Skip to content

Հայտարարություն. Բռնություն «Հրապարակ» օրաթերթի թղթակցի նկատմամբ

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում պատգամավորի կողմից լրագրողի հանդեպ բռնության դեպքին: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:

«Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռնություն է կիրառել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի նկատմամբ: Լրագրողը խորհրդարանում հավատարմագրված գործընկերների հետ հարցեր է ուղղել պատգամավորին նրա՝ ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու եւ կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն «արժանացել է» կոպիտ վերաբերմունքի։ Վահե Մակարյանի՝ պատգամավորին ավելի ուշ հարց ուղղելու փորձը կրկին ձախողվել է եւ վերածվել վիճաբանության, որի ընթացքում Ռուբիկ Հակոբյանն ասել է, թե «կուլտուրա» կսովորեցնի լրագրողին, իսկ լրագրողն էլ հակադարձել է, թե ինքը կարող է սովորեցնել։

Այս զրույցը շարունակելու համար պատգամավորը լրագրողին առաջարկել է առանձնանալ եւ ըստ Վահե Մակարյանի՝ վեճի ընթացքում բռունցքով հարվածել է իրեն ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Հարվածի հետքն ակնհայտորեն երեւում է լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում, որտեղ լրագրողը մանրամասներ է ներկայացնում միջադեպի վերաբերյալ։ Մեզ հետ հեռախոսազրույցում պատգամավորն իր պահվածքը հիմնավորեց Վահե Մակարյանի հանդուգն վարքով։

Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու հայտնի այլ անձինք կորցնում են ինքնատիրապետումն անհաճո հարցեր լսելիս եւ թույլ են տալիս իրենց զբաղեցրած դիրքին ոչ հարիր արարքներ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք.

– պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից՝ անհապաղ ներողություն խնդրել լրագրող Վահե Մակարյանից եւ ապագայում բացառել լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելն ու անվայել պահվածք դրսևորելը,

-Աժ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովից՝ քննարկել պատգամավորի՝ այս միջադեպում դրսեւորած վարքագիծը եւ հրապարակել իր եզրակացությունը»։

Հայտարարությունը ստորագրել են`

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ