Skip to content

Շաբաթվա ցանցահոս. Ցատկոտող շունը` Ֆուտբոլի աշխարհի խաղերի ակտիվ երկրպագու

Ջորջ անունով այս շունը սպորտի մեծ սիրահար է և կարող է ժամերով դիտել ֆուտբոլային մրցաշարեր՝ առանց հոգնելու և առանց գիտակցելու, թե ով է հաղթում և ով պարտվում: Նա պարզապես ուրախությունից ցատկոտում է, երբ հեռուստաէկրանին տեսնում է կանաչ դաշտով վազող խաղացողներին: Տեսանյութն այստեղ:

Դուք ևս վարակվե՞լ եք Ֆուտբոլի աշխարհի խաղերին հետևելու մոլուցքով

Այս տարվա Աշխարհի խաղերը թվային և սոցիալական ցանցերում բավականին մեծ աշխուժություն մտցրին: 32 մրցակից թիմերից 30-ն ունեն թվիթերյան պաշտոնական էջ, և յուրաքանչյուր խմբից առնվազն մեկ խաղացող ներկայացնում է իր թիմը` ներառյալ Իրանը, որտեղ Թվիթերն արգելված է:

Թվիթերն իր հերթին նկարահանել է ուսումնական տեսանյութ, որի նպատակն է նպաստել #WorldCup հաշթեգի զանգվածային կիրառմանը:

Իրաքը 5 շրջաններում ամբողջությամբ արգելափակել է ինտերնետը

[[wysiwyg_imageupload:221:]]Իրաքի կապի նախարարությունը երկրի ինտերնետ-մատակարարներին հրահանգել է ամբողջությամբ արգելափակել ինտերնետը երկրի 5 շրջաններում: Ինչպես հաղորդում է Mashable.com-ը՝ սա իրաքյան կառավարության ամենավերջին փորձն է՝ արգելել ռազմատենչ խմբերի` ինտերնետի և սոցիալական մեդիայի օգտագործումը, քանի որ դրանք օգտագործվում են քարոզչության տարածման և շարքերը համալրելու միտումներով:

Իրաքի և Լևանտի իսլամական պետության ռազմատենչ խումբն իր կայքում կիրակի օրը հրապարակել էր գրաֆիկական նկարներ, որում պատկերված էր տասնյակ իրաքցի զինվորների կոտորածը: Հայտնի չէ` կառավարությունը կապ ուներ այդ նկարների հետ, թե ոչ: Ինտերնետի արգելափակման հրահանգից մեկ շաբաթ առաջ արգելափակվել էր նաև Ֆեյսբուքի, Թվիթերի և Յութուբի էջերը:

Ձերբակալություններ Բրիտանիայում՝ Ֆեյսբուքում վիրավորական գրառում կատարելու համար

Theguardian.com-ը հաղորդում է, որ 21-ամյա Ջեիք Նյուսոմին բրիտանական ոստիկանությունը ձերբակալել և մեղադրանք է ներկայացրել սոցցանցում տեղադրած գրառման համար, որն իր բնույթով չափազանց վիրավորական է, անպարկեշտ կամ լի սպառնալիքով:

Ֆեյսբուքյան էջում Ջեիքն իր գրառումը կատարել էր բրիտանական Լիդս քաղաքում ապրիլի 30-ին տեղի ունեցած այն դեպքից հետո, երբ աշակերտներից մեկը դանակահարել և սպանել էր իր ուսուցչուհուն: Դեպքից երկու օր անց Ջեիքը գրել էր, որ ուրախ է ուսուցչուհու մահվան համար և խղճում է աշակերտին: Գրառումը  2000-ից ավելի տարածում էր ունեցել և դարձել սոցցանցերում քննարկումների առարկա:

Նույն դեպքի առնչությամբ, սրանից մեկ ամիս առաջ նմանատիպ գրառման համար էլ 8 շաբաթյա ազատազրկման է ենթարկվել 42-ամյա Ռոբերտ Ռիլեյը: Իր թվիթերյան հաշվին նա գրել էր, որ կսպաներ նաև ուսուցչուհու գործընկերներին:  Սա ևս բողոքի ալիք բարձրացրեց սոցցանցերում: Ռոբերտի թվիթերյան հաշվին եղան բազմաթիվ վիրավորանք պարունակող գրառումներ, այդ թվում` ռասիստական:

Վիդեո խաղերի աշխարհի ամենամեծ հավաքածուն վաճառվել է 750.000 դոլարով

Theguardian.com-ը հայտնում է, որ վիդեո խաղերի աշխարհի ամենամեծ հավաքածուն, որը պարունակում է 11.000 տարբեր խաղեր, 750.000 դոլարով վաճառվել է աճուրդի ժամանակ: Հավաքածուն, որը մեծ չափերի համար գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, աճուրդի ժամանակ որպես նախնական գին ունեցել է 1 դոլար արժողություն: Սակայն 11 օր անց, երբ արդեն առաջադրվել էին 56 գնային առաջարկներ, գինն աննախադեպ աճ է գրանցել: Հավաքածուն վաճառող Մայքլ Թոմասոնը Նյու Յորքից, խոստովանում է, որ ստիպված էր վաճառել այն:

«Պարզապես ունեմ մոտ բարեկամներ և մեծ ընտանիք, որոնք օգնության կարիք ունեն»,– բացատրում է Թոմասոնը: –«Չնայած չեմ ցանկանում բաժանվել այս խաղերից, բայց պարտականություն ունեմ ուրիշների հանդեպ, և աճուրդն ինձ կօգնի դրանք իրականացնել»:

Թոմասոնն իր 11.000-անոց հավաքածուն սկսել է հավաքել 1982 թվականից և դեռևս 2012-ին Գինեսի ռեկորդների գրքում գրանցել է այն` որպես 20 տարում վիդեո խաղերի ամենամեծ հավաքածու՝ 10,607 խաղերով: Իսկ մնացած 400-ը համալրել է այս երկու տարիների ընթացքում: Հավաքածուի նախկին տերն ասում է, որ նորից սկսելու է հավաքել այն, և հնարավոր է, որ կրկին գրավի Գինեսի ուշադրությունը:

Պատրաստեց Աննա Խաչատրյանը

Աղբյուր՝ JNews.am