Skip to content

Ազատ խոսքի եւ մամուլի խնդիրները Արցախում

JNews-ի զրուցակիցներն են «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը եւ «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, ովքեր հիմնվելով սեփական փորձի վրա՝ խոսում են մամուլի կողմից ԼՂՀ իշխանությունների եւ բանակի գործունեությունը վերահսկելու անհրաժեշտության մասին: Սա այն հարցն է, որը կարծես ղարաբաղյան հակամարտության շուրջ երեք տասնամյակների ընթացքում լրագրողների ուշադրությունից ամբողջությամբ դուրս է մնացել:

Հայկական լրատվամիջոցները ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ունեցվածքի, պաշտոնեական դիրքի չարաշահումների կամ թերացումների մասին հիմնականում անդրադարձել են բացառիկ դեպքերում, երբ կարծես լռությունը շատ ավելի վտանգավոր հետեւանքներ կարող էր ունենալ, քան ճշմարտությունը ներկայացնելը:

Բանախոսները ներկայացնում են, թե ինչ սկզբունքով է գործում ԼՂՀ քաղաքական համակարգը, ինչու չի զարգանում մամուլը, եւ ինչ կտա Արցախում ազատ ու անկախ լրատվամիջոց հիմնելը:  

Ներքին տաբուներ

«Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասում է, որ լրատվամիջոցները պե՛տք է լուսաբանեն ինչպես Արցախի իշխանությունների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց բիզնեսների, գործունեության, այնպես էլ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գնումների մասին:

JNews-ի զրուցակիցներն են «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը եւ «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, ովքեր հիմնվելով սեփական փորձի վրա՝ խոսում են մամուլի կողմից ԼՂՀ իշխանությունների եւ բանակի գործունեությունը վերահսկելու անհրաժեշտության մասին: Սա այն հարցն է, որը կարծես ղարաբաղյան հակամարտության շուրջ երեք տասնամյակների ընթացքում լրագրողների ուշադրությունից ամբողջությամբ դուրս է մնացել:

Հայկական լրատվամիջոցները ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ունեցվածքի, պաշտոնեական դիրքի չարաշահումների կամ թերացումների մասին հիմնականում անդրադարձել են բացառիկ դեպքերում, երբ կարծես լռությունը շատ ավելի վտանգավոր հետեւանքներ կարող էր ունենալ, քան ճշմարտությունը ներկայացնելը:

Բանախոսները ներկայացնում են, թե ինչ սկզբունքով է գործում ԼՂՀ քաղաքական համակարգը, ինչու չի զարգանում մամուլը, եւ ինչ կտա Արցախում ազատ ու անկախ լրատվամիջոց հիմնելը:  

Ներքին տաբուներ

«Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասում է, որ լրատվամիջոցները պե՛տք է լուսաբանեն ինչպես Արցախի իշխանությունների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց բիզնեսների, գործունեության, այնպես էլ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գնումների մասին:

Որպես ասածի հիմնավորում, Բաղդասարյանը մատնացույց է անում ապրիլյան դեպքերն ու այդ ընթացքում ի հայտ եկած բացթողումները:

«Շատ խնդիրներ կան, որոնց եթե ժամանակին անդրադառնայինք, ամեն ինչ այլ կլիներ: Օրինակ, բանակի գնումները համարյա դուրս են մնացել լրատվամիջոցների ուշադրությունից:

Մի մասի վերաբերյալ ասում են՝ պետական գաղտնիք է, եւ մենք ձեռքերս բարձրացրած նահանջում ենք, բայց կան բաներ, որոնցով պետք է այս տարիներին զբաղվեինք: Եթե կոշիկի որակի մասին ժամանակին գրեինք, վիճակ կփոխվեր: Արցախում ում որդին ծառայում է՝ մի քանի անգամ կոշիկ է ուղարկել:

Կամ՝ բջջային կապի ռոումինգի մասին: Եթե երկու կողմից էլ հասարակությունը պահանջի, դա կվերացվի: Ամոթ է ուղղակի: Ի՞նչ ռոումինգ: Դրա թիրախը զինվորն է ու զինվորի ծնողը: Ամբողջ բեռը հենց նրանց ուսերին է», – ասում է Էդիկ Բաղդասարյանը:

«Հետք»-ը Արցախում հետաքննություններ չի անցկացրել, բայց, ըստ Էդիկ Բաղդասարյանի, դա չի նշանակում, որ այնտեղ չարաշահումներ չկան, պաշտոնյաները բիզնեսներ չունեն, կամ պետական գնումների մրցույթում պաշտոնյաների հետ շաղկապված ընկերություններ չկան:

«Ամբողջ աշխարհում պաշտոնյաները միշտ չարաշահում են իրենց լիազորությունները: Արցախի լրագրողները պետք է վերահսկեն տեղի իշխանություններին, քանի որ քաղաքացիական հասարակությունը դեռեւս դա չի անում: Ժողովուրդն Արցախում խոսում է, որ այս ընկերությունը նրանն է, սա սրանն է: Ժողովուրդը խոսում է, բայց լրատվամիջոցները պատշաճ չեն արձագանքում: Երեւի հենց արցախցի լրագրողներից պետք է սկսվի», – նշում է «Հետք»-ի գլխավոր խմբագիրը:

[[wysiwyg_imageupload:207:]]Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ քաղաքացիական հասարակությունը ԼՂՀ-ում չի զարգանում, Էդիկ Բաղդասարյանը պատասխանում է. «Արցախը պատերազմի գոտի է, բոլորն էլ զգույշ են: Անընդհատ ռազմական գործողություններ են, մարդիկ զբաղված են անվտանգության հարցերով եւ էդ ընթացքում պաշտոնյաներին մոռացել են: Նաեւ կան ներքին տաբուներ: Ասում են՝ ինչ դեմոկրատիա, եթե մենք ամեն օր զոհ ենք ունենում: Էդ պայմաններում դեմոկրատիան ճոխություն է համարվում: Ինչ որ մի տեղ հասկանում ես իրենց: Ամեն մի ընտանիք զինվոր ունի: Բոլորն ընդգրկված են պաշտպանական պրոցեսներում: Մարդիկ վախ ունեն, որ Ստեփանակերտում ազատության մասին խոսեն, օրինակ Մարտակերտում վտանգը կմեծանա: Էս տարիներին Հայաստանում լրագրողներն իրենց ազատությունը նվաճեցին, իսկ ահա Արցախում ազատություն նվաճելու խնդիր դրված չէ: Արցախի լրագրողները ներքին գրաքննություն ունեն»: 

Էդիկ Բաղդասարյանը ապրիլյան առաջին օրերից գտնվում է Արցախի պաշտպանական դիրքերում, այցելում է գյուղեր: Նա պատմում է, որ ԼՂՀ-ում խնդիրներ շատ կան: Կան գյուղեր, որ ջուր չունեն, Ստեփանակերտում կան բազմաթիվ քանդված փողոցներ, եւ եթե մի քիչ վերահսկողության մակարդակը բարձրանա, խնդիրները շատ արագ կլուծվեն: Բայց Արցախի մամուլը, ըստ Բաղդասարյանի, նույնիսկ սոցիալական խնդիրները չի բարձրաձայնում: Քաղաքացիական հասարակությունը Արցախում ներքին կյանքին վերաբերող հանրային քննարկումներ չի անցկացնում: 

Հարցին՝ Արցախի իշխանությունները խոչընդոտու՞մ են լրագրողներին՝ հետաքննություն անցկացնել, «Հետք»-ի գլխավոր խմբագիրը պատասխանում է. «Բոլոր իշխանություններն էլ խոչընդոտ են: Բայց ճանապարհը խոչընդոտները վերացնելն է: Հայաստանում էլ ենք այդ ճանապարհով անցել»:

«Հետք»-ը մտադիր է Արցախի լրագրողների հետ համագործակցությամբ, հետաքննություններ անցկացնել: Որքանո՞վ կհաջողվի նախագիծը, Բաղդասարյանը դժվարանում է ասել. «Մի քիչ դժվար է: Պետք է հարցումներ արվեն: Լրագրողներն էլ չգիտեն, թե ինչպես կարելի է ռեգիստրից տեղեկություն ստանալ: Չգիտեն նաեւ ՀԿ-ները»:

 Միաբեւեռություն

«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի խոսքով՝ հարցերը բխում են նրանից, որ Արցախի տեղեկատվական դաշտում բազմազանություն չկա: Այս առումով Արցախի եւ ՀՀ-ի միջեւ սար ու ձորի տարբերություն կա:

«Օրինակ Հայաստանի Հանրայինը ինչ որ առումներով բաց է ընդդիմության շատ դեմքերի առաջ: Համեմատության համար ասեմ, որ ես 5 տարի պատգամավոր եմ եղել եւ մեկ անգամ չեմ հայտնվել Արցախի Հանրային հեռուստատեսության շենքում»,- ասում է Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ տեղեկատվական դաշտի աղքատիկությունը պայմանավորված է քաղաքական դաշտում բազմազանության պակասով:

[[wysiwyg_imageupload:208:]]«Քաղաքական դաշտում, գիտեք, բազմազանություն չկա 2007 թվականից: 2007 թվականին Բակո Սահակյանն առաջադրվեց եւ բոլոր քաղաքական ուժերն անխտիր, այդ թվում՝ ընդդիմադիր «Շարժում-88»-ՀՅԴ դաշինքը, պաշտպանեցին Բակո Սահակյանին, որը հանդես էր գալիս որպես միասնական թեկնածու: Չտեսնված եւ չլսված բան քաղաքակիրթ երկրներում: Ես ընդդիմության այն երեք պատգամավորներից մեկն էի, որոնք ստիպված դուրս եկան, դառնալով անկախ պատգամավոր: Հիմա նույն բեռը իր վրա կրում է Հայկ Խանումյանը ներկայիս խորհրդարանում: Կա միաբեւեռություն, որը գնալով ամրապնդվում է»,- ասում է «Անալիտիկոնի» գլխավոր խմբագիրը:

«Անալիտիկոն»-ի խմբագրի խոսքով՝ Արցախում ժամանակ առ ժամանակ ստեղծվում են թերթեր, որոնք մեկ-երկու ամսվա կյանք են ունենում, քանի որ չեն կարողանում գոյություն պահպանել:

«Ինչպե՞ս կարող է գոյատեւել թերթը: Երկու բանի շնորհիվ՝ տպաքանակ եւ գովազդ: Տպաքանակի հարցում լուրջ պատրանքներ չեն կարող լինել, քանի որ բնակչության գնողունակությունը ցածր է: Գովազդ ընդհանրապես չի կարող լինել, քանի որ տնտեսությունը եւ գովազդային շուկան մասնավորապես քաղաքականացված է: Երբ «Դեմո» թերթը լույս էր տեսնում, ես առաջարկում էի անվճար գովազդ, տնտեսվարողները հրաժարվում էին, ասում էին՝ շառից, փորձանքից հեռու», – պատմում է Բաղդասարյանը:

Անկախ լրատվամիջոցը, ըստ Գեղամ Բաղդասարյանի, ունենում է բազմազան խնդիրներ, սահմանափակվում է տեղեկատվություն ստանալու եւ տարածելու հնարավորությունը: «Բացի դրանից, դու անկախ քեզնից դառնում ես քաղաքական բեւեռ, ինչը հարիր չէ քո առաքելությանը, բայց դու ստիպված ես դա անել»:

«Մեզ թվում էր, թե ֆիզիկական սպառնալիքների փուլը մենք անցանք, բայց Հայկ Խանումյանի հետ կատարվածը ցույց տվեց, որ դա այնքան էլ այդպես չէ: Վերջին 7-8 տարիներին կար նուրբ ուժը: Բնականաբար այլ գործիքներ էին աշխատեցնում, ասենք՝ դու պետության կյանքում եւ կաս, եւ չկաս»:

Բաղդասարյանը պատմում է, որ «Դեմո» թերթը մի քանի հետաքննություն անցկացրեց, որոնցից ամենաաղմկահարույցը առողջապահության նախարարի մասին էր:

«ԱՄՆ-ից ստացված մոտ 1 միլիոն դոլարի բուժսարքավորումը՝ համակարգչային տոմոգրաֆ, անհետացել էր: Մենք գնացինք դրա հետքերով, պարզեցինք, որ ինչ որ մի նկուղում պահվում է: Այնինչ դա Արցախին այն ժամանակ շատ անհրաժեշտ էր: Հոդվածը մեծ աղմուկ հանեց, բայց ոչ ոք չպատժվեց: Հիմա «Դեմո»-ն չկա, չկա մեկ այլ լրատվամիջոց, որն իրեն թույլ կտա նման հետաքննություն անցկացնել», – ասում է նա:

Գեղամ Բաղդասարյանը նշում է նաեւ, որ Արցախում հասարակական զարգացումների խոչընդոտներից մեկը ինտերնետի մատչելիության խնդիրն է: Ինտերնետով ապահովված են միայն մի քանի խոշոր բնակավայրեր: Պատճառը, ըստ Բաղդասարյանի, «Ղ-Տելեկոմի» մենաշնորհն է:

Սա, թերեւս, նույնպես ուսումնասիրելու արժանի թեմա է:

Աղբյուրը՝ JNews.am

Լուսանկարները՝ խմբագիրների ֆեյսբուքյան էջերից