Գերմանիայի Դաշնային Հանրապետության արդարադատության նախարարությունը պլանավորում է երկարացնել Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» (հայ.` «Իմ պայքարը») գրքի հրատարակման արգելքը, գրում է Spiegel-ը: Գրքի հեղինակային իրավունքի ուժը սպառվում է 2015թ., այսինքն՝ 2016թ. հունվարի 1-ից՝ հեղինակի մահվանից 70 տարի անց, այն կարող է դառնալ հանրային:
Գերմանիայի պաշտոնյաները որոշել են թույլ չտալ «Mein Kampf»-ի նոր հրատարակությունը, սակայն թե ինչպես դա կանեն, դեռ հայտնի չէ: Այս տարվա աշնանը գրքի հրատարակման գործով կսկսի զբաղվել Գլխավոր դատախազությունը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արդարադատության նախարարությունը պլանավորում է երկարացնել Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» (հայ.` «Իմ պայքարը») գրքի հրատարակման արգելքը, գրում է Spiegel-ը: Գրքի հեղինակային իրավունքի ուժը սպառվում է 2015թ., այսինքն՝ 2016թ. հունվարի 1-ից՝ հեղինակի մահվանից 70 տարի անց, այն կարող է դառնալ հանրային:
Գերմանիայի պաշտոնյաները որոշել են թույլ չտալ «Mein Kampf»-ի նոր հրատարակությունը, սակայն թե ինչպես դա կանեն, դեռ հայտնի չէ: Այս տարվա աշնանը գրքի հրատարակման գործով կսկսի զբաղվել Գլխավոր դատախազությունը:
«Mein Kampf»-ը Գերմանիայում չի հրատարակվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: Գիրքը համարվում է նացիստական հանցագործությունների խորհրդանիշ: Որոշ աղբյուրներ նշում են, որ «Mein Kampf»-ի օտարալեզու հրատարակությունների և թարգմանությունների գործը նույնպես խճճված է: Բավարիայի իշխանությունները բազմիցս փորձել են արգելել գրքի հրատարակումն արտասահմանում՝ ասելով, որ հեղինակային իրավունքներն իրենց է պատկանում: Օրինակ՝ Լեհաստանում նրանք կարողացան արգելել գրքի երրորդ հրատարակումը` 2005 թվականին: Սակայն մի շարք այլ երկրներում, ինչպիսիք են` Շվեդիան, ԱՄՆ-ն, Ավստրիան, Ֆրանսիան և Կանադան, գիրքը ազատ հրատարակվում է և տարածվում: «Mein Kampf»-ն ամենաշատը տարածում է գտել Հնդկաստանում և Թուրքիայում: Նույնիսկ գրքի էլեկտրոնային տարբերակներ են տարածվել Amazon և Barnes & Noble կայքերում՝ այդպիսով հասանելի դառնալով նաև Գերմանիայում:
Ֆեյսբուքը խոստովանել է, որ օգտատերերին փորձարկման է ենթարկել
Ֆեյսբուքը փորձարկման նպատակով, օգտատերերից մի քանիսի պատերից, առանց նախապես զգուշացնելու, հեռացրել է դրական բովանդակություն ունեցող հաղորդագրությունները, մյուսներից՝ բացասականները: Փորձարկման արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում: Նման փորձարկման արդյունքում պարզվել է, որ օգտատերերի տրամադրությունը ուղղակիորեն կապված է իրենց ընկերների տրամադրությունից: Պարզ է դարձել, որ մեկ շաբաթվա ընթացքում այս փորձարկումն իրականացվել է շուրջ 700 օգտատիրոջ շրջանում:
[[wysiwyg_imageupload:231:]]Սակայն դա վրդովմունքի ալիք է բարձրացրել, հաղորդում է Tvrain.ru-ն, քանի որ փորձարկման ենթարկվածները պնդում են, որ այդ մասին իմացել են գիտական ամսագրում հոդվածի հրապարակումից հետո: Վրդովմունքի պատճառն այն է, որ փորձարկման ժամանակ շահարկվել են մարդկանց էմոցիաները: Օգտատերերից Քրիստո Քոնտինո Քրանը նշում է անգամ, որ սոցցանցը պետք է փորձարկման մասնակիցներին դրամական փոխհատուցում տա, քանի որ այն կարող էր վատացնել մարդկանց հոգեվիճակը, դեպրեսիայի մեջ գցել և ստիպել դիմել բժշկի: Սակայն փորձարկման հեղինակները համոզված են, որ չեն խախտել ո՛չ օրենք, ո՛չ էլ էթիկայի կանոններ:
Ֆեյսբուքի գործընկեր և փորձարկման հեղինակ Ադամ Քրեմերը ստիպված է եղել իր էջում գրառում կատարել՝ ներողություն խնդրելով օգտատերերից և ասելով, որ փորձարկման միակ նպատակը եղել է բարելավել հրապարակվող ինֆորմացիան:
Միացյալ Թագավորությունում կոչ է արվում կինոթատրոններում արգելել Google Glass-ը
[[wysiwyg_imageupload:234:]]Ֆիլմեր ցուցադրողների ասոցիացիայի տնօրեն Ֆիլիպ Քլափը կոչ է արել Միացյալ Թագավորության կինոթատրոններում արգելել Google Glass կրելը: Ասոցիացիան արգելք դնելու իրավասություններ չունի, սակայն, ինչպես հաղորդում է BBC.com-ը, այն չի դադարում ֆիլմ արտադրող ընկերություներին նման կոչեր հղել:
Գուգլի առաջարկն է արգելքի փոխարեն խնդրել ակնոցը կրողներին պարզապես անջատել դրանք` ֆիլմը սկսվելուց առաջ: Հայտարարության մեջ ընկերությունը նշել է, որ Google Glass-ը, որը խելացի ակնոց է և կարող է տեսագրել, պետք է դիտարկել որպես սովորական փոքր սարք, ինչպես, օրինակ, հեռախոսը: Գուգլը նաև պնդում է, որ Google Glass-ը չի կարող օգտագործվել գաղտնի տեսագրության համար, քանի որ ակնոցը դրվում է աչքերից վեր, իսկ ձայնագրության պարագայում լուսային ազդանշան է միանում:
Պետդուման արգելում է ՌԴ քաղաքացիների անձնական տվյալների պահպանումը երկրից դուրս
Ռուսական Դուման ընդունել է օրենք, համաձայն որի, ինտերնետ ծառայության պրովայդերները պետք է պահպանեն ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները երկրի ներսում: Օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Եթե այն ընդունվի նաև Դաշնային խորհրդի կողմից, ապա ուժի մեջ կմտնի 2016 թ-ից: Սա նշանակում է, որ, օրինակ, Google-ը և Twitter-ը ստիպված կլինեն տվյալների մշակման կենտրոններ բացել նաև Ռուսաստանում, եթե ցանկանում են օրինական գործել Runet տիրույթում, հայտնում է Gigaom.com-ը:
Ավելին, Lenta.ru-ն հաղորդում է, որ հեռահաղորդակցության կարգավորող Ռոսկոմնադզորը կարգելափակի բոլոր ծառայությունները, որոնք չեն ենթարկվի օրենքին: Այլ կերպ ասած՝ սա գուցե հիմք հանդիսանա մի քանի տարի անց Ռուսաստանում այլ խոշոր միջազգային վեբծառայությունների փակման համար:
Վերջին շրջանում Ռուսաստանը աչքի է ընկել համացանցում ազատության սահմանափակումներով՝ փակելով անկախ մեդիա հրատարակություններ, արգելելով անպարկեշտ արտահայտությունների օգտագործումը և բանտարկությամբ սպառնալով նրանց, ովքեր համացանցում «ծայրահեղականություն» կդրսևորեն: Բացի այդ, ստեղծել է նաև Sputnik որոնողական համակարգը, որով պաշտոնական Մոսկվան ցանկանում է նվազեցնել ամերիկյան որոնողական կայքերի ազդեցությունը Runet տիրույթում:
Պատրաստեց Աննա Խաչատրյանը
Աղբյուր` Jnews.am