Skip to content

Հայաշատ ու մտերմիկ իմ ամառը

Երբ ամեն առավոտ զգում ես արևի ջերմությունը, օրն ավելի պայծառ է ու լուսավոր, զգում ես եթերային թեթևություն, երբ անընդհատ ցանկանում ես պարզապես թափառել հարազատ քաղաքիդ փողոցներով, զգալ իրիկնային զովը, նշանակում է՝ ամառը վաղուց մտել է իր իրավունքների մեջ:

Ամառն սկսվելուն պես մարդիկ փորձում են կազմել այդ երեք արագահոս ամիսներն անցկացնելու ամենահնարավոր տարբերակների ցանկը և առավելագույնս իրագործել այն:  Ինձ համար, թերևս, հագեցած էր օգոստոսյան առաջին տասնօրյակը: Սա ծովափին կամ որևէ նշանակալից վայրում անցկացրած ժամանակ չէր, ոչ էլ նշանավորվեց ֆիլմերի կամ գրքերի ամառային հեղեղով:  

Տասնօրյակս ավելի հայեցի էր, հայաշատ ու հայաշունչ. օգոստոսի 2-13-ը ընթանում էին Համահայկական ամառային 6-րդ  խաղերը: Մրցությունը կազմակերպվում է 1999-ից՝ չորս տարին մեկ անգամ՝ համախմբելով Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը: Մասնակիցների թիվն այս տարի աննախադեպ էր՝ շուրջ 6300 մարզիկ: Ընդգրկված էին 17 անհատական և խաղային մարզաձևեր՝ բադմինթոն, բազկամարտ, գոլֆ, աթլետիկա, ֆուտբոլ, թենիս, լող և այլն: Խաղերը տեղի ունեցան ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում և Ստեփանակերտում: Համահայկական խաղերի ջահը վառվեց Շուշիում և անցավ Հայաստանի ու Սփյուռքի մի շարք քաղաքներով: Ամառային վեցերորդ  խաղերը խորհրդանշական էին և ներառված էին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում:

Խաղերին անմիջական մասնակցություն չեմ ունեցել: Կամավորների թվում էի: Անհրաժեշտ էր տանել համապատասխան երկրի ցուցանակը, իսկ, ցանկության դեպքում, նաև ուղեկցել մասնակիցներին մինչև խաղերի ավարտը: Բացմանը մասնակցող՝ ցուցանակ կրող  կամավորներն (այդ թվում և ես) ընտրվել էին կազմակերպիչների կողմից:

Ես նիդեռլանդական Արնհեմի ցուցանակակիրն էի: Մեզ հատկացվել էին համազգեստներ. կարմիր կոստյումն ավելի պաշտոնական տեսք էր հաղորդում ու ընդգծում գործի պատասխանատվությունը: Լիարժեք ու վերջնական կերպար ստանալու  համար անհրաժեշտ էր լինել հավաքված մազերով ու ցածրակրունկ կոշիկներով:

Բայց, ինչպես ասում է ժողովրդական առածը, ասողին լսող է պետք:

Բացման արարողության ժամանակ մարզադաշտի հատակը դղրդում էր բարձրակրունկ կոշիկներով քայլքից… Չնայած այս ամենին ու հեղձուցիչ շոգին, խաղերն ընթանում էին հրաշալի մթնոլորտում: Մեծ էր բոլորիս ոգևորությունը:

Սկզբում խաղերին մասնակցելու միակ նպատակս ինքնակենսագրականում մի ազդեցիկ կետ ավելացնելն էր, բայց ամեն ինչ փոխվեց հենց նախօրեին, երբ մասնակցում էի փորձերին, որոնք ընթանում էին Վազգեն Սարգսյանի անվան մարզահամերգային համալիրում: Ամբողջ ընթացքում հետևում էի բոլորի ոգևորությանն ու պատրաստակամությանը: Դա ինձ ավելի էր մոտեցնում մյուսներին ու ընկերական մթնոլորտ ստեղծում: Դրանից հետո խաղերն ինձ համար նշանավորվեցին նոր ծանոթություններով, փորձով ու ամեն քայլափոխն ուղեկցող զարմանքով:

Ամենատպավորիչը Մարիամն էր: Բացման արարողությանը մասնակցողների թվում էր: Կարճահասակ էր, մուգ մազեր ու շագանակագույն աչքեր ուներ: Փոքրամարմին էր, բայց այնքան ուժ, եռանդ ու էներգիա կար նրա մեջ… Իսկ այս ամենի թագն ու պսակը նրա անկեղծությունն էր: Սակայն Համահայկական խաղերը միայն նրա նման հրաշալի մարդկանցով չէին ավարտվում: Դրականի, կատակների կողքին կար զավեշտը: Դե, օրինակ  համոզմունք կար, որ Նիդեռլանդներն այլ պետություն է, իսկ Հոլանդիան՝ այլ… Թվում էր՝ մի վայրում հավաքվել են լիովին տարբեր մարդիկ, որոնք շատ բաներում լեզու չեն գտնի, բայց մեկ օրից ամեն ինչ գլխիվայր շրջվում ու տեղն էր ընկնում և դու սկսում ես վայելել բոլորի հոգատարությունն ու հաճելի ընկերակցությունը:

Այդ ամբողջ ընթացքում պատրաստ էի օգնելու, քաջալերելու, հուսադրելու: Նույնիսկ հասցրի բարելավել արևմտահայերենս, հիմա այն ավելի հաճախ եմ օգտագործում: Միասնության զգացողություն կար: Նշանակություն չուներ, թե ով կհաղթեր կամ կպարտվեր. բոլոր դեպքում հաղթելու էինք ազգովի: Սա, թերևս, 2015-ի երևանյան շոգ ու տոթ ամառն ինձ համար ավելի հայաշատ ու մտերմիկ դարձրեց:

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում