Skip to content

Ադրբեջան. քաղաքական ձերբակալությունները շարունակվում են

Ադրբեջանում ամենահայտնի քաղբանտարկյալն ազատ է արձակվել, սակայն ակտիվիստները շարունակում են անազատության մեջ մնալ:

Ադրբեջանցի մրցանակակիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի անակնկալ ազատ արձակումը վերագրվում է տնտեսապես խոցելի Բաքվի նկատմամբ գործադրվող արդյունավետ միջազգային ճնշմանը:

Սակայն փորձագետների եւ հենց Իսմայիլովայի կարծիքով, այս քայլն ամենեւին էլ չի նշանակում, թե Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը պատրաստվում է մեղմել իր անողոք քաղաքականությունը:

Ինչպես Իսմայիլովան հաղորդեց IWPR-ին, ադրբեջանական կառավարությունը, որի միջոցները սպառվում են նավթի գների անկման ֆոնին, զիջումների գնալուց բացի այլընտրանք չուներ:

Բաքվի նկատմամբ ճնշումն աճեց հատկապես այն ժամանակ, երբ մայիսի 18-ին ԱՄՆ-ը հավանություն տվեց Մագնիտսկու գլոբալ ակտին, որն աշխարհի բոլոր երկրներում մարդու իրավունքների խախտման դեմ պատժամիջոցների կիրառում է ենթադրում: Իսմայիլովայի գործի՝ Եվրոպական դատական ատյաններում հայտնվելը, ինչպես նաեւ Ադրբեջանում անցկացվելիք միջազգային սպորտային միջոցառումներն ավելի մեծ ուշադրություն սեւեռեցին նախագահ Իլհամ Ալիեւի վրա:    

Ադրբեջանում ամենահայտնի քաղբանտարկյալն ազատ է արձակվել, սակայն ակտիվիստները շարունակում են անազատության մեջ մնալ:

Ադրբեջանցի մրցանակակիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի անակնկալ ազատ արձակումը վերագրվում է տնտեսապես խոցելի Բաքվի նկատմամբ գործադրվող արդյունավետ միջազգային ճնշմանը:

Սակայն փորձագետների եւ հենց Իսմայիլովայի կարծիքով, այս քայլն ամենեւին էլ չի նշանակում, թե Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը պատրաստվում է մեղմել իր անողոք քաղաքականությունը:

Ինչպես Իսմայիլովան հաղորդեց IWPR-ին, ադրբեջանական կառավարությունը, որի միջոցները սպառվում են նավթի գների անկման ֆոնին, զիջումների գնալուց բացի այլընտրանք չուներ:

Բաքվի նկատմամբ ճնշումն աճեց հատկապես այն ժամանակ, երբ մայիսի 18-ին ԱՄՆ-ը հավանություն տվեց Մագնիտսկու գլոբալ ակտին, որն աշխարհի բոլոր երկրներում մարդու իրավունքների խախտման դեմ պատժամիջոցների կիրառում է ենթադրում: Իսմայիլովայի գործի՝ Եվրոպական դատական ատյաններում հայտնվելը, ինչպես նաեւ Ադրբեջանում անցկացվելիք միջազգային սպորտային միջոցառումներն ավելի մեծ ուշադրություն սեւեռեցին նախագահ Իլհամ Ալիեւի վրա:    

«Մյուս կողմից, ԱՄՆ-ի Կոնգրեսը սպառնացել էր [Բաքվին] Մագնիտսկու ակտով, հրապարկվել էին Պանամական դոսյեի փաստաթղթերը, ինչն ավելացրեց ճնշումն Ադրբեջանի կառավարության նկատմամբ: Բացի այդ, ակնկալվում է, որ Եվրոպական դատարանը որոշում կընդունի [Իսմայիլովայի գործով]: Միջազգային ճնշման նոր ալիք է սպասվում նաեւ Ֆորմուլա-1-ի նախօրեին [որը պետք է անցկացվի Բաքվում հունիսի 17-19-ը]», – ասում է Խադիջա Իսմայիլովան:

«Եթե իմ գործը պահպանվեր մինչեւ սեպտեմբեր, ապա Իլհամ Ալիեւին նոր մեղադրանքներ էին սպասվելու ՄԱԿ-ի Գլխավոր Խորհրդի հաջորդ հանդիպման ժամանակ: Իսկ ամենակարեւորն է՝ Ադրբեջանի կառավարությունը չունի շատ գումար, ինչպես նախկինում, որպեսզի մոբիլիզացնի բոլոր լոբբիստական խմբերին՝ ճնշման բոլոր ալիքները կանխելու համար: Երբ դրամ չկա, չես կարող այն բաժանել ու մարդկանց լռեցնել կաշառնքերի միջոցով», – ընդգծում է Իսմայիլովան:

Լրագրողը ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերին եւ դատապարտվել յոթ ու կես տարվա ազատազրկման Բաքվի դատարաններից մեկի որոշմամբ 2015 թվականի սեպտեմբերին՝ յուրացման, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու եւ պաշտոնեական դիրքի չարաշահման կեղծ մեղադրանքներով:

Իսմայիլովայի ձերբակալության պատճառը, շատերի կարծիքով, նրա հետաքննական գործունեությունն էր նախագահ Ալիեւի եւ նրա ընտանիքի՝ կոռուպցիայի հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ:

Իսմայիլովայի բանտարկությունն Ալիեւի նկատմամբ խիստ քննադատության միջազգային ալիք բարձրացրեց, իսկ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության խմբեր եւ այլ երկների կառավարություններ հանդես եկան լրագրողին ազատ արձակելու պահանջով:

Ադրբեջանի գերագույն դատարանն այս պահին վերանայել է Իսմայիլովայի դեմ կիրառվող պատժաչափը` այն հասցնելով միչեւ երեք եւ կես տարվա պայմանական ազատազրկման եւ հանելով չորս նախնական մեղադրանքներից երկուսը: Դատարանն ուժի մեջ է թողել ապօրինի ձեռնարկատիրության եւ հարկերից խուսափելու մեղադրանքներով նախատեսված պատժաչափը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Գերագույն դատարանի այս որոշումը պայմանական ազատազրկման մասին որակել էր որպես «[Իսմայիլովայի] իրավունքները պաշտպանողներին լռեցնելու միջոց, առանց ընդունելու նրա անմեղությունը»:

Կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո, Իսմայիլովան հստակ հասկացրել էր, որ շարունակելու է պայքարել իր բարի անունը լիարժեք վերականգնելու համար, քանի դեռ պահպանվում են նրա նկատմամբ մեղադրանքները:

Իսմայիլովայի իրավունքների վերականգնման համար պայքարել են այնպիսի հանրահայտ փաստաբաններ, ինչպիսին են Ամալ Քլունին «Doughty Street Chambers» կազմակերպությունից եւ Նանի Յանսենը՝ ԶԼՄ-ների Իրավական պաշտպանության նախաձեռնությունից:

Այս տարվա մարտին Քլունին եւ Յանսենը դիմել էին Եվրոպական դատարան այն հիմնավորումով, որ խախտվել են Իսմայիլովայի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայիով ամրագրված իրավունքները:

Լրագրողի՝ ազատության մեջ հայտնվելուց հետո, նրա փաստաբանները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ ողջունել էին այս քայլը՝ կոչ անելով թույլ տալ Իսմայիլովային «վերսկսել լրագրողական գործունեությունն առանց կառավարության կողմից հետագա հալածանքների»:

Իսմայիլովայի ծննդյան 40-րդ տարեդարձը, որը լրացավ նրա ազատ արձակվելուց 2 օր անց, ցույցերով նշվեց մի շարք երկրներում՝ «Սպորտ հանուն իրավունքների» կոալիցիայի նախաձեռնությամբ: Այս ցույցերի ընթացքում Ադրբեջանում այսօր բանտարկված քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր եւս հնչեցին:

Այս պահին շուրջ 70 լրագրողներ, բլոգերներ եւ ակտիվիստներ կան ադրբեջանական բանտերում:

Նրանցից մեկը՝ «Ադրբեջանի ժամը» հեռուստաալիքի լրագրող եւ «Ազադլիգ» թերթի թղթակից Սեյմուր Հազին, միջազգայնորեն ճանաչվել է որպես «խղճի բանտարկյալ»:

Հազին ձերբակալվել էր 2014թ. օգոստոսին՝ հասարակական կարգը խախտելու կեղծ մեղադրանքներով եւ դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման 2015-ի հունվարին՝ գերծանր հանգամանքներում կատարված խուլիգանության մեղադրանքով:  Հազին Համբուրգում Հերդ Բուցերիուսի հիմնադրամի «Ազատ մամուլ 2016» եւ Օսլոյի «Fritt Ord» (խոսքի ազատության) հիմնադրամի մրցանակակիր է:

 

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՆՈՒՅՆ ԱՐԱՏԱՎՈՐ ՕՂԱԿՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Իսմայիլովան այս տարվա ընթացքում մինչ օրս ազատ արձակված մի շարք քաղբանտարկյալներից մեկն է միայն:

Մարտին Ադրբեջանում տասնյակից ավելի «խղճի բանտարկյալներ» եւս ազատ արձակվեցին Ալիեւի՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու նախօրեին:  

Նույն ամսվա վերջին Ադրբեջանի գերագույն դատարանի որոշմամբ ազատ արձակվեց նաեւ նշանավոր իրավապաշտպան Ինթիգամ Ալիեւը: Դատարանի որոշմամբ՝ նրա դեմ կիրառվող պատժաչափը՝ յոթ ու կես տարվա ազատազրկման ժամկետից կրճատվեց մինչեւ հինգ տարվա պայմանական ազատազրկում:

Հանրապետական Այլընտրանք (REAL) շարժման քաղաքական մեկնաբան Սամիրա Գասիմլին մատնանշում է այն փաստը, որ քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքերն Ադրբեջանի կառավարության վրա գործադրվող արտաքին ճնշման արդյունք էին՝ տնտեսական խնդիրների ֆոնին:

«ԱՄՆ Կոնգրեսը պահանջեց անմիջապես ազատ արձակել չորս քաղբանտարկյալների՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության դեմ: Քաղբանտարկյալներից երեքը՝ Անար Մամեդովը, Ինթիգամ Ալիեւը եւ Խադիջա Իսմայիլովան արդեն ազատության մեջ են: Այս չորսից միայն մեկն է դեռեւս կալանավայրում՝ REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը», – ասում է Գասիմլին:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կանանց կազմակերպության ղեկավար Նայլա Յագուբլուն նույնպես այն կարծիքին է, որ Ադրբեջանի դժվարին տնտեսական կացությունը խոցելի է դարձրել երկիրը նման ճնշման նկատմամբ:

«Կառավարությունը բազմիցս դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին վարկ տրամադրելու խնդրանքով», – ասում է Յագուբլուն:

«[ԱՄՆ սենատոր] Ջոն Մաքքեյնի սպառնալիքները Մագնիտսկու ակտի կապակցությամբ եւս լրջորեն ազդեցին իշխանությունների մոտեցման մեղմացման վրա: Սակայն, կարծում եմ՝ եթե Ադրբեջանի իշխանությունները նախկինի պես շատ գումար ունենային, ապա հեշտությամբ կանտեսեին այս սպառնալիքը», – փոխանցեց Յագուբլուն IWPR-ին:

Ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի խմբագիր Ռահիմ Հաջիեւը նույնպես այն կարծիքին է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ամենեւին էլ Ադրբեջանում բարեփոխումների նախանշան չէ:

«Չնայած Ինթիգամ Ալիեւին ու Խադիջա Իսմայիլովային ազատ են արձակել, նրանց գործով կայացած մեղադրական դատավճիռներն ուժի մեջ են: Իշխանություններն իրական հումանիստական քայլ արած կլինեին, եթե միանգամից բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակեին», – ասում է նա:

Մինչ այդ, քաղաքական ենթատեքստով ձերբակալությունները շարունակվում են:

Իսմայիլովայի՝ կալանավայրից դուրս գալու օրը լրագրող Էլնուր Մուխթարը եւ երիտասարդ ակտիվիստ Ամիդ Սուլեյմանովն էին ձերբակալվել՝ կալանքի տակ մնալով 10 օր:

Այնուհետեւ՝ մայիսի 28-ին, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության Շեքիի շրջանի գրասենյակի երիտասարդական թեւի առաջնորդն էր ձերբակալվել ու կալանավայրում 15 օր անցկացրել՝ մանր խուլիգանության մեղադրանքով: Սամիր Հասանովը ձերբակալվել էր, երբ կուսակցության մի շարք ակտիվիստների հետ այցելել էր Շեհիդների ծառուղի՝ Հանրապետության օրվա առթիվ, որը նվիրված է Ադրբեջանի առաջին անկախության հռչակմանը 1918 թվականին: 

Գասիմլիի կարծիքով՝ տեղական ընդդիմության թույլ լինելու պայմաններում, միայն միջազգային հանրության հետեւողական քայլերը կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ Բաքվի վրա: 

«Ցավոք, կառավարությունը մեղմում է սեփական դիրքորոշումը միայն արտաքին ճնշման հետեւանքով: Երկար ժամանակ է, ինչ այն ընդհանրապես մոռացել է ներքին ճնշման մասին», – ասում է նա:

«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ քաղբանտարկյալների հարցը մարդկանց նեղ շրջանակի խնդիրն է: Հասարակության մեծամասնությունն անգամ չի էլ լսել այս մարդկանց մասին: Եվ այստեղ միայն մեկ բացատրություն կա. կառավարությանը հաջողվել է ձեւավորել օրինակելիորեն անտարբեր հասարակություն, որի վրա երկար ժամանակ է, ինչ աշխատում է», – եզրակացնում է Գասիմլին:

Հեղինակ՝ Սամիրա Ահմեդբեյլի

IWPR-ի խմբագիր` Ադրբեջանում  

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #815 պարբերականից (4-ը հունիսի, 2016թ., Ադրբեջան): Նյութի անգլերեն տարբերակը՝  այստեղ