Եթե Գուգլի միջոցով հայերեն որոնենք «աստրոտերֆինգ» բառը, ապա կբերի ընդամենը մեկ արդյունք: Ընդամենը մեկ պարբերություն՝ ամերիկացի լրագրող, մեդիափորձագետ Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գրքի հայերեն թարգմանությունից, որտեղ հեղինակը մի քանի նախադասությամբ անդրադառնում է աստրոտերֆինգին:
Այն, որ համացանցի հայկական տիրույթում այս տերմինը ընդամենը մեկ անգամ է գործածվել, այն էլ՝ Գիլմորի գրքի հայերեն տարբերակում, խոսում է այն մասին, որ աստրոտերֆինգը մեզանում բավարար չափով ուսումնասիրված եւ վերլուծված չէ: Բայց արի ու տես, որ այդպես աննկատ մնալով, աստրոտերֆինգը հայկական վիրտուալ իրականության մեջ գոյություն ունի շատ վաղուց:
Վերջին տարիներին Հայաստանում սկսել ենք հաճախ խոսել վիրտուալ դաշտում «ֆեյքերի» կամ կեղծ օգտատերերի գոյության մասին` որոշ դեպքերում կիրառելով «ֆեյքերի պատերազմ», «ֆեյքերի գրոհ» տերմինները, հատկապես այն դեպքերում, երբ այս կամ այն նյութի հեղինակի կամ նյութում առկա կողմերից մեկի հասցեին օգտատերերի հայհոյանքների տարափ է լինում: Դեն Գիլմորն այս երեւույթն անվանում է ոչ թե կեղծ օգտատերերի գրոհ, այլ՝ արհեստական հասարակական կարծիքի ձեւավորում:

«Մեդիակտիվ» գրքում «աստրոտերֆինգ» բառի նշանակությունը այսպես է ձեւակերպված. աստրոտերֆինգը արհեստական հասարակական կարծիքի ստեղծումն է, ինչը հաճախ օգտագործում են կուսակցությունները եւ խոշոր կորպորացիաները, այդ թվում՝ պատվերով հոդված գրելու, «գնված» օգտվողների անունից բլոգներում մեկնաբանություններ գրելու եւ այլնի միջոցով:
Ամերիկացի լրագրողի գրքում կան մի քանի օրինակներ, որոնք տեղավորվում են աստրոտերֆինգի բացատրության շրջանակներում:
Դրանցից է Procter & Gamble եւ Walmart ընկերությունների օրինակը: Հեղինակը գրում է, որ այս ընկերությունները, ի թիվս այլ խոշոր ընկերությունների, «բռնվել» էին բլոգերներին եւ ակտիվ օգտատերերին վճարելու համար՝ գովաբանելու ընկերությունը կամ իրենց արտադրանքը՝ առանց կորպորատիվ կապը բացահայտելու:
Գրքում առկա մեկ այլ, առավել ուշագրավ օրինակը վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով իր երկրում հիմնականում քողարկված, թեեւ երբեմն ակնհայտ ասեկոսեների ու բացահայտ ստերի թիրախ է եղել: Գիլմորը եզրակացնում է, որ այդ ստերի նպատակը մեկն էր՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում բացասաբար ազդել նահանգների դեռեւս չկողմնորոշված ընտրողների վրա: Մամուլով լուրեր էին տարածվում, թե Օբաման մահմեդական է եւ ծնունդով Քենիայից: «Եթե վերջինը ճշմարիտ լիներ, ինչն այդպես չէ, ապա Օբաման կարող էր զրկվել պաշտոնավարման իրավունքից», – ասում է Գիլմորը:
Հայկական մեդիադաշտում աստրոտերֆինգին բնորոշ դրսեւորումներ կան՝ բազմազան ու բազմաբնույթ, որոնք վերլուծելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան մեկ հոդվածով այս թեմային անդրադառնալը: Սակայն դա մենք կներառենք մեր հետագա ուսումնասիրություններում: Այս անգամ ներկայացնենք մի քանի օրինակ, որոնք, մեր կարծիքով, տեղավորվում են վերը նշված հասկացության շրջանակներում:
Կայքերից մեկում փետրվար ամսին տեղադրվել էր մի օգտատիրոջ գրառում այն մասին, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որդին բանակում չի ծառայել, ազատվել է բանակից: Քաղաքական գործիչը այս տեղեկությանը չարձագանքեց: Բայց տեղեկությունը, որը կարող էր վնասել Բաղդասարյանի հեղինակությանը, աստրոտերֆինգի ենթարկվեց. ի հայտ եկան ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք, չհերքելով տեղեկությունը, նյութի տակ արհեստական հասարակական կարծիք էին ձևավորում ի պաշտպանություն Բաղդասարյանի. «Դուք զզվելի եք, այ ծախուներ», «Հերիք չէ՞՝ ազնիվ մարդկանց համբավը արատավորեք», «Ո՞վ է ձեզ փող տվել, որ զրպարտեք, այ հայվաններ»… սրանք մեկնաբանություններից մի քանիսն են: Աստրոտերֆինգի այս ձեւը թերեւս ամենատարածվածներից է:
Աստրոտերֆինգին բնորոշ մեկ այլ օրինակ կարելի է նշել 2013 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի օրերին թեկնածուներից մեկի օգտին կազմակերպված ֆեյսբուքյան արշավը: Ֆեյսբուքում հանրային հարցում էր անցկացվել, պարզելու համար, թե որ կուսակցությունը ընտրողների մոտ ինչպիսի հեղինակություն է վայելում, ինչ վարկանիշ ունի: Հարցման արդյունքներով՝ ՀՀԿ-ն մյուսներից մի քանի անգամ շատ քվե էր ստացել, բայց՝ բավականին տարօրինակ պայմաններում: ՀՀԿ-ի օգտին քվեարկածների մեծ մասը այլ երկրներից ներկայացված օգտատերեր էին, մասնավորապես միջինասիական անուն-ազգանունով, Ղազախստանի, Տաջիկստանի, Աֆղանստանի եւ այլ հեռավոր երկրների բնակիչներ: Հենց նրանց հաշվին էր ՀՀԿ-ն առավելություն ստացել իր մրցակից քաղաքական ուժերից:
Աստրոտերֆինգ բառի բացատրության շրջանակներում, մեր կարծիքով, կարող է տեղավորվել նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքական արշավը: Ավելի քան մեկ տարի առաջ մամուլով եւ սոցիալական ցանցերով տեղեկությունների հետեւողական տարածում եղավ այն մասին, թե Փաշինյանը արտաքուստ է ընդդիմադիր, իսկ իրականում ծպտյալ իշխանական է: Այս դեպքում աստրոտերֆինգի հեղինակները, ոչ թե իշխանական թեւն էր, այլ՝ Փաշինյանի նախկին քաղաքական դաշնակիցները: Դաշինքի փլուզումից հետո, միանգամից սոցիալական ցանցերը լցվեցին գրառումներով, թե Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր գործունեությունը կեղծ է: Եվ այս պրոցեսը շարունակվեց շաբաթներ շարունակ: Աստրոտերֆինգը ժամանակի ընթացքում մարեց, ընդդիմադիր քաղաքական գործչի ծպտյալ իշխանական լինելու մասին լուրերը չհաստատվեցին, սակայն այս արշավը արհեստական հասարակական կարծիք ձեւավորելու հարցում կարող էր իր որոշակի պտուղները տալ:
Դեն Գիլմորը աստրոտերֆինգից պաշտպանվելու համար առաջարկում է հետևյալ դեղատոմսը. «… կա մի մոտեցում, որն օգնում է. պարզապես փաստել ճշմարտությունը` առանց կեղծիքը կրկնելու: Սա այն միջոցներից մեկն էր, որին դիմեցին Օբամայի ներկայացուցիչները նրա եւ նրա կրոնական հավատքի մասին ստերի դեմ. նրանք ասում են` «Նախագահը քրիստոնյա է եւ ծնվել է Միացյալ Նահանգներում»: Նրանք երբեք չեն կարող համոզել այն մարդկանց, ովքեր վստահ են իրենց ենթադրություններում եւ կեղծիք են տարածում: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, եւ հաստատման կողմնակալության մասին իրազեկվածության բարձրացումն ավելի ու ավելի շատ մարդկանց է օգնում նկատելու այս երեւույթն իրենց մեջ եւ սահմանափակելու դրա ազդեցությունը»:
Պաշտպանվեք աստրոտերֆինգից:
Աղբյուր՝ JNews.am