Skip to content

Միքայելի ոգեկոչող նկարները Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության թեմաներով

Հայ ժողովուրդը պետք է միասնական լինի՝ Հայոց ցեղասպանության ցավը հաղթահարելու համար: Երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանը համոզված է՝ միասնությունը և համախմբվածությունը մեզ համար շատ կարևոր երևույթներ են, և այս ցավը հնարավոր կլինի հաղթահարել հենց դրանց շնորհիվ:

17-ամյա նկարիչն այժմ Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր գործ է ստեղծում: Միքայելը 11 տարեկանից նկարում է, իսկ նրա եղբայրը` Նորայրը, երաժշտություն է գրում: Սկզբում Միքայելն էր նվագում, իսկ Նորայրը՝ նկարում, դրանից հետո փոխվել են «դերերը»: Երկու տղաներն էլ ինքնուս են, մասնագիտական կրթություն չեն ստացել: Երիտասարդ նկարչի գործերը տեսնելու, գնելու համար մեր երկիր են գալիս աշխարհի տարբեր ծայրերից, նույնիսկ դեպք է եղել, երբ առաջարկել են տեղափոխվել այլ երկիր:

Միքայելը ցեղասպանությունների թեմայով երկու գործ ունի: Տարեսկզբին երիտասարդ նկարիչը մասնակցեց հրեաների ցեղասպանությանը՝ Հոլոքոստի հիշատակին նվիրված իններորդ միջազգային մրցույթին և Հայաստան բերեց հաղթական դափնին: Մոսկվայում անցկացված մրցույթին հազարավորներն էին մասնակցում, բայց հենց Միքայելի նկարն էր իր յուրահատկությամբ հուզել շատերին:

Հայաստանը Միքայելի շնորհիվ առաջին անգամ էր մասնակցում այդ իրադարձությանը: Բացի նկարը ներկայացնելուց՝ Միքայելը մրցույթի մասնակիցներին պատմել է, որ հենց Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրեց Հոլոքոստին, և եթե Հայոց ցեղասպանությունն ընդունվեր՝ Հոլոքոստը չէր լինի:

[[wysiwyg_imageupload:65:]]Մրցույթին ներկայացված նկարը Միքայելը նկարել է 2014 թվականին (տես աջից): Նկարում պատկերված են հրեա երեխաներ, որոնք, ըստ հեղինակի, կարող են լինել կամ էլ չլինել քույր և եղբայր: Փշալարի տակ ծաղիկներ են աճում, և տղան ծաղիկը հավաքում ու տալիս է աղջկան: Գետնին, Միքայելը, նկարել է Դավթի աստղը՝ խորհդանշելով հրեաների հույսի, լույսի խորհրդանիշը:

«Այդ աստղով ուզում եմ ասել, որ երեխաները դժոխքի մեջ էլ չեն մոռանում իրենց հույսերի մասին և ապագան կապում են աստղի հետ: Ես չեմ փորձել գերիներ, մեծ թվով զինվորներ, սպանվածներ նկարել, նկարել եմ երկու զինվոր. սա ապացուցում է, որ այդ երեխաները համակենտրոնացման ճամբարում են: Հեռվում ամպամած երկնքի խորքում պայծառ արև է ծագում. նշանակում է՝ հույս կա: Այսօր գոյություն ունի Իսրայել պետությունը: Հրեաներն արդեն պետություն ունեն, անցան ցեղասպանության դառը տառապանքների միջով, բայց համախմբվեցին և պետություն ստեղծեցին ու շարունակում են ապրել»,- ասում է Միքայելը:

Երիտասարդ նկարչի մեկ այլ գործ ներկայացնում է արդեն Հայոց ցեղասպանությունը: «Սա հայ ազգի անցած ճանապարհն է՝ ներառյալ Ցեղասպանությունը: Նկարել եմ 2014 թվականին: Այս գործը ստեղծելիս կուտակվել էին բոլոր այն զգացողությունները, որ ունեցել եմ մեր ազգի հաղթանակների, նվաճումների, տառապանքի, ցեղասպանության մասին կարդալիս. այդ բոլոր զգացմունքները փորձել եմ ներդնել այդ նկարի մեջ»,- ասում է Միքայելը:

[[wysiwyg_imageupload:66:]]Հայ ազգի ուղին պատկերող նկարում ժողովուրդն անցնում է փշոտ ճանապարհով: «Ուզում եմ ասել, որ այսօր էլ մեր ճանապարհը հեշտ չէ, փշոտ է, բայց մենք հավերժ ենք, և ինչքան էլ դժվար լինի՝ մենք դիմանալու ենք և անցնելու այդ ճանապարհը: Դա ընդհանուր իմաստն է: Հայկական երկու հանրապետությունների դրոշներն են պատկերված: Նկարում կարելի է նկատել նաև այլ դրոշներ: Խորհրդանշական խաչի թևերը հայկական սփյուռքն են ներկայացնում, իսկ պատկերված դրոշներն այն երկրներինն են, որոնք Ցեղասպանության տարիներին և ընդհանրապես մեր պատմության մեջ օգնել են հայերին: Երկրներ կան, որոնք չեն ընդունել Ցեղասպանությունը, բայց չի նշանակում, որ չեն օգնել հայ ազգին»,- պարզաբանում է Միքայելը:

Նկարի մեջ կա նաև 100 թիվը, որն էլ, հեղինակի բնորոշմամբ, խորհրդանշում է Հայոց ցեղասպանությանը տարելիցը: Բացի այդ, հնարավոր է տեսնել Ծիծեռնակաբերդի, Սարդարապատի հուշահամալիրները. այս երկու կոթողներն էլ այն փաստի վկայությունն են, որ մեր ազգն անցել է և՛ Ցեղասպանության, և՛ հաղթանակների միջոցով: Միքայել Հարությունյանը համոզված է, որ Հայաստանը պետք է օրինակ վերցնի որոշ երկրներից ու առաջ շարժվի, իսկ հայ ժողովուրդը պետք է մշտապես միասնական լինի: 

Նկարները՝  Միքայելի անձնական արխիվից

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում