Skip to content

2016 թ. Հայաստանում խոսքի ազատության վիճակը. ԽԱՊԿ-ի տարեկան զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հունվարի 17-ին ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների խախտումների մասին տարեկան զեկույց, որտեղ անդրադարձել է ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխություններին ու գործընթացներին:

Կոմիտեի կողմից առանձնակի ուշադրության է արժանացել ապրիլյան  քառօրյա պատերազմի եւ հուլիսի երկրորդ կեսին  «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակման ու դրան հաջորդած լուսաբանման խնդիրները:

«Հայաստանյան ԶԼՄ-ներն ու դրանց աշխատակիցները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում»,- տեղեկացրեց ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ընդհանուր առմամբ կոմիտեի տվյալներով արձանագրվել են ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում տուժել են 26 լրագրող ու օպերատոր, ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ այլ ճնշումների 52 փաստ, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 33 խախտում։

2016թ. աչքի է ընկել իշխանությունների կողմից լրատվամիջոցներին օրենսդրական տարբեր նախաձեռնությունների միջոցով զսպաշապիկ հագցնելու փորձերով: Դրանցից կարելի է առանձնացնել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի 65-րդ հոդվածը եւ ընտրություններին վերաբերող՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը:

Տարվա ուշագրավ իրադարձություններից էր անալոգայինից թվային հեռարձակմանն ամբողջական անցումը, որը պաշտոնապես ավարտվեց հոկտեմբերի 26-ին։ Այնուամենայնիվ այս գործընթացը լուրջ խոչընդոտ հանդիսացավ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների համար, որոնք հայտնվեցին փակման եզրին։ Այդ հեռարձակողների խնդիրների լուծման համար ԽԱՊԿ-ի եւ գործընկեր կազմակերպությունների նախաձեռնած բանակցությունները բնագավառի պատասխանատուների հետ դեռ շարունակվում են։

Ավելին այստեղ