Skip to content

Հեղինակային իրավունքի հարցերը ԶԼՄ-ները կարող են կարգավորել պայմանագրով

Ապրիլի 22-ին՝ Հեղինակային իրավունքի միջազգային օրվան ընդառաջ, «Անդրադարձ» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսը նվիրված էր Հայաստանի մամուլում արձանագրվող հեղինակային իրավունքի խախտումների վիճակին:

Բանախոսներից «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը իր խոսքում նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ այսօր մամուլում շարունակվում են հեղինակային իրավունքի խախտումները, բայց միեւնույն ժամանակ, նկատելի է, որ վերջին երեք տարիների ընթացքում դրական փոփոխություններ են արձանագրվել:

«Տարեկան ստեղծվում են նոր լրատվական հարթակներ, եւ ամեն անգամ նույնը կրկնվում է՝ ընթերցողներս եւ լրագրողական համայնքը փորձում են հաղթահարել նոր տեղեկատվական հարթակների այն մարտահրավերները, որը կարծես թե նախորդների հետ արդեն հաղթահարել էինք: Նոր կայքերը փորձ կուտակելու ընթացքում նույն սխալներն են անում, որոնց շուրջ կարծես թե արդեն եկել էինք համաձայնության մյուսների հետ, եւ սկսում է նոր համաձայնության կամ պահանջատիրության մի փուլ, մինչեւ որ տվյալ նոր հարթակը գա էն մակարդակի, որը պահանջվում է օրենքով»,- ասաց Սուրեն Դեհերյանը:

[[wysiwyg_imageupload:185:]]Բանախոսներից ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հեղինակային եւ հարակից իրավունքների բաժնի պետ Քրիստինե Համբարյանը նշեց, որ Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը շատ հստակ
կարգավորում է հեղինակային իրավունքի հարցերը:

Օրենքը, ըստ Քրիստինե Համբարյանի, լայն իրավունքներ է տալիս հեղինակներին, իսկ ստեղծագործությունն օգտագործողներին թույլ է տալիս օգտագործել քաղվածքներ, մասեր, ուղղակի պարտադիր նշելով հեղինակի անունը եւ սկզբնաղբյուրը:

«Ճիշտ կլինի, որ լրատվամիջոցները միմյանց հետ հարաբերությունները համաձայնեցնեն պայմանագրային հիմունքներով: Բայց եթե դա չկա, եւ կա գրագողություն, ճիշտ կլինի դիմել դատարան,որպեսզի ստեղծվեն նախադեպեր, որոնց հիման վրա կստեղծվի կարծիք, վերաբերմունք՝ գրագողության նկատմամբ»,- ասաց Համբարյանը:

Աղբյուր՝ JNews.am

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ Հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ այս տարի նշվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում ապրիլի 28-ին հատուկ լրագրողների համար Աստղադիտարանը Վ. Համբարձումյանի աշխատասենյակում կազմակերպվում է մամուլի ասուլիս և ճանաչողական էքսկուրսիա` այցելություն խոշորագույն 2.6մ աստղադիտակ և Վ. Համբարձումյանի տուն-թանգարան: Այդ օրը նաև կտեղեկացվի Գիտական լրագրության մրցույթի մասին, որն այս տարի նվիրված կլինի Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակին: Ավտոբուսը դեպի Բյուրական կշարժվի, ապրիլի 28-ին ժամը 13:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության (Բաղրամյան 24) մոտից։ Խնդրում ենք գրանցվել մինչև ապրիլի 27-ը` [email protected] էլ. հասցեին ուղարկելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը և կազմակերպության անվանումը։ Լրացուցիչ տեղեկությունների