց դաշնակահար Ֆազիլ Սայային՝ մահմեդականների համար վիրավորական թվիթներ անելու համար: Նրա դատապարտման ժամկետը ժամանակավոր էին դարձրել՝ պայմանով, որ 5 տարվա ընթացքում նմանատիպ վարքագիծ չի դրսևորի:
Պատրաստեց Աննա Խաչատրյանը
Աղբյուր` JNews.am