Skip to content

էքսկուրս «Լրագրողներ հանուն ապագայի» անցած ուղով

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունն իր հիմնադրման պահից (2007թ.) ակտիվ գործունեություն է ծավալում հայաստանյան լրագրության, մեդիադաշտի, վիճակագրական տվյալների, հեղինակային իրավունքի, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության և այլընտրանքային մեդիակրթության ոլորտներում:

ԼՀԱ-ն իրականացնում է մեդիա ոլորտին առնչվող դասընթացներ, հետազոտական գործունեություն, հրատարակում մասնագիտական գրքեր, համացանցում ստեղծում փորձարարական տեղեկատվական հարթակներ և հանդես գալիս զանազան հասարակական նախաձեռնություններով:

Տեսլականը

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունն իր հիմնադրման պահից (2007թ.) ակտիվ գործունեություն է ծավալում հայաստանյան լրագրության, մեդիադաշտի, վիճակագրական տվյալների, հեղինակային իրավունքի, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության և այլընտրանքային մեդիակրթության ոլորտներում:

ԼՀԱ-ն իրականացնում է մեդիա ոլորտին առնչվող դասընթացներ, հետազոտական գործունեություն, հրատարակում մասնագիտական գրքեր, համացանցում ստեղծում փորձարարական տեղեկատվական հարթակներ և հանդես գալիս զանազան հասարակական նախաձեռնություններով:

Տեսլականը

Կայուն հաղորդակցման ցանց բոլորի համար: ԼՀԱ-ն հավատում է, որ կայուն և ապահով ապագա հնարավոր է, երբ բոլոր մարդիկ իրար հետ ազատ հաղորդակցվելու հնարավորություն ունենան: Եվ այստեղ է, որ մենք մեր կարողությունների չափով փորձում ենք նպաստել առցանց միջոցներից օգտվողների ավելացմանը և տեղեկատվական գրագիտության ձևավորմանը:

 Առաքելությունը

Կազմակերպությունը խրախուսում է տեղեկատվության բազմազանությունը, այլընտրանքային տեղեկատվության տարածումը, խոսքի ազատ և անկախ արտահայտումը, անկողմնակալ լրատվամիջոցների զարգացումը՝ բարձր պահելով լրագրողի մասնագիտական որակները և հասարակության վստահությունը:

Տարիների ձեռքբերումները

Հետհայացք նետելով գործունեության անցած 11 տարիներին՝ կարող ենք վստահ նշել, որ միշտ հետևել ենք մեր իսկ որդեգրած առաքելությանը, և թե’ ինքնակրթության, և թե’ վերապատրաստման ծրագրերի արդյունքում ստացած գիտելիքն ու փորձը, տարբեր նախաձեռնությունների միջոցով փոխանցել ենք Հայաստանի մեր գործընկերներին` լրագրողներին, ուսանողներին, դասախոսներին և քաղհասարակության ներկայացուցիչներին: Այս տարիների ընթացքում, փոքր դրամաշնորհների միջոցով, կազմակերպել ենք տասնյակ միջոցառումներ, որոնց մասնակցել են շուրջ 4000 մարդ: ՀԿ-ն ունի նաև փոքրիկ գրադարան՝ հեղինակային գրքերով և ուսումնասիրություններով, որից կարող եք օգտվել այստեղ:

JNews.am կայքի մասին

Շատերը մեր կազմակերպության անունը հիշատակելիս ասում են JNews: Նախապատմությունը նրանում է, որ ԼՀԱ-ի կողմից 2008թ. հիմնադրած JNews.am կայքի միջոցով կազմակերպության անդամները տարիներ շարունակ ներկայացնում էր Հայաստանում և տարածաշրջանում ԶԼՄ-ների, խոսքի ազատությանը, առցանց իրավունքին և գրագիտությանը վերաբերող խնդիրներն ու իրադարձությունները, ինչպես նաև տեղեկացնում մասնագիտական որակավորումը բարձրացնող միջոցառումների մասին: Այն նաև սիրված հարթակ էր ուսանողների համար` անդրանիկ նյութերը «Ուսանողի հայացք» բաժնում հրապարակելու համար: Կայքում առկա մասնագիտական նյութերն ու հետազոտական աշխատանքներն այսօր էլ պահանջարկ են վայելում մասնագիտական շրջանակներում: Այսպիսի շտեմարան հնարավոր է դարձել ստեղծել «Լրագրողներ հանուն ապագայի» աշխատակազմի, գործընկերների և կամավորների անձնուրաց աշխատանքի արդյունքում: Կայքում առկա են նաև այլ լրատվամիջոցների կողմից թողարկված ակտուալ հրապարակումներ՝ ԶԼՄ-ների մասին:

Մրցանակներ

– «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության արդյունավետ գործունեության վառ ապացույցը հանդիսացել է մի շարք մրցանակների արժանանալը: Մասնավորապես՝ 2012թ. փետրվարին կազմակերպության «Համացանց. հաղորդակցության հավասար հնարավորություն խուլերի համար» ծրագիրը «One World Social Innovation Competition» միջազգային մրցույթում պաշտոնապես ընտրվեց որպես 22 հաջողված ծրագրերից մեկը:

– 2012թ. սեպտեմբերի 28-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպվող «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխության ժամանակ, ԼՀԱ-ն ճանաչվեց տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն: Որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, կազմակերպությանը շնորհվեց «Ոսկե բանալի» և վկայական:

– 2013թ. փետրվարի 12-ին «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության ժամանակ, Հանրային թղթակցի անվանակարգում առաջին մրցանակը տրվեց ԼՀԱ-ի թղթակցին:

Վերջին նախաձեռնությունը

«Լրագրողներ հանուն ապագայի» կողմից 2016թ. գործարկվեց նաև Ampop.am կայքը: Սա Հայաստանում առաջին տվյալների լրատվության հարթակն է, ուր բացատրական ժանրում՝ ամփոփ ձևաչափով և մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ, ներկայացվում են ակտուալ և քննարկվող թեմաները: Դրանք վերաբերում են սոցիալ-տնտեսական խնդիրներին, շուկայական տենդենցներին, քաղաքական գործընթացներին, ինչպես նաև առողջապահական, կրթական և այլ ոլորտներին: Ամփոփ մեդիան ունենալով գործունեության մեկ տարվա պատմություն, 2017թ. լրագրողական տարբեր մրցույթներում արժանացավ 4 մրցանակի և բոլորն առաջատար տեղերում: 2017թ. սեպտեմբերին՝ «Թվապատում» ամենամյա մրցույթում, կայքի աշխատանքը ճանաչվեց լավագույնը՝ «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում: Մրցանակներ շնորհվել են նաև միգրացիայի, աշխատանքային իրավունքի և թրաֆիքինգի թեմաները լավագույնս լուսաբանելու համար:

ԼՀԱ-ի կազմակերպած այլ նախաձեռնությունների մասին այստեղ:

Հետևեք մեզ

[[wysiwyg_imageupload:309:]]

 

 

[[wysiwyg_imageupload:313:]]

 

 

Tags: