Ամեն օր աշխարհում ստեղծվում է 2.5 էքսաբայթ ինֆորմացիա: Ի՞նչ է էքսաբայթը. այն ինֆորմացիայի քանակի չափման միավոր է, որ հավասար է 1018 բայթի: Սրա հզորությունը պատկերացնելու համար ասենք, որ ժամանակակից աշխարհում գերհզոր համակարգիչներն ունեն 1տբ հիշողություն, այնինչ 1էբ = 1.000.000տբ-ի: Սա նույնն է, ինչ օրական 2.5 մլն այդպիսի գերհզոր համակարգիչներ արտադրվեն:
Ամեն օր 2.5 էքսաբայթ ինֆորմացիայի ստեղծումը հավասարազոր է նրան, որ երկրի վրա մեկ մարդուն օրական տրվի 1 CD սկավառակ՝ 520 MB պարունակությամբ: Եթե բոլորի մեկական սկավառակները 5 օր շարունակ իրար վրա շարենք, ապա այդ շարքը Երկրից կձգվի մինչև Լուսին: Օրական ստեղծվող 2.5 էքսաբայթը նաև նույնն է, ինչ աշխարհի երեսին երբևէ տպված բոլոր գրքերը 46.5 հազար անգամ տպվեն ամեն օր:
Թե մարդիկ ինչքանով են այս հսկայածավալ ինֆորմացիան հասցնում յուրացնել՝ դժվար է ասել: Ոչ ոք չի կարող հաշվել, թե մարդն օրական ինչքան ինֆորմացիա կարող է կլանել: Մենք ինչ-որ մեկի հետ զրուցելիս, ինչ-որ բան կարդալիս կամ անելիս կենտրոնանում ենք մի երևույթի վրա, սակայն իրականում այդ ֆոնի վրա կան շատ այլ տեսակի ինֆորմացիաներ: Օրինակ, ինչպես հաշվել, թե զրուցելիս շրջապատի աղմուկը, նշանները կամ լվացվելիս ջրի կաթիլներն ինչ ինֆորմացիա են փոխանցում մեզ:

«Մարդը օրական 90%-ով ժամանցի համար է նկարներ, վիդեոներ ներբեռնում ինտերնետ: Դա իրականում ոչ մի օգուտ չի տալիս,– հայտնում է ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և հավելում,– Ժամանցի մեջ, բացի սոցիալական ցանցերից, մտնում են պոռնոգրաֆիան, խաղերը, նորությունները: Իսկ մյուս 10%-ը և ավելի փոքր մասը սովորելու համար է, այսինքն՝ օգտագործում են այն ֆանտաստիկ հնարավորությունները, որ կա այսօր: Օգտագործում են ինտերնետը որպես համագործակցության եղանակ. վիրտուալը լոկալիզացնում են՝ ստեղծելու համար ռեալ հնարավորություններ»:
Այս դեպքում պետք է հասկանալ, թե ինչ կլինի մեր սովորելու կամ ժամանցի համար նկարած լուսանկարների, տեսանյութերի, տեքստերի հետ: Արդյո՞ք հնարավոր է, որ դրանք մի օր անհետանան, ինչպես, ասենք, գրավոր փաստաթղթերը՝ արխիվի այրվելու դեպքում: ՏՏ կառավարման մասնագետ Հովհաննես Աղաջանյանը հանգստացնում է ինտերնետամոլներին. «Գնալով զարգանում են ինֆորմացիա պահելու տեխնոլոգիաները: Cloud տեխնոլոգիաները թույլ են տալիս օպտիմիզացնել ինֆորմացիայի ավելորդ օգտագործումը՝ դրանով խնայելով սերվերները: Շատ ինֆորմացիան մշակելու համար խոշոր ընկերությունները՝ Գուգլը, Ֆեյսբուքը, Բադուն, ստեղծել են իրենց համար արհեստական ինտելեկտ, որը մարդկանց փոխարինում է, սկսում է մշակել ինֆորմացիան: Օրինակ՝ Ֆեյսբուքի համար՝ Նյուզ Ֆիդը, Գուգլի և Բադուի համար՝ որոնողական համակարգերը»:
Աղաջանյանը կարծում է նաև, որ ոչ միշտ է շատ ինֆորմացիան լավ. մարդիկ սկսել են մի քանի անգամ շատ ինֆորմացիա ստանալ հատկապես սոցիալական ցանցերի հայտնվելուց հետո: Նրանք սկսել են կիսվել այն ինֆորմացիայով, որ ստանում են, ինչն էլ իր հերթին ավելացնում է ամենօրյա ինֆորմացիայի ծավալը:
«Ինտերնետը գլոբալ է և այն վերահսկելու ցանկություն ոչ ոք առանձնապես չունի,– կարծում է Վարդանյանը: – Օրինակ՝ եթե երեխան խաղ է խաղում, այն իր համար բացարձակ կործանիչ է, բայց մեկ ուրիշն ունի խաղային բիզնես ու այդ երեխայի վարքագիծը կարևոր է իր բիզնեսի համար: Ինչ-որ ծրագրեր կան, որ երեխաներին պաշտպանում են, սակայն ընդհանուր մասշտաբով չկա: Ծավալով մարդիկ փող են աշխատում»:
Ի՞նչ ստացվեց. ունենք ամեն օր ստեղծվող, մինչև Լուսին ձգվող ինֆորմացիա: Այն ոչ միայն տրվում է մեզ, այլև ինքներս ենք դրան ծնունդ տալիս: Մենք լողում ենք վիրտուալ դաշտում և այստեղ է, որ պետք է վախենալ խորությունից ու հասկանալ, թե ինչպես ճիշտ առաջ գնալ՝ հնարավորինս օգտակար կերպով օգտագործելով մեզ հրամցվող ինֆորմացիայի պարունակությունը:
Հեղինակներ` Աննա Խաչատրյան, Արշալույս Բարսեղյան
Աղբյուր՝ JNews.am