Skip to content

Մեդիա դասընթաց լրագրող-հետազոտողների եւ ինֆո-դիզայներների համար

Եթե դուք լրագրող եք, հետազոտող կամ գրաֆիկ դիզայներ, ունեք առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ, հետաքրքրված եք մեդիա աշխարհում փորձարարական նախաձեռնությունների ակտիվ մաս կազմել, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ (ԼՀԱ), «Ամփոփ մեդիա» նախաձեռնության* շրջանակներում, Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ հրավիրում է ներկայացնել հայտ՝ մասնակցելու «Բացատրական լրագրություն և տվյալների վիզուալիզացիա» թեմայով դասընթացին:

Դասընթացը կանցկացվի մարտի 3-5: Այն կվարեն տվյալ ոլորտի տարածաշրջանային փորձառու մասնագետները:

Դասընթացի լավագույն մասնակիցներն առաջարկ կստանան համագործակցելու Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա պարբերականի հետ՝ որպես լրագրող-հետազոտող կամ ինֆո-դիզայներ: Ընտրված մասնակիցների համար դասընթացի մասնակցությունն անվճար է: ԼՀԱ-ն չի հոգում մարզերից ընտրված մասնակիցների ճանապարհածախսը։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետաքրքրության հայտ։

Լրագրողնե՛ր, հարկավոր է ներկայացնել 2 առաջարկ-հիմնավորում այն թեմաների մասին, որոնց շուրջ կցանկանայիք գրել բացատրական լրագրության ժանրում, ինչպես նաեւ ինքնակենսագրական (CV)՝ ներառյալ հեղինակային աշխատանքների 3 հղում: 

Դիզայներնե՛ր, հարկավոր է ներկայացնել մասնագիտական պորտֆոլիո, ինչպես նաեւ թեմատիկ վիճակագրական տվյալներ, որոնց հիման վրա կցանկանայիք պատրաստել վիզուալ պատկեր կամ ինֆոգրաֆիկա:

Նյութերի եւ վիզուալ պատկերների օրինակներին ծանոթացեք այստեղ եւ այստեղ:

Հայտը պետք է լրացնել առցանց այստեղ` հետաքրքրության հայտ մինչև փետրվարի 24-ը (ներառյալ), 2017թ.:

Հավելյալ հարցերի դեպքում գրեք [email protected] էլհասցեին։

Ուշադրություն. Արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին: Կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

*Ամփոփ մեդիա նախաձեռնության մասին

Ampop.am-ը հայաստանյան առաջին ինտերակտիվ պարբերականն է՝ բացատրական լրագրության եւ տվյալների վիզուալիզացիայի ժանրում, որը մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ ամփոփ ներկայացնում է Հայաստանում և աշխարհում առկա ակտուալ և քննարկվող թեմաները: Յուրաքանչյուր թեմա մատչելի և համակողմանի ներկայացնելու համար ընտրվում է տվյալ նյութին հարմար մատուցման ձևաչափ` տվյալների վիզուալիզացիայի, ինֆոգրաֆիկաների եւ մուլտիմեդիա գործիքների ուղեկցությամբ: Ampop.am պարբերականը, միավորելով ավանդական և նորարարական լրագրողական մոտեցումները, ընթերցողին հնարավորություն է տալիս խնայելով ժամանակը՝ ստանալ ամենակարևոր տեղեկություններն ակտուալ թեմաների վերաբերյալ: Ֆեյսբուքյան էջին միացեք այստեղ` facebook.com/ampop.am/ 

Աղբյուր՝  «Ամփոփ մեդիա» նախաձեռնություն