Skip to content

Մամուլի միջազգային ինստիտուտը կոչ է անում թուրքական իշխանություններին հարգել մամուլի ազատությունը

Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) հորդորել է Թուրքիային դադարեցնել անկախ ԶԼՄ-ների և այլախոհության նկատմամբ աճող հետապնդումները և հակաահաբեկչական օրենքները չարաշահելով` թիրախավորել և բանտարկել հանրային հետաքրքրության թեմաներ լուսաբանող լրագրողներին:

IPI-ի պահանջն է վերջ տալ նաև զրպարտության մասին օրենքների չարաշահմանը, որոնք միտված են լռեցնելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա քաղաքականության մասին ցանկացած քննադատություն:

«Ինստիտուտի անդամները հորդորում են Թուրքիայի իշխանություններին հավատարիմ մնալ երկրի Սահմանադրությանը տված երդմանը  և հարգել Թուրքիայի Սահմանադրական դատարանի` մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշումները՝ ներառյալ «Ջումհյուրիեթ» (Cumhuriiyet) օրաթերթի խմբագիրներին ազատելու մասին վերջին որոշումը: Նրանք նաև կոչ են անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ դադարեցնել այն խմբագիրների ու լրագրողների դեմ բացված քրեական գործերը, ովքեր թիրախավորվել են իրենց աշխատանքը կատարելու համար, և ազատել այն բոլոր լրագրողներին, ովքեր բանտարկվել են լրագրությամբ զբաղվելու համար»,- ասված է 2016 թվականի մարտի 21-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած IPI-ի միջազգային համաժողովի  գրավոր հայտարարությունում:

IPI-ի անդամները կոչ են արել նաև վերջ տալ թուրքական իշխանությունների կողմից իրավական դրույթների, մասնավորապես հակաահաբեկչական և վիրավորանքի/զրպարտության մասին օրենքների չարաշահումներին՝ այլախոհներին պատժելիս և կառավարությանը քննադատողներին հետապնդելիս, ինչպես նաև զերծ մնալ լուրերի լուսաբանման գործում լրագրողների վրա ճնշումներ գործադրելուց:

Մամուլի միջազգային ինստիտուտը նաև հորդորել է Թուրքիային և թուրք ժողովրդին չընդունել երկրի Սահմանադրությանն առնչվող այնպիսի փոփոխությունների առաջարկներ, որոնք կհակասեն Թուրքիայի պարտականություններին` աջակցելու մամուլի ազատությանը և ազատ խոսքի արտահայտմանը, կամ, որոնք ինչ որ կերպ կսահմանափակեն քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը քվեատուփի մոտ ճիշտ որոշում կայացնելու և իշխանությունների  հաշվետվողականությունն ապահովելու համար:

Աղբյուր` Hurriyetdailynews.com