Skip to content

Ոստիկանությունից պահանջում են փոխհատուցել վնասը եւ ներողություն խնդրել լրագրողից

Հայաստանի մեդիակազմակերպությունները դատապարտել են վերջին օրերին ոստիկանության ներկայացուցիչների կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունն ու ոչ կոռեկտ պահվածքը:

Ութ կազմակերպություններ անդրադարձել են ապրիլի 22-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ ոստիկանապետի կողմից լրագրող Սիրանույշ Պապյանին վիրավորելու դեպքերին։

Ապրիլի 22-ին, ըստ կազմակերպությունենրի տարածած համատեղ հայտարարության, ոստիկանների համար թիրախ են դարձել «1in.am» լրատվական կայքի օպերատորներ Նարեկ Բարսեղյանը եւ Սեւակ Սողոմոնյանը, որոնք  լուսաբանում էին «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության երթը դեպի նախագահական նստավայր։

Հարձակման հետեւանքով վնասվել են «1in.am»-ի նկարահանող տեսախցիկը, ուղիղ եթեր ապահովող սարքը, ինչպես նաեւ խմբագրությանը պատկանող հեռախոսը: Իսկ օպերատորներին բիրտ ուժի գործադրմամբ նստեցրել են ոստիկանական մեքենա՝ սահմանափակելով տեղաշարժը եւ խոչընդոտելով նրանց գործունեությունը։ Այս ամենից «1in.am»-ի աշխատակիցներին չի պաշտպանել նույնիսկ ներկայանալն ու խմբագրության վկայական ցույց տալը։ 

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հիշեցնենք, լրագրողները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պարզաբանումներ էին պահանջել վերոհիշյալ դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ ոստիկանությունն իր ձեռագիրը չի փոխում, եւ ոստիկանապետը նախ հակադարձել էր, թե՝ «Դուք դեղնում եք, գունաթափվում եք…», ապա «1in.am»-ի թղթակից Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները, արձագանքել էր. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում…»:

Մեդիակազմակերպություններն իրենց վրդովմունքն են արտահայտել վերոհիշյալ դեպքերի առնչությամբ, պահանջելով հետեւյալը.

– ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից՝ միջոցներ ձեռնարկել «1in.am»-ին պատճառված վնասը փոխհատուցելու համար, հրապարակային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից եւ այսուհետ թույլ չտալ վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին,

– ՀՀ դատախազությունից՝ ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին եւ պատասխանատվության ենթարկել վերոհիշյալ իրադարձությունների ժամանակ իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին։ 

Ստորագրել են.

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ