Skip to content

Ծափաթաղը իմ սրտում

Ծափաթաղը Սևանա լճի ափին գտնվող փոքրիկ համայնք է, որն ամռան շրջանում դառնում է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ շնորհիվ համայնքում գտնվող միակ հյուրանոցի։ Նախորդ ամառ արձակուրդս անցկացրի հենց այստեղ, ուր այցելել էի քեռակնոջս և զարմուհուս հետ։

Երեւանից 126 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղն ունի մոտ 400 բնակիչ։ Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ: 

Հյուրանոցի աշխատողների մեծ մասը եւս այս գյուղից են։ Ճաշարանի մատուցողուհու խոսքով՝ գյուղի դպրոցն ունի ընդամենը 20-30 աշակերտ։

Տուրիստական սեզոնի շնորհիվ ակտիվանում է նաեւ ծափաթաղցիների կյանքը։ Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ գյուղի բնակիչներն ապրում են աշխարհից կտրված, բայց իրականում նրանք շատ լավ ծանոթ են նորարարական հնարքներին։ Ինձ տպավորեց այն, որ գյուղի գրեթե բոլոր տների տանիքներին առկա են արևային ջրատաքացման համակարգեր։

[[wysiwyg_imageupload:270:]]Հյուրանոցից ճաշարան տանող մոտ 400 մետր ճանապարհահատվածը պատճառ է դառնում շփվելու, ծանոթանալու տեղացիների հետ, ինչին նրանք մեծ սիրով ու ժպիտով են արձագանքում։ Այստեղ, ծանոթ թե անծանոթ, բոլորն իրար բարևում են։ Իսկ ճանապարհիս անփոխարինելի ընկերը սևուկ շնիկն էր դարձել, որին բոլորը սիրում եւ կերակրում էին։

Ճաշարանում մատուցվող տնական հացը, թթվասերը, մեղրը և այլ տնական ուտեստներ հենց այս գյուղի բարիքներից են։ Գյուղացիներից շատերը գյուղական մթերքը բացի հյուրանոցի ճաշարանից, վաճառում են նաեւ մայրուղու եզրին։

Տեղացիները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս այցելել «Ընկուզենիների այգի», ինչը համարվում է տեղի տեսարժան վայրերից մեկը։ Մենք եւս այցելեցինք այնտեղ, թեև այդքան էլ հեշտ չէր գտնել այգի տանող ուղին։ Այստեղ ծառերի արանքով հոսում է փոքրիկ գետակ՝ շուրջն ամբողջությամբ կանաչապատ և գեղեցիկ, և ամենեւին չի խանգարում այն փաստը, որ ընդամենը մի քանի քայլ այն կողմ նախիր է անցնում՝ փոքրիկ աղջկա և տղայի հսկողության տակ։

Ծափաթաղը, կարծես, իր մեջ ամբողջացնում է Հայաստանի գյուղերի համն ու հոտը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է համատեղել հինն ու նորը, գնալ առաջ, չկորցնելով անցյալը, և պարզապես պարզ ու մաքուր պահել սեփական հոգին։

Հեղինակ՝ Անուշ Դավթյան

Աղբյուր՝ Jnews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցումվարժանքների ընթացքում: