Skip to content

Սիրեցի, շատ սիրեցի Եվրոպան, բայց իմը կարոտեցի

Հայաստանում չեմ ծնվել և ապրում եմ մի ընտանիքում, որն ամեն օր երազում է սեփական երկիրը լքելու ու մի նոր «ավելի լավ» երկրում հաստատվելու մասին, մի խոսքով` «երկիրը երկիր չի» կարգախոսը ընտանիքումս ամենագործածվողն է: Իսկ ես…

Ես սիրում եմ այն վայրը որտեղ ապրում եմ, փողոցները, հին տները, իմ անկրկնելի մետրոն և ցայտաղբյուրները… Երբ քայլում եմ երևանյան փողոցներով ու հանկարծ նկատում, որ իմ քաղաքում մի գեղեցիկ նստարան է ավելացել, այնքան եմ ուրախանում` ասես հենց իմ սենյակում նոր կահույք է ավելացել: Սիրում եմ նաև իմ երկրում ապրող մարդկանց` ջերմ ու տաք:

Տարիներ առաջ մտածում էի` երևի գիտակցական տարիքում Հայաստանի սահմաններից դուրս չեմ եկել, այդ պատճառով էլ ավելի շատ եմ սիրում իմ երկիրը: Հաճախ նաև թվում էր, որ երբ դուրս գամ`«հարևանի հարսին ավելի շատ կսիրեմ»: Սխալվում էի: Հենց այս ամառ հասկացա:

Փոխանակման մի ծրագրի շնորհիվ առաջին անգամ ոտք դրեցի Եվրոպա. «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ կազմում ընդգրկված մի քանի երիտասարդներով այցելել էինք Լեհաստան:

Սիրեցի, շատ սիրեցի Եվրոպան…

[[wysiwyg_imageupload:95:]]Անկրկնելի գեղեցիկ շինություններ, թանգարաններ, գեղեցիկ փողոցներ, ռետրո գարեջրատներ, մի խոսքով` ասես «ձուկը ջրում լինեի»: Քաղաքի փողոցներով քայլելիս զգում էի, որ առաջին անգամ չեմ այստեղ. այնքան ամեն ինչ իմն էր, նույնիսկ հավատում էի, որ նախորդ կյանքս երևի Եվրոպայում է անցել: Վարշավայի մետրոն նստեցի ու ինձ կինոյի հերոս զգացի. չէ՞ որ այդպիսի մետրո ես միայն ֆիլմերում էի տեսել: Դե իսկ գույնզգույն հին շենքերի գրկում էլ ինձ մուլտֆիլմում էի զգում:

Ամփոփեմ միտքս` հեքիաթային էր ամեն ինչ, մինչև գնացք նստելը… Երեք հայ աղջիկներով մտանք նորակառույց ու շատ գեղեցիկ մի գնացք` ձեռքներիս ծանր ու մեծ ճամպրուկներ: Հետո մտանք խցիկը, երեք ազատ տեղ կար, մնացած չորսը զբաղեցրել էին տարբեր տարիքի եվրոպացի տղամարդիկ: Նրանք անգամ չնայեցին մեր ուղղությամբ, իսկ մենք փորձում էինք տեղավորել մեր հսկայական ճամպրուկները: Տանջվեցինք, տանջվեցինք, մինչև որ տարիքով ամենամեծ տղամարդը վեր կացավ և օգնեց մեզ: Եթե անկեղծ` նա էլ այդքան եվրոպացի չթվաց. իր վարքով նա մեզ, չգիտես ինչու, հիշեցրեց նախկին խորհրդային երկրի քաղաքացուն:

Տեղավորեցինք ճամպրուկներն ու նստեցինք. նայեցի շուրջս ու զգացի, որ Եվրոպայում եմ` բոլորն իրենց գործերով զբաղված, մտահոգ ու շատ անտարբեր իրար նկատմամբ:  Ինքս ինձ ասացի. «Բա մեր հայ տղաները սե՞նց կանեին, միանգամից վեր կթռչեին ու կօգնեին բոլորիս»: Հետո նախատեցի ինձ, որ մեղադրում եմ դիմացինիս. իսկապես, գուցե նրանք պարտավոր չէին օգնել օտարազգի աղջիկների: Մի փոքր էլ մտածեցի ու հասկացա, որ աշխարհում կան հայեր և այլ ժողովուրդներ: Առանց դատելու մյուսներին հասկացա, որ սիրում եմ իմ ժողովրդի ջերմությունը, սիրում եմ նույնիսկ նյարդանացնող հետաքրքրասիրությունը, և չեմ սիրում մյուս ժողովուրդների անտարբերությունը:

[[wysiwyg_imageupload:96:]]Երբ վերադարձա Հայաստան, հենց առաջին օրն իմ սիրած մետրոյով ինչ-որ տեղ գնացի, (ես ամեն տեղ եմ մետրոյով գնում): Մեր կապույտ, հին մետրոն ինձ պատահեց, բացեց դռներն ու ներս մտա, անմիջապես Վարշավայի այն «ֆիլմերի մետրոն» հիշեցի, բայց չկարոտեցի. իմ հին ու բարի մետրոն էի կարոտել: Դուրս եկա կենտրոն ու աչքիս դիմաց միագույն շենքերը հայտնվեցին, Լեհաստանի գույնզգույն ու շատ շքեղ շենքերի հետ չես համեմատի, բայց նկատեցի մեր շինությունների պարզությունն ու գեղեցկությունը… Դրանց նույնպես կարոտել էի: Կարոտել էի հայկական անկրկնելի ցայտաղբյուրները. դրանք մեզ մոտ ամենուր են, իսկ այնտեղ անգամ մեկը չկար:

Հենց այդ օրը երկար զբոսնեցի ու ամենամեծ կարոտս առա. մարդկանց կարոտը. ա՜խր եվրոպացիներն այնքան անտարբեր էին ու սառը: Իհարկե, սա դեռ իմ առաջին շրջագայությունն էր դեպի Եվրոպա, չգիտեմ` գուցե մեկ տարի հետո հայտնվեմ իմ երազանքների քաղաքում` Նյու Յորքում, ու մոռանամ ամեն ինչ` ազգությունս ու ընտանիքս, գուցե լինեմ հեքիաթային Փարիզում ու երբևէ չուզենամ վերադառնալ Հայաստան… Իսկապես, չգիտեմ ու կփորձեմ մեծ-մեծ չխոսել ու զուր խոստումներ չտալ, բայց հիմա գիտեմ, որ սիրում եմ իմը և առաջին շատ գեղեցիկ ու գայթակղիչ փորձությունը հաղթահարել եմ` տեսել եմ Եվրոպան, սիրահարվել, բայց իմը չեմ մոռացել:

Լուսանկարները հեղինակի անձնական արխիվից

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում