Ապրիլի 22-ին՝ Հեղինակային իրավունքի միջազգային օրվան ընդառաջ, «Անդրադարձ» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսը նվիրված էր Հայաստանի մամուլում արձանագրվող հեղինակային իրավունքի խախտումների վիճակին:
Բանախոսներից «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը իր խոսքում նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ այսօր մամուլում շարունակվում են հեղինակային իրավունքի խախտումները, բայց միեւնույն ժամանակ, նկատելի է, որ վերջին երեք տարիների ընթացքում դրական փոփոխություններ են արձանագրվել:

«Տարեկան ստեղծվում են նոր լրատվական հարթակներ, եւ ամեն անգամ նույնը կրկնվում է՝ ընթերցողներս եւ լրագրողական համայնքը փորձում են հաղթահարել նոր տեղեկատվական հարթակների այն մարտահրավերները, որը կարծես թե նախորդների հետ արդեն հաղթահարել էինք: Նոր կայքերը փորձ կուտակելու ընթացքում նույն սխալներն են անում, որոնց շուրջ կարծես թե արդեն եկել էինք համաձայնության մյուսների հետ, եւ սկսում է նոր համաձայնության կամ պահանջատիրության մի փուլ, մինչեւ որ տվյալ նոր հարթակը գա էն մակարդակի, որը պահանջվում է օրենքով»,- ասաց Սուրեն Դեհերյանը:
[[wysiwyg_imageupload:185:]]Բանախոսներից ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հեղինակային եւ հարակից իրավունքների բաժնի պետ Քրիստինե Համբարյանը նշեց, որ Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը շատ հստակ կարգավորում է հեղինակային իրավունքի հարցերը:
Օրենքը, ըստ Քրիստինե Համբարյանի, լայն իրավունքներ է տալիս հեղինակներին, իսկ ստեղծագործությունն օգտագործողներին թույլ է տալիս օգտագործել քաղվածքներ, մասեր, ուղղակի պարտադիր նշելով հեղինակի անունը եւ սկզբնաղբյուրը:
«Ճիշտ կլինի, որ լրատվամիջոցները միմյանց հետ հարաբերությունները համաձայնեցնեն պայմանագրային հիմունքներով: Բայց եթե դա չկա, եւ կա գրագողություն, ճիշտ կլինի դիմել դատարան,որպեսզի ստեղծվեն նախադեպեր, որոնց հիման վրա կստեղծվի կարծիք, վերաբերմունք՝ գրագողության նկատմամբ»,- ասաց Համբարյանը:
Աղբյուր՝ JNews.am
Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի