Skip to content

Ցանցային գրագիտությանը վերաբերող դասընթացի օրակարգը հագեցած էր

Հուլիսի 19-21-ին տեղի ունեցավ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի (ԼՀԱ) կողմից կազմակերպված «Ցանցային գրագիտություն և տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասընթաց` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ` «Ազատ, վստահելի և անվտանգ առցանց տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում:

Աղվերանում անցկացված դասընթացին մասնակցեցին 16 լրագրողներ Երևանից և այլ մարզերից: Միջոցառման նպատակն էր փորձառու մասնագետների օգնությամբ մասնակիցներին տրամադրել համացանցում անվտանգությանը վերաբերող հիմնարար գիտելիքներ և բարձրացնել նրանց ցանցային գրագիտության մակարդակը:

«Շատ կարևոր է, որ այս դասընթացի արդյունքում լրագրողներն իրենց ուշադրության կենտրոնում պահեն և ակտիվ լուսաբանեն այն խնդիրները, միտումներն ու մարտահրավերները, որոնք որևէ կերպ առնչվում են համացանցին, տեղեկատվության ազատ և անվտանգ հոսքերի փոխանակմանը»,- նշեց ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը:

[[wysiwyg_imageupload:245:]]Ըստ նրա` նման թեմաների ակտիվ լուսաբանումը կօգնի հանրության շրջանում հետաքրքրություն առաջացնել տվյալ ոլորտի նկատմամբ` նպաստելով վերջինիս շրջանում իրազեկվածությանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը, շնորհակալություն հայտնելով ԼՀԱ-ին նման դասընթացի կազմակերպման համար, հույս հայտնեց, որ մասնակիցներն իրենց ձեռք բերած գիտելիքները կկիրառեն ապագա գործունեության ընթացքում:

Ըստ նրա` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն այսօր մեծ դերակատարություն ունի, և լավ պետությունները նրանք են, որոնք կարողանում են տեղ հատկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների փոփոխություններին:

«Մեզ համար կարևոր է, որ լրագրողները դասընթացին իրենց ստացած գիտելիքներով հնարավորություն ստանան հանրությանն առավել որակյալ տեղեկատվություն ապահովել: Մեդիա դաշտն այսօր շատ բազմազան է, սակայն դա չի նշանակում, որ այն հարձակման վտանգի տակ չէ»,- նշեց ՄակՔոյը` հավելելով, որ լրագրողները հնարավորություն ունեն հասկանալ` ինչպես կարելի է բարելավել իրենց աշխատանքը և գրագիտությունը` նորագույն տեխնոլոգիաների հետ կապված:

[[wysiwyg_imageupload:249:]]Դասընթացի մասնակիցներից «Սիսիանի ձայն» թերթի խմբագիր Սրբուհի Գրիգորյանի կարծիքով` տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում դժվար է հասնել փոփոխությունների հետևից, և, անկախ ինքնակրթությունից, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում նեղ մասնագետների օգնությունը:

«Այս առումով շատ կարևորում եմ այս դասընթացը, իսկ լրագրողներն առավել ևս պետք է պաշտպանված լինեն համացանցում, որպեսզի տեղեկատվության արտահոսք չլինի, հոդվածի կեսից իրենց աշխատանքը չընդհատեն»,- ընդգծեց Գրիգորյանը` հավելելով, որ այսուհետ համացանցից և թվային սարքերից փորձելու է օգտվել` առավելագույնս հետևելով տեղեկատվության անվտանգության կանոններին:

«Իմ սպասելիքներն արդարացան դասընթացից, և դրանք պետք է առավել հաճախ կազմակերպվեն: Միանշանակ խորհուրդ կտամ իմ գործընկերներին մասնակցել նման դասընթացների. դրանք բոլոր լրագրողներին են պետք»,- նշեց Գրիգորյանը:

[[wysiwyg_imageupload:246:]]Դասընթացավարներ մեդիա փորձագետ Արթուր Պապյանը և Սուրեն Դեհերյանը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Միքայել Ղազարյանը անդրադարձան փոխակերպվող մեդիա ազդեցությանն ու ցանցային անվտանգության հիմունքներին, համացանցում լրատվամիջոցների քաղաքականությանը և լրագրողների վարքագծին և այլ թեմաների:

Դասընթացի մեկնարկին մասնակիցները վստահ էին, որ իրենց գիտելիքները թվային սարքերից կամ համացանցից անվտանգ և արդյունավետ օգտվելու համար բավարար են, սակայն ընթացքում կարծիքները փոխվեցին:    

«Պարզ դարձավ, որ մասնակիցների գիտելիքները չափազանց ցածր էին»,- նշեց  Lorinews.am կայքի խմբագիր Էդվարդ Արզումանյանը` հավելելով. «Սկզբից մենք մեզ 3 և 4 էինք գնահատել, բայց սեմինարի ընթացքում հասկացանք, որ իրականում մինուս անվերջություն էր: Թեպետ, նախապես ծանոթացել էի օրակարգին ու վստահ էի, որ փորձառու մասնագետների հետ ենք գործ ունենալու, բայց չէի ակնկալում ցանցային անվտանգությանը վերաբերող այսպիսի բազմակողմ և մանրամասն գիտելիքներ ձեռք բերել»:

Արզումանյանին ամենից շատ հետաքրքրել էր տեղեկատվական անվտանգությանը և համացանցում անձնական բրենդի ձևավորմանը վերաբերող թեմաները, որոնք, ըստ իրեն, կիրառական նշանակություն կստանան իր կողմից համակարգվող կայքում:  

«Կցանկանայի, որ նման դասընթացների անցկացման ժամանակահատվածը մի փոքր ավելի երկար լինի, քանի որ թեման շատ ակտուալ էր, և երկու օրում դժվար է մարսել ինֆորմացիան»,- նշեց լրագրողը` հավելելով, որ մարզային լրագրողները համացանցի անվտանգության առումով ավելի խոցելի են:

[[wysiwyg_imageupload:247:]]

Գորիսի երիտասարդ լրագրողների «Շառավիղ» ակումբի կայքի համակարգող Գևորգ Հայրապետյանը կարևորեց նման թեմայով դասընթացի անցկացումը` նշելով, որ փորձագետների օգնությամբ տեղեկացավ ցանցային անվտանգության ապահովման նոր գործիքների մասին, որոնք թույլ կտան հնարավորինս զերծ մնալ առցանց վտանգներից:

Նշենք, որ «Ազատ, վստահելի և անվտանգ առցանց տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում սա ԼՀԱ-ի կողմից կազմակերպված երկրորդ դասընթացն է: Հունիսին Երևանի և մարզերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ԼՀԱ-ն` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ, կազմակերպել էր «Ցանցային իրավունք և անվտանգություն» թեմայով դասընթաց: Այդ միջոցառման նպատակն էր մասնակիցներին տալ հիմնարար գիտելիքներ ցանցում ազատ արտահայտվելու իրավական սահմանների, տեղեկատվության անվտանգության խնդիրներից խուսափելու և անցանկալի միջամտությունից պաշտպանվելու վերաբերյալ:

Դասընթացի ֆոտոպատմությունը` այստեղ :  

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ