Skip to content

Հերթդ պահի´ր, լրագրո´ղ. Ընտրական օրենսգրքի նախագծով տեղամասում լրագրողի ներկայության կարգը

Հայաստանի Ընտրական նոր օրենսգրքի (ԸՕ) նախագիծը, որը մինչեւ հաստատվելը դեռ պետք է քննարկման փուլ անցնի, սահմանում է նաեւ ընտրատեղամասերում դիտորդների եւ լրագրողների ներկայության կարգը: Խոսքը ԸՕ Հոդված 65 կետ 7-ի մասին է, որը, չի բացառվում, ԱԺ-ի կողմից հաստատման ժամանակ այլ բովանդակություն ունենա, սակայն այս պահին խնդրահարույց է եւ լրագրողների ու քաղաքացիական հասարակության կողմից անընդունելի: Առաջարկվող տարբերակը գործնականում պատկերացնելու համար դիտարկենք երկու իրավիճակ` մեկնաբանությունը թողնելով փորձագետներին:

Իրավիճակ 1. Լրագրողը այցելում է ընտրական տեղամաս ընտրական գործընթացին հետեւելու եւ լուսաբանելու նպատակով, սակայն տեղամասի մուտքի մոտ նրան առաջարկում են սպասել` մեջբերելով նոր ԸՕ 65 հոդվածի 7-րդ կետը, համաձայն որի՝ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ եւ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ: Լրագրողին ցավով տեղեկացնում են, որ տեղամասում արդեն աշխատում են թվով 8 դիտորդներ եւ լրագրողներ, եւ միայն նրանցից մեկի հեռանալը տեղամասից՝ կապահովի մուտքի առջեւ հերթագրված դիտորդներից ու լրագրողներից առաջինի մուտքը տեղամաս:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան. «Սա ողջամիտ սահմանափակում չէ: Սույնով լրագրողների գործունեությունը կաշկանդելու միտում եմ տեսնում: Որեւէ կերպ չհիմնավորելով սահմանված 8 թիվը` իշխանությունները փորձ են կատարում կառավարելի իրավիճակ ստեղծել իրենց համար: Մինչեւ այսօր բարդ է եղել ընտրություններ լուսաբանել Հայաստանում, եւ այս սահմանափակումը ոչ թե կարգավորում է, այլ ուղղակի խանգարում է լրագրողներին՝ ազատորեն լուսաբանել ընտրությունների ընթացքը»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյան. «ԸՕ նախագիծը հարված է բոլոր այն դիտորդական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին, որոնք անաչառ են եւ օբյեկտիվ իրենց աշխատանքում: Իսկ Հոդված 65-ով խախտվում է ընտրության վերահսկելիությունն ու թափանցիկությունը: Իշխանությունների համար դժվար չի լինի միաժամանակ 8 դիտորդ կամ լրագրող ապահովել ցանկացած տեղամասում, իսկ այն դիտորդներն ու լրագրողները որոնք անաչառ են, տեղամասի դռան մոտ հերթ կկանգնեն: Ընդհանրապես որեւէ սահմանափակում մտցնելը պետք է լինի հիմնավորված եւ պատճառաբանված: Վերջին տարիներին կայացած ընտրություններից հետո կազմած զեկույցներում, այդ թվում՝ ԿԸՀ-ի, չի եղել դիտարկում այն մասին, թե մեծ թվով դիտորդները կամ լրագրողները խոչընդոտ են ստեղծել ընտրական գործընթացի սահուն ընթացքի համար: Անհասկանալի է, թե այդ 8 թիվն ինչ թիվ է»:

[[wysiwyg_imageupload:155:]]Իրավիճակ 2. Ընտրական տեղամաս մուտք գործած լրագրողը ուշի ուշով հետեւում է տեղամասում ընտրական գործընթացին` լավ ծանոթ լինելով յուրաքանչյուր ներկայացուցչի պարտականությանը եւ ընտրական օրենսգրքով սահմանված կարգին: Լրագրողը, հետեւելով ընթացքին, հաղորդագրությունների եւ նյութերի միջոցով օպերատիվ լուսաբանում է ընտրությունները եւ այն պահին, երբ նկատում է օրենքից դուրս մի իրավիճակ եւ ուզում է պարզել այն, նրան է մոտենում ընտրատեղամասի նախագահը եւ մեջբերելով ԸՕ Հոդված 65 կետ 7-ը, դուրս է հրավիրում` պատճառաբանելով, որ դրսում այլ դիտորդների եւ զանգվածային լրատվության ներկայացուցիչներ եւս ցանկանում են մտնել տեղամաս ու սպասում են իրենց հերթին: Նախագահի սույն խնդրանքին մերժում ստանալու պարագայում` նույն ԸՕ հոդված 65-ի 7-րդ կետի համաձայն հանձնաժողովի նախագահի պահանջով լրագրողին դուրս են բերում ոստիկանության աշխատակիցները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան.  «Լրագրողական հասարակական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները ԸՕ նախագիծը պետք է դարձնեն քննարկման առարկա, պատրաստեն առաջարկությունների փաթեթ եւ հասնեն նրան, որ առհասարակ ԸՕ-ում տեղ գտած վիճահարույց հարցերը փոփոխությունների ենթարկվեն: Գտնում եմ, որ դեռ շանս կա՝ այս հարցը բարձրացնելու: Բայց արդյոք հաշվի կառնե՞ն եւ կընդունե՞ն այդ առաջարկները, ամենեւին էլ համոզված չեմ: Եթե ԸՕ-ում լղոզված ձեւակերպումներ մնան, դա տեղիք է տալու տարբեր խախտումների: Այստեղ լրատվամիջոցները մեծ անելիք ունեն»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյան. «Ակնհայտ է, որ նախագիծը մշակողները վախեր ունեն ընտրական գործընթացների նկատմամբ հանրային հետաքրքրության աճից եւ այդ վախերը փորձում են չեզոքացնել էս տեսակ սահմանափակումներով: Այս դրույթները միանշանակ ենթակա են վերանայման, եւ պետք է օգտագործել հանրային լսումների մեխանիզմը, որ առաջիկայում կանցկացվեն ԱԺ-ում: Այս դեպքում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը պետք է միանան նաեւ մեր երկրում օտարերկրյա դեսպանները, քանի որ ԸՕ նախագծով սահմանափակվել է նաեւ նրանց՝ ընտրությունները դիտարկելու հնարավորությունը»: 

ԸՕ նախագիծը ներբեռնել այստեղից` www.e-gov.am 

Աղբյուր` JNews.am